Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 25-27ը 2020
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր623311Հիվանդներ1,8261,678496Նոր մահեր+1+10Մահեր29226Առողջացել են848 1,162149 -
Ադրբեջանում հերթական մահ ՝ 33 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 22-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 1,678 է։
1,162 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ապրիլի 27–ից Ադրբեջանում սկսել են մեղմել խիստ կարանտինային ռեժիմը։
Մասնավորապես․
վերսկսվել է առևտուրը նախկինում փակ բոլոր խանութներում՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների;
բացվել են ատելիեները, կոշիկի վերանորոգման սրահները, ֆոտոստուդիաները;
թույլատրված է անհատական կրկնուսույցի աշխատանքն ու բնակարանների մաքրման ծառայությունները։
SMS-թույլտվությունը, որն անհրաժեշտ է փողոց դուրս գալու համար, եթե չունես տեղեկանք աշխատավայրից, այժմ տրվում է երեք ժամով (մինչ այս երկու ժամով էր)։
-
Իտալիան կրկին թույլատրում է թաղման «բացօթյա» արարողությունները, սակայն կրոնական առաջնորդները պնդում են, որ թույլատրվեն նաև եկեղեցում անցկացվող պատարագները
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ թաղման
ավանդական ծեսերի արգելքը կչեղարկվի մայիսի 4–ին, բայց մասնակիորեն՝ միայն
բացօթյա տարածքներում և ընտանիքի առավելագույնը 15 անդամի մասնակցությամբ։Այս որոշմանը միասնական հայտարարությամբ դեմ են արտահայտվել
Իտալիայի եպիսկոպոսները։ Նրանք պնդում են, որ եկեղեցիները բացվեն և
«ժողովրդի ներկայությամբ պատարագներ» անցկացնելու հնարավորություն
լինի։Իշխանությունները խոստանում են այդպիսի թույլտվություն տրամադրել
«առաջին իսկ հնարավորության դեպքում»։Իտալիան աշխարհում ԱՄՆ–ից և Իսպանիայից հետո երրորդ տեղն է
զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների թվով։ Ապրիլի 27–ի դրությամբ այն
հասնում է 197,675–ի։ Նրանցից 26,644–ը մահացել է։Ահա այսպես է Իտալիայի եկեղեցիներում անցկացվել ապրիլի 12–ի Զատկի
կիրակնօրյա հանդիսավոր պատարագը։Իտալիայի կառավարության և Հռոմի
պապի որոշմամբ՝ եկեղեցիները փակ են։Քահանա Ջանկարլո Ռուջիերին մենակ է Սան–Ջորջո Իոնիկո հարավային փոքր
քաղաքի իր եկեղեցում։ Հավատացյալներից յուրաքանչյուրը փոխարինվել է
տպած լուսանկարով, որոնք ամրացվել են նստարաններին։Լուսանկարը՝ Reuters
-
Հյուսիսային Օսիայում վարակման բռնկում է՝ 148 դեպք մեկ օրում
Հյուսիսային Օսիայում վարակման բռնկում է՝ 148 դեպք մեկ օրում
Վարակվածների ընդհանուր թիվը 549 է։
Համաճարակի մեկնարկից ի վեր ապաքինվել է 60 մարդ, երկուսը մահացել են։
Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճը կարող է կապված լինել Վլադիկավկազում ապրիլի 20–ին կայացած հանրահավաքին մոտ երկու հազար մարդու մասնակցության հետ։
Դա հիմնականում այն մարդկանց բողոքի ցույցն էր, ովքեր չեն հավատում կորոնավիրուսի համաճարակին։ Նրանք պահանջում էին չեղարկել մեկուսացումը, բացել բիզնեսն ու դպրոցներն ու պաշտոնանկ անել Հյուսիսային Օսիայի ղեկավար Բիտարովին։
-
Ռուսաստանը շրջանցել է Չինաստանին կորոնավիրուսի դեպքերի քանակով
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում գրանցվել է վարակման 87,147 դեպք։ Չինաստանում, նույնպես պաշտոնական տվյալներով՝ 83,912։
Միայն վերջին օրը Ռուսաստանում վարակվել է ավելի քան վեց հազար մարդ։
Ճապոնիան արգելում է ապրիլի 29–ից բոլոր այն անձանց մուտքը երկիր, ովքեր Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Բելառուսում են եղել ժամանմանը նախորդող երկու շաբաթվա ընթացքում։
-
Եվս մեկ մահ Հայաստանում, 62 նոր դեպք
80 տարեկան կին է մահացել, նա մի քանի քրոնիկ հիվանդություն է ունեցել: Մահերի թիվը հասել է 29-ի:
848 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 17.931 թեստ:
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը Հայաստանում
Մինչև մայիսի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն և մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակումներ:
Չի գործում ասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
Բայց բիզնեսի աշխատանքի սահմանափակումները մասնակիորեն հանված են՝ որոշ ձեռնարկություններ կրկին աշխատում են:
Հայաստան․ ինչպե՞ս է անդրադառնալու արտակարգ դրությունը տնտեսության վրա, որքա՞ն կտուժի բիզնեսը կորոնավիրուսից
-
11 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 496
Համաճարակի մեկնարկից ի վեր 6 մարդ է մահացել։
Ապաքինվել է 149 մարդ։
4.833 մարդ կարանտինի մեջ է, 571 պացիենտ հսկողության տակ է հիվանդանոցներում:
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21–ին։
Փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։
Չի աշխատում հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։
Չի կարելի տեղաշարժվել մեքենաներով, չի կարելի գերեզմանոցներ այցելել, պետք է դիմակներ կրել հանրային վայրերում։
Երկրի ողջ տարածքում պարետային ժամ է գործում՝ 21.00–ից մինչև առավոտյան 6–ը։Ներքին բռնկման վտանգի պատճառով ամբողջությամբ փակ է մայրաքաղաք Թբիլիսին և մի քանի քաղաքներ՝ Քութայիսին, Բաթումը, Ռուսթավին, Մառնեուլին, Բոլնիսին և Լենտեխին։
Մեկուսացված է նաև մի քանի գյուղ երկրի տարբեր շրջաններում։
• Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. ո՞ւմ կօգնեն և ինչո՞վ
-
Վրաստանում սահմանափակումների մեղմման առաջին փուլն է
Վրաստանում կրկին թույլատրված է տեղաշարժը սեփական մեքենաներով և տաքսիներով։
Աշխատանքն են վերսկսել առցանց խանութները։
Գործում են մթերքի և ցանկացած այլ ապրանքի առաքման ծառայությունները։
Կրկին բացվել են բաց տիպի ագրարային շուկաները։
Սահմանափակումները հանվել են ողջ Վրաստանի տարածքում, բայց ոչ այն քաղաքներում և գյուղերում, որտեղ կարանտին է հայտարարված։
Այդ թվում՝ մինչև մայիսի 24–ը փակ են լինելու Թբիլիսին և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավին, Բաթումն ու Քութայիսին։ Բացառություն է արվել միայն
-
Ադրբեջանում սահմանափակումների մեղմման առաջին փուլն է
Ադրբեջանում բացվել է խանութների մեծ մասը, որոնք փակ էին կարանտինի ռեժիմի պատճառով` բացառությամբ խոշոր առևտրի կենտրոնների։
Թույլատրված է նաև կրկնուսույցների աշխատանքը։
Շուկաները նախկինի պես փակ են։
Պահպանվում են տրանսպորտի սահմանափակումները․ աշխատում են ավտոբուսները, սակայն փակ է մետրոն և արգելված են երթուղայինները։
Պահպանվում են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները․ փողոց դուրս գալու համար պետք է իշխանությունների sms-թույլտվությունը ստանալ։ Սակայն եթե մինչ այս թույլտվություն տրամադրվում էր օրական երկու ժամով, ապա այժմ դրսում կարելի է գտնվել կրկին մեկ անգամ, բայց արդեն երեք ժամով։
Կարանտինային ռեժիմն ավարտվում է մայիսի 4–ին։
-
Դաղստանում թոքաբորբից մի քանի տասնյակ մարդ է մահացել, սակայն այդ վիճակագրությունը չեն ներառում COVID-19–ի տվյալների մեջ
Այս մասին է խոսում նաև դաղստանցի բժիշկ Դանիալ Ալխասովը
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ, որը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա խոսքերն իր Տելեգրամ–ալիքում մեջբերել է առաջատար ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
«Բաժանմունքն աշխատում է ՄԻԱՅՆ թոքաբորբով հիվանդների համար․․․ Այն չորս օրվա ընթացքում, ինչ աշխատում եմ, 12 մարդ է մահացել միայն Դաղստանի փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցում։ Եվ ակնհայտ է, որ այդ ամենը կորոնավիրուսային թոքաբորբ է՝ հաշվի առնելով համաճարակը, թոքաբորբի ընթացքը, թե ովքեր են մահանում և այլն։
Սակայն եթե պաշտոնական վիճակագրությունը նայենք (стопкоронавирус.рф), ապա Դաղստանում կորոնավիրուսից (բարդություններից) ողջ համաճարակի ընթացքում մահացել է 11 մարդ։
Կարելի է ենթադրել, որ երկրի վերաբերյալ ողջ վիճակագրությունն է այսպիսին, և մահացածների թիվը շատ ավելի մեծ է (նվազագույնը մեկ կարգով), քան կարելի է տեսնել worldmeters.info–ում և այլ աղբյուրներում»։
«Ռասուլի մոտ» կեղծանունով հայտնի Տելեգրամ–բլոգերն այսպիսի վիճակագրություն է նշում․
Ապրիլի 27–ի դրությամբ Դաղստանում գրանցվել է
Covid-19–ով վարակման 827 դեպք, թոքաբորբի 1,649 դեպք։
Covid-2019–ից մահացել է 11 մարդ, թոքաբորբից՝ 51 մարդ։
-
Վրաստան․ վարակվել է Քվեմո Քարթլի շրջանի Թեթրիցկարոյի 19 բուժախատող, քաղաքը մեկուսացված է
Վարակածներից 12–ը բժիշկներ են։
Կորոնավիրուս է հաստատվել Թեթրիցկարոյի ընդհանուր առմամբ 21 բնակչի մոտ, այնտեղ աշխատում են համաճարակաբանները։
Քաղաքի ելքն ու մուտքն արգելված է, մայրուղում չորս հսկիչ անցակետ կա։
«Բուժաշխատողները պաշտպանված չեն, նրանք անհրաժեշտ սարքավորումներ չունեն, կանոնավոր թեստավորում չի կատարվում, մշտական պատրաստվածություն չկա։ Այդ պատճառով էլ բուժանձնակազմն ինքն է վարակի աղբյուր դարձել, քանի որ աշխատում է «շտապօգնությունում և որպես ընտանեկան բժիշկ շփվում մեծ թվով մարդկանց հետ», — ասում է Վրաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին՝ «ԵՎրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր692829Հիվանդներ1,7641,645485Նոր մահեր00+1Մահեր28216Առողջացել են8331,139139 -
28 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 1,645
Համաճարակի մեկնարկից ի վեր 21 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1,139 մարդ։
Ապրիլի 27–ից Ադրբեջանում կբացվեն գրեթե բոլոր խանութները, որոնք այժմ փակ են կարանտինի ռեժիմի պատճառով՝ բացառությամբ առևտրի կենտրոններում տեղակայվածների։ Կթույլատրվի նաև կրկնուսույցների աշխատանքը։
Սա կարանտինի ռեժիմից դուրս գալու առաջին փուլն է, որն ավարտվում է մայիսի 4–ին։
Ըստ Ադրբեջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Հանդե Հարմանջիի՝ վարակման դեպքերի աճի, այնուհետև նվազման ցուցանիշները կարող են վկայել այն մասին, որ գագաթնակետը հաղթահարվել է։
• Կարծիք։ Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի դեմ. ի՞նչն այն չէ
-
69 նոր դեպք Հայաստանում, երկարաձգել է կարանտինը Շիրակի մարզի երկու բնակավայրերում
Ընդհանուր առմամբ, Հայաստանում համաճարակի սկզբից 1746 մարդ է հիվանդացել:
28-ը մահացել են, 833-ը առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Իրականացվել է 17.931 թեստ, վերջին օրվա ընթացքում՝ 790:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում և Ձորակապ գյուղում հայտարարված կարատինը երկարաձգվել է ևս հինգ օրով՝ մինչև ապրիլի 30-ը: Մինչև ապրիլի 28-ը շարունակում է գործել և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտարարված կարանտինը:
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը Հայաստանում
Մինչև մայիսի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն և մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակումներ:
Չի գործում ասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
Բայց բիզնեսի աշխատանքի սահմանափակումները մասնակիորեն հանված են՝ որոշ ձեռնարկություններ կրկին աշխատում են:
Հայաստան․ ինչպե՞ս է անդրադառնալու արտակարգ դրությունը տնտեսության վրա, որքա՞ն կտուժի բիզնեսը կորոնավիրուսից
-
6-րդ մահը Վրաստանում, 29 նոր դեպք
Ընդհանուր առմամբ վարակվել է 485 մարդ:
Նրանցից 139-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Սամցխե-Ջավախեթի շրջանի Ախալցխա քաղաքում:
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21–ին։
Փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։
Չի աշխատում հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։
Չի կարելի տեղաշարժվել մեքենաներով, չի կարելի գերեզմանոցներ այցելել, պետք է դիմակներ կրել հանրային վայրերում։
Երկրի ողջ տարածքում պարետային ժամ է գործում՝ 21.00–ից մինչև առավոտյան 6–ը։Ներքին բռնկման վտանգի պատճառով ամբողջությամբ փակ է մայրաքաղաք Թբիլիսին և մի քանի քաղաքներ՝ Քութայիսին, Բաթումը, Ռուսթավին, Մառնեուլին, Բոլնիսին և Լենտեխին։
Մեկուսացված է նաև մի քանի գյուղ երկրի տարբեր շրջաններում։
• Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. ո՞ւմ կօգնեն և ինչո՞վ
-
Վարակման դեպքերի աճ Հյուսիսային Օսիայում։ Վլադիկավկազը Հարավային Օսիայից արհեստական շնչառության սարքեր է խնդրում
Մեկ օրում Հյուսիսային Օսիայում գրանցվել է COVID-19–ով վարակման 53 դեպք։ Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակվածների թիվը հասել է 401–ի։ Երեք մարդ է մահացել։ Ակտիվիստներն ու բժիշկներն ասում են, որ իրական թվերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել։
Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը զանգահարել է Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովին և խնդրել Վլադիկավկազին արհեստական շնչառության սարքեր փոխանցել։
Հարավային Օսիայում կորոնավիրուսի դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել։ Հանրապետության բոլոր մուտքերը փակ են, բիզնեսի սահմանափակումներ են գործում։
Հյուսիսային Կովկասում, ընդհանուր առմամբ, մեկ օրում 353 դեպք է գրանցվել, առաջատարը Դաղստանն է, որտեղ վարակվել է արդեն 724 մարդ։
• Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում. վարակված են բոլոր երկրամասերը
Վլադիկավկազ, լուսանկարը՝ Yandex
-
11 երկրում վարակման ավելի քան 50 հազար դեպք է գրանցվել, հինգ երկրում՝ մահվան ավելի քան 20 հազար դեպք։ Աղյուսակներ
Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 200 հազարը։
Վարակվածների թիվը մոտենում է երեք միլիոնի։
Ամենատուժած երկիրն ԱՄՆ-ն է։ Այստեղ մոտ մեկ միլիոն վարակված կա, գրեթե 55 հազար մարդ է մահացել։
Իսպանիան դեպքերի քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 223,759, երրորդն Իտալիան է՝ 195,351։
Վարակման վիճակագրություն
WorldTotal cases2,921,513USA960,896Spain223,759Italy195,351France161,488Germany156,513UK148,377Turkey107,773Iran89,328China82,827Russia74,588Brasil59,324Մահվան դեպքերի վիճակագրություն
WorldTotal deaths
203,299
USA54,265Italy26,384Spain22,902France22,614UK20,319 -
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 81 25 25 Հիվանդներ 1,677 1,617 456 Նոր մահեր +1 0 0 Մահեր 28 21 5 Առողջացել են 803 1,080 131 -
25 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 1,617
Համաճարակի մեկնարկից ի վեր 21 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1,080 մարդ։
Ապրիլի 27–ից Ադրբեջանում կբացվեն գրեթե բոլոր խանութները, որոնք այժմ փակ են կարանտինի ռեժիմի պատճառով՝ բացառությամբ առևտրի կենտրոններում տեղակայվածների։ Կթույլատրվի նաև կրկնուսույցների աշխատանքը։
Սա կարանտինի ռեժիմից դուրս գալու առաջին փուլն է, որն ավարտվում է մայիսի 4–ին։
Ըստ Ադրբեջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Հանդե Հարմանջիի՝ վարակման դեպքերի աճի, այնուհետև նվազման ցուցանիշները կարող են վկայել այն մասին, որ գագաթնակետը հաղթահարվել է։
• Կարծիք։ Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի դեմ. ի՞նչն այն չէ
-
Աշխարհում կորոնավիրուսից մահացությունների ավելի քան մեկ քառորդը ԱՄՆ-ում է
Այս ողբերգական ցուցանիշին ԱՄՆ-ն հասավ առաջին հաստատված մահից հետո երեք ամսից քիչ ժամանակահատվածում:
Մահացել են արդեն ավելի քան 52 հազար ամերիկացիներ: Եվ այդ թիվը օրական ավելանում է ոչ միայն նոր մահացությունների արդյունքում, այլ նաև ուրիշ մահացածների ախտորոշումների արդյունքներով, որոնք նախկինում կապված չեն եղել կորոնավիրուսի հետ:
ԱՄՆ-ում վարակված է ավելի քան 926 հազար մարդ:
Ապրիլի 25-ի դրությամբ համավարակի պատճառով մահացել է 198,534 մարդ: Հիվանդացել է 2 միլիոն 855 հազար մարդ:
Լիդիա Հասսեբրուկը՝ սկսնակ բալետի պարուհին, ապրում է Բրուկլինում՝ Նյու Յորքում, որը դարձավ համավարակի համաշխարհային «էպիկենտրոնի էպիկենտրոնը»: Տուժածների բացարձակ մեծամասնությունը հենց Նյու Յորքում է: Լիդիան արդեն երկու ամիս է սովորում է բալետ պարել տանից, ուսուցիչը հեռակա է վարում դասը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:
REUTERS / Caitlin Ochs
-
19 նոր դեպք Վրաստանի Բոլնիսի շրջանի գյուղերում, այն կարանտինի պատճառով փակ է մարտի 25-ից
Նոր դեպքեր կան շրջանի երեք գյուղերում, դրանք մեկուսացված են, մուտքի մոտ տեղադրված են ոստիկանական կետեր:
Ամենավատ իրավիճակը Բոլնիսի շրջանում է, այնտեղ 80 վարակված կա։
Բոլնիսն ու հարևան Մառնեուլին խիստ կարանտինի մեջ են մարտի 25–ից կորոնավիրուսի ներքին բռնկման սպառնալիքի պատճառով։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր 456 մարդ է վարակվել։ Նրանցից 131–ն ապաքինվել է, 5–ը՝ մահացել։
• Կորոնավիրուս, արտակարգ դրություն և ֆերմերների ցույց Վրաստանում
-
Ինգուշեթիայի իշխանությունները աղաչում են բնակչությանը հավատալ, որ կորոնավիրուսը իրական վտանգ է, և մնալ տանը
Ինգուշեթիայում կորոնավիրուսով վարակման շատ բարձր վիճակագրություն է: Ապրիլի 25-ի դրությամբ վարակված են 474 մարդ, նրանցից 13-ը մահացել են: Մահացել է Ինգուշեթիայի հոգևոր առաջնորդ Աբդուրահման Մարթազանովը:
Բայց խնդիրը չի փոխվում. մարդիկ չեն հավատում համավարակի գոյությանը և չեն հետևում ինքնամեկուսացման խորհրդին, չեն կրում դիմակ: Հեռուստաալիքներով տարածվել են հուղարկավորության տեսանյութեր, որոնց ներկա են հարյուրավոր մարդիկ:
• Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում. վարակված են բոլոր երկրամասերը
Մեկ օրում ժողովրդին դիմել է 2 առաջնորդ:
Թեյփերի խորհրդի նախագահ Մասլագ Ուժախովը կոչ է արել ժողովրդին՝ լսել բժիշկներին: Տեսանյութից հետո ներքին գործերի նախարար Միխայիլ Կորոբկինը կոչ է ձայնագրել՝ ուղղված Ինգուշեթիայի բնակիչներին, որտեղ հուզված աղաչում է մարդկանց մնալ տանը:
-
Վիճակագրություն. հիվանդացածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 81 44 25 Հիվանդներ 1,677 1,592 456 Նոր մահեր +1 0 0 Մահեր 28 21 5 Առողջացել են 803 1,013 131 -
Եվս մեկ մահ Հայաստանում: Մահացածների մեծ մասը 70-ն անց է
Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր Հայաստանում մահացել է 28 մարդ: Մահացածները 55-93 տարեկան են:
Մեկ օրում վարակվել է ևս 81 մարդ, համաճարակի սկզբից ընդհանուր վարակվածները 1,677-ն են:
Նրանցից 803-ը ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
Անցած օրվա ընթացքում 790 թեստավորում է կատարվել:
-
Վրաստանում մեկ օրում կտրուկ աճել է վարակվածների թիվը՝ 25 նոր դեպք
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր 456 մարդ է վարակվել։ Նրանցից 131–ն ապաքինվել է, 5–ը՝ մահացել։
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21–ին։
Փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։
Չի աշխատում հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։
Չի կարելի տեղաշարժվել մեքենաներով, չի կարելի գերեզմանոցներ այցելել, պետք է դիմակներ կրել հանրային վայրերում։
Երկրի ողջ տարածքում պարետային ժամ է գործում՝ 21.00–ից մինչև առավոտյան 6–ը։Ներքին բռնկման վտանգի պատճառով ամբողջությամբ փակ է մայրաքաղաք Թբիլիսին և մի քանի քաղաքներ՝ Քութայիսին, Բաթումը, Ռուսթավին, Մառնեուլին, Բոլնիսին և Լենտեխին։
Մեկուսացված է նաև մի քանի գյուղ երկրի տարբեր շրջաններում։
• Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. ո՞ւմ կօգնեն և ինչո՞վ
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը