Կորոնավիրուսը Կովկասում: 2020 թվականի մայիսի 8-9
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր1461433Հիվանդներ31752 422626Նոր մահեր+1+30Մահեր4431 10Առողջացել են1 2671 620297 -
Ադրբեջանում երեք մահ, նոր դեպքերի կտրուկ աճ
Մահերի թիվը հասել է 31-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 2,422 է։
1,1620 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• «Վարակի բովով»․ ինչպե՞ս անցավ ստուգումն Ադրբեջանի կառավարությունն ու հասարակությունը
-
Հյուսիսային Օսիայում Covid-19-ից մահացել են շտապ օգնության բրիգադի բժիշկն ու վարորդը
Ըստ «Ossetia News» պորտալի, Հյուսիսային Օսիայում շտապ օգնության բրիգադի բժիշկն ու վարորդը մահացել են կորոնավիրուսից:
Մահացած բժիշկը զննել է շտապ օգնության վարորդներին նախքան հերթափոխի մեկնարկը:
Հյուսիսային Օսիայում զոհերի թիվն աճել է, արդեն 14 մարդ է մահացել:
Անցած օրվա ընթացքում արձանագրվել է վարակման 70 նոր դեպք:
Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1 575-ի:
Այս տեսանյութը նկարահանվել է Վլադիկավկազի կլինիկայում․ միջանցքներում հսկայական հերթ, բոլորը թոքաբորբի նշաններ ունեն:
Տեսանյութը հրապարակել է տեղական «Ossetia News» պորտալը
-
3 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 626
Համաճարակի մեկնարկից ի վեր 10 մարդ է մահացել։
Ապաքինվել է 297 մարդ։Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։
Սկսվել է արգելքների փուլային մեղմում։
Բաց է Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սկսել են աշխատել շինարարության հետ կապված բիզնեսները։ Հանվել են առցանց խանութների աշխատանքի և առաքման ծառայությունների սահմանափակումները։
Արտակարգ դրության մնացած սահմանափակումներն ուժի մեջ են մնալու։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Շարունակում են փակ մնալ Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքը։
• Վրաստանն արտասահմանցի զբոսաշրջիկների է սպասում հուլիսի 1–ից
-
Եվս մեկ մահ Հայաստանում, 146 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 44-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3 175։
1 267 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև մայիսի 14-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Հասարակական տրանսպորտը տեղափոխումներ է կատարում միայն քաղաքների և գյուղերի միջև: Բնակավայրերի ներսում այն դեռ չի գործում:
• Երբ կորոնավիրուսը «թակում է դուռը»․ պատմում են նրանք, ովքեր վարակվել են և արդեն բուժվել
-
Աշխարհում արդեն ավելի քան 4 միլիոն մարդ է Covid-19 վարակվել: Մահանում է վարակվածների 2-3.4 տոկոսը
Համավարակը հասել է բոլոր մայրցամաքներին, բացի Անտարկտիդայից: Դեպքերի և մահացությունների գերակշիռ մասը ներկայումս գտնվում է Չինաստանի սահմաններից դուրս, որտեղ 2019-ի դեկտեմբերին սկսվեց բռնկումը:
Ցուցակում առաջին հինգ երկրներն առավել վարակվածներն են.
ԱՄՆ՝ 1,322,163 վարակված, 78,616 մահ:
Իսպանիա՝ 260,117 վարակված, 26,299 մահ:
Իտալիա՝ 217,185 վարակված, 30,201 մահ:
Մեծ Բրիտանիա՝ 211,364 վարակված, 31,241 մահ:
Ռուսաստան՝ 187,859 վարակված, 1,723 մահ:
Փորձագետներն ասում են, որ պարզ չէ, թե իրականում վիրուսը ինչքանով է մահացու, մասամբ այն պատճառով, որ դեպքերի մեծամասնությունը, ներառյալ թեթև կամ ասիմպտոմ դեպքերը, ընդհանրապես չեն ախտորոշվում:
ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը ասում է, որ վարակի մահացության մակարդակը մոտ 2% է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մահացության մակարդակը գնահատում է 3,4%:
• Կորոնավիրուս՝ չինական Ուհան քաղաքի լաբորատորիայի՞ց։ Ինչո՞ւմ է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
-
Թրամփն առաջարկել է Ռուսաստան թոքերի արհեսատական օդափոխության սարքեր մատակարարել, Պուտինը համաձայնել է
Հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները քննարկել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի մեթոդները, նաև զենքի միջազգային շուկայի վերահսկման հետ կապված հարցեր, գրում է Reuters-ը: ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ 1 304 114 մարդ, ինչպես նաև մահվան դեպքերի։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է գրեթե 78 հազար մարդ: Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ 187 859 մարդ։ Նրանցից 1 723-ը մահացել են:
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր145758Հիվանդներ3029 2 279623Նոր մահեր+10+1Մահեր432810Առողջացել են1 2181 576288 -
75 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր՝ 2 279 դեպք
Համաճարակի մեկնարկից ի վեր 28 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1 576 մարդ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• «Վարակի բովով»․ ինչպե՞ս անցավ ստուգումն Ադրբեջանի կառավարությունն ու հասարակությունը
-
10-րդ մահը Վրաստանում
Վարակվել է 623 մարդ: 288-ը առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։
Սկսվել է արգելքների փուլային մեղմում:
Բաց է Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սկսել են աշխատել շինարարության հետ կապված բիզնեսները։ Հանվել են առցանց խանութների աշխատանքի և առաքման ծառայությունների սահմանափակումները։
Արտակարգ դրության մնացած սահմանափակումներն ուժի մեջ են մնալու։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Շարունակում են փակ մնալ Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքը։
• Վրացի փորձագետները՝ տնտեսական ճգնաժամից ելքի ուղիների մասին
-
Հարավային Օսիայում արդեն 15 մարդ է վարակվել
Եվս 37 մարդ սպասում է թեստերի արդյունքներին:
Կարանտինի մեջ է 244 մարդ, նրանցից 160-ը ուսանողներ են, որոնք սովորում են Ռուսաստանում և այժմ վերադարձել տուն: 78-ը տուն են վերադարձել Հյուսիսային Օսիայից:
Հարավային Օսիայում առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 6-ին:
Հարավային Օսիայի բնակիչները Ռուսաստանից վերադառնում են կազմակերպված խմբերով՝ կառավարության կողմից հատկացված հատուկ տրանսպորտային միջոցներով։ Ժամանումից հետո նրանց ժամանակավորապես մեկուսացնում են:
2020 թվականի մարտի վերջից Հարավային Օսիայում փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները և շատ ընկերություններ:
Ապրիլի 5-ից փակ է սահմանը՝ թե ռուսական, թե վրացական կողմից:
-
Եվս մեկ մահ Հայաստանում, 145 նոր դեպք
Հայաստանում համաճարակի սկսվելուց ի վեր 43 մարդ է մահացել:
Վարակվել է 3 029 մարդ: 1 218-ը առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև մայիսի 14-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Հասարակական տրանսպորտը տեղափոխումներ է կատարում միայն քաղաքների և գյուղերի միջև: Բնակավայրերի ներսում այն դեռ չի գործում:
• Հայաստանում «շտապ օգնության» 12 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
-
Վրաստանում կարանտինը չեղարկվել է Սևծովյան տարածաշրջանի բոլոր գյուղերից
Վրաստանում 8 նոր դեպք է արձանագրվել: Հաստատվել է կորոնավիրուսային վարակի 623 դեպք:
288 մարդ առողջացել է, 9-ը՝ մահացել:
Աջարիայում, Քոբուլեթի շրջանում կարանտինը չեղարկվել է չորս գյուղերում, որոնք ապրիլի 12-ից փակվել էին կորոնավիրուսի բռնկման սպառնալիքի պատճառով:
Covid-19-ը հաստատեց Թբիլիսիի Բոչորիշվիլի հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Պարզվել է, որ նա աշխատում է նաև Կախեթիում, Սագարեջո քաղաքի հիվանդանոցներից մեկում: Արդեն հայտնաբերվել է 60 մարդ, ում հետ նա շփվել է այս ընթացքում, նրանց թեստավորել են:
-
Դաղստանում ինֆեկցիոն աղետ է: Վարակվածների և մահացածների պաշտոնական վիճակագրությունը խիստ նվազեցված է
Բժիշկ Մագոմեդ Աբդուլհաբիրովը Դաղստանում համաճարակի հետ կապված իրավիճակն աղետալի է անվանել և ուղերձ է հղել նախագահ Պուտինին:
«Վարակվածների և մահացածների պաշտոնական տվյալները խիստ նվազեցված են: Գյուղերից ու քաղաքներից՝ գործընկերներից, ծանոթներից ու հարազատներից անհանգստացնող տեղեկություններ ենք ստանում․հիվանդանոցները լիքն են, «շտապ օգնության» բժիշկներին մարդիկ սպասում են յոթ ժամով, իսկ թեստերի արդյունքները ստացվում են միայն 5-7 օրվա ընթացքում:
Եղած դեղամիջոցների քանակը բավարար չէ, համակարգչային հետազոտությունների գինը կտրուկ աճել է, թոքերի տոմոգրաֆիայի համար մեծ հերթեր են գոյացել:
Բժիշկների համար բավարար քանակությամբ դիմակներ և պաշտպանիչ համազգեստներ չկան, բուժանձնակազմի շրջանում շատ են վարակվածները, բարձր է մահացությունը:
Սա ավելին է, քան խնդրանք: Սա աղոթք է դաղստանցիների փրկության համար», — ասվում է ուղերձում:Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ Դաղստանի հոգևոր առաջնորդ Ահմեդ Աբդուլաևը վարակվել է կորոնավիրուսով: Հիվանդ են նաև նրա ընտանիքի անդամները:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը