Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի հակառեկորդ Հայաստանում
Ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 663 դեպք կա, հիվանդներից 33-ն արդեն ապաքինվել է, 6-ը՝ մահացել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի ավելանում է։ Ապրիլի 1-ին երկրում հաստատվել էր վարակման 573 դեպք, իսկ առավոտյան ևս 92 դեպք է գրանցվել։ Սա մեկ օրում վարակվածների թվի առավելագույն աճն է Հայաստանում։
Երկրում հիվանդների թվի աճի ֆոնին մայրաքաղաքի մարզահամալիրները հոսպիտալների են վերածվում։ Ենթադրվում է, որ կարող է շրջանների մարզադահլիճներն օգտագործելու անհրաժեշտություն էլ առաջանա։
Բոլոր մանրամասները՝ վարակի հետ կապված իրավիճակի, Հայաստանում վարակման գագաթնակետին հասնելու կանխատեսումների և այն մասին, թե ինչու է Վրաստանում վարակվածների թիվն ավելի քիչ, քան այստեղ։
Կորոնավիրուսը Կովկասում։ Մահվան հինգերորդ դեպքը Հայաստանում։ Թարմացվում է
Հայաստան. պաշտոնյաների պարգևավճարները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Հիվանդանոցներում մահճակալների պակաս կա
Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում շարքով տեղադրված մահճակալների լուսանկարը մարտի 31-ին շատ արագ տարածվեց Ֆեյսբուքի հայկական տիրույթում։
Ինչպես պարզվել է, երկրի իշխանությունները դիտարկում են այստեղ կորոնավիրուսով վարակվածներին տեղավորելու հնարավորությունը։
«Մարզահամերգային համալիրում հիվանդամահճակալների առկայությունը խոսում է ոչ թե այն մասին, որ վարակի նոր փուլ է պլանավորվում, այլ այն մասին, որ այն կանխատեսվում է … մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում։ Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների միջին ծանրության պացիենտների, միգուցե նաև՝ ծանր պացիենտների համար», — ապրիլի 2-ին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստվում է իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներին.
«Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ՝ ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է, որ ոչ միայն հիվանդանոցներում, այլև մարզադահլիճներում ընդհանրապես տեղ չլինի»։
Երբ է լինելու վարակման գագաթնակետը
Հայաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել ամեն պահի, ասում է առողջապահության նախարարը.
«Այն միշտ գրանցվում է պոստֆակտում, երբ օր օրի վարակվածների թիվը նվազում է։ Եվ եթե բոլորը հետևեն կանոններին և խորհուրդներին, դա կդառնա գագաթնակետը և վարակման նվազման մեկնարկը․․․ Շուտով կանցկացվի 400-500 թեստ, իսկ նոր սարքերի ստացումից հետո՝ օրական շուրջ 1500 թեստ»։
Հիվանդներ՝ բուժաշխատողների շարքերում
Հայաստանում ավելացել է վարակված բուժաշխատողների թիվը։
«Այսօրվա դրությամբ վարակված բժիշկների հստակ թիվը չեմ կարող նշել, բայց ուզում եմ ցավով հաղորդել վարակված բժիշկների թվի աճի մասին։ Նման պրակտիկան, վարակված քաղաքացիների հետ շփումը հաշվի առնելով, անխուսափելի է», — ասել է առողջապահության նախարարը։
Ընդ որում, բուժանձնակազմը վարակվել է ոչ իր պարտականությունները կատարելիս.
«Եղել են դեպքեր, երբ բժիշկները շփվել են վարակված քաղաքացիների հետ աշխատավայրից դուրս՝ կենցաղային պայմաններում։ Այդ բոլոր դեպքերը հետազոտվում են, բժիշկները մեկուսացվում են։ Ուզում եմ նշել, որ այս պայմաններում մեզ համար կարևոր են բոլոր բժիշկները, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ մեր բժշկական ներուժը պահպանելու համար»։
Ի դեպ, նախորդ օրը նախարարը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարի մինրև 55-ը տարեկան լրացուցիչ բուժանձնակազմի հավաքագրման մասին։
Նախարարի կոչին արձագանքել է 22 բժիշկ, 8 բուժքույր և 1 կրտսեր բուժաշխատող։
ВИДЕО
«Մեր հերոս բժիշկները», — այսպես է վերնագրել այդ տեսանյութը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակել է այն իր ֆեյսբուքյան էջում։
Ինչո՞ւ են Վրաստանում վարակվածներն ավելի քիչ, հետաքրքրվել են լրագրողները։
Հայաստանի առողջապահության նախարարը պարզաբանել է, թե ինչու է հարևան Վրաստանում, իր կարծիքով, կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ ավելի քիչ, քան Հայաստանում.
«Երջանիկ պատահականությամբ վարակ չի գրանցվել մի ձեռնարկությունում, որտեղ աշխատում է մոտ 500 մարդ, կամ 100 հոգու մասնակցությամբ խնջույքի ժամանակ։ Այդ պատճառով էլ նրանց թվերն ավելի փոքր են։ Հուսով եմ, որ մեր բարեկամ երկրում կպահպանվեն նույն տեմպերը, հուսով եմ նաև, որ մենք կարող ենք մեր թվերը պահել արդեն առկա սահմաններում»։
Թորոսյանի այս պարզաբանումը ոչ բոլորին է համոզել։
«Պատկերացնո՞ւմ եք։ Երջանիկ պատահականություն է, որ օրինակ Վրաստանում ոչ մի իտալացի վարակը ուսին չեկավ ու չմտավ մի 500 հոգանոց արտադրամաս, որովհետև ժամանակին չվեթները չփակեցին, կամ սահմանի վրա նորմալ չստուգեցին… Չեք կարողանում վարակը կառավարել, ընդունեք դա», — ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։