Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 19-22ը 2020
-
30 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր 1512 դեպք
Համաճարակի մեկնարկից ի վեր 20 մարդ է մահացել։
Ապաքինվել է 906 մարդ։
• Ի՞նչ տեսք ունի քաղաքը, որն, ըստ պաշտոնական վարկածի, գրեթե հաղթահարել է կորոնավիրուսը
-
Հինգերորդ մահը Վրաստանում, ընդհանուր 411 հիվանդ կա
Մահացել է Բոլնիս քաղաքի 65-ամյա բնակիչը։ Նա քրոնիկ հիվանդություններ ուներ։
Վերջին օրվա իրադարձությունները
Կարանտինի պատճառով փակ է տղամարդկանց մենաստանը Մարտկոպի գյուղում (Թբիլիսիի մուտքի մոտ) այն բանից հետո, երբ կորոնավիրուս է հաստատվել տեղի բնակիչներից մեկի մոտ, որը վանքում խոստովանության է եղել։ Ութ հոգևորականներ ինքնամեկուսացման մեջ են։
Տեղի իշխանություններն ասում են, որ անհրաժետության դեպքում միջոցները խստացվելու են։
Կորոնավիրուսի տարածման պատճառով փակ է նաև Ցխնեթի ավանի (Թբիլիսիի մուտքի մոտ) եկեղեցին, այնտեղ նույնպես տեղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել խոստովանությունից հետո։
Ամենավատ իրավիճակը Բոլնիսի շրջանում է, այնտեղ 54 վարակված կա։ Նրանցից շատերը տեղի շտապօգնության բաժանմունքի աշխատակիցներն են, որը նույնպես փակ է։
Փակ է նաև Բոլնիսի Սիոնի տաճարը, այնտեղ կորոնավիրուս է հաստատվել քահանաներից մեկի մոտ։
Բոլնիսն ու հարևան Մառնեուլին խիստ կարանտինի մեջ են մարտի 25–ից կորոնավիրուսի ներքին բռնկման սպառնալիքի պատճառով։
-
72 նոր դեպք Հայաստանում, ընդհանուր՝ 1,473
Համաճարակի մեկնարկից ի վեր 24 մարդ է մահացել։
Ապաքինվել է 633 մարդ։
Նրանցից 50–ը 70 տարեկանից բարձր է։ Մեծ մասը կանայք են։
Ապաքինվածներից ամենամեծն 93 տարեկան է։ Բուժվել են նաև 90, 88 և 86 տարեկան անձինք։
-
Վրաստանում, ընդհանուր առմամբ, 411 վարակված կա, հիվանդների մեծ մասը 15–29 տարեկան է
Կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը 411 է։
Նրանցից 97–ն ապաքինվել է, 4–ը՝ մահացել։
5,015 մարդ կարանտինի մեջ է, 573–ը՝ հիվանդանոցային վերահսկման տակ։
Վարակի մեկնարկից ի վեր թեստավորվել է 7,611 մարդ։
Հիվանդների մեծ մասը 15–29 տարեկան է։
Կորոնավիրուսով վարակված ամենատարեց հիվանդն 87 տարեկան է, ամենաերիտասարդը՝ երկու տարեկան։
Վարակվածների 9 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել և չկան։
-
20-րդ մահը Ադրբեջանում, 44 նոր դեպք
Ընդհանուր առմամբ վարակվել է 1,474 մարդ: Նրանցից 864-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Ադրբեջանում կարանտինի ուժեղացված ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 4-ը:
Մետրոն փակ է, բայց աշխատում են ավտոբուսները: Ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների մեծ մասի աշխատանքը դադարեցված է, բացառությամբ մթերայինների և դեղատների:
Մարդիկ պարտավոր են մնալ տանը:
Տանից դուրս գալուց առաջ բնակիչները SMS- ով պետք է տեղեկացնեն իշխանություններին դրա մասին:
Կարանտին ռեժիմի խախտման համար տուգանքներ են նախատեսվում:
-
Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 23-ը, ավտոմեքենաների երթևեկության արգելքը՝ մինչև ապրիլի 27-ը
«Ավելի ու ավելի դժվար է դառնում վարակի աղբյուրը գտնել: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մենք կմտնենք գագաթնակետային ժամանակահատված», — ասում է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:
Կառավարությունը խոստանում է ապրիլի 24-ին ներկայացնել արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումները փուլերով չեղարկելու ծրագիր:
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ եթե իշխանությունները չներկայացնեն տնտեսությունը փրկելու պլան, նրանք չեն աջակցի արտակարգ դրության երկարաձգմանը:
-
Մահվան ևս երկու դեպք Հայաստանում, վարակման 62 նոր դեպք
Մահացած հիվանդները 88 և 65 տարեկան էին, երկուսն էլ քրոնիկ հիվանդություններ ունեին։
Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր արդեն մահացել է 24 մարդ, վարակվել՝ 1,401–ը։
Ապաքինվել է 609 մարդ։
Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է 13,929 թեստ։
-
9 նոր դեպք Վրաստանում, կարանտինի մեջ է Մատկոպի գյուղի տղամարդկանց մենաստանը
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով վարակման 408 դեպք է արձանագրվել։ Հիվանդներից 95–ն ապաքինվել է, չորսը՝ մահացել։
Կարանտինի մեջ է 4,779 մարդ, հիվանդանոցային վերահսկողության տակ է 561 մարդ։
Վերջին օրվա իրադարձությունները
Կարանտինի պատճառով փակ է տղամարդկանց մենաստանը Մարտկոպի գյուղում (Թբիլիսիի մուտքի մոտ) այն բանից հետո, երբ կորոնավիրուս է հաստատվել տեղի բնակիչներից մեկի մոտ, որը վանքում խոստովանության է եղել։ Ութ հոգևորականներ ինքնամեկուսացման մեջ են։
Տեղի իշխանություններն ասում են, որ անհրաժետության դեպքում միջոցները խստացվելու են։
Կորոնավիրուսի տարածման պատճառով փակ է նաև Ցխնեթի ավանի (Թբիլիսիի մուտքի մոտ) եկեղեցին, այնտեղ նույնպես տեղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել խոստովանությունից հետո։
Ամենավատ իրավիճակը Բոլնիսի շրջանում է, այնտեղ 54 վարակված կա։ Նրանցից շատերը տեղի շտապօգնության բաժանմունքի աշխատակիցներն են, որը նույնպես փակ է։
Փակ է նաև Բոլնիսիի Սիոնի տաճարը, այնտեղ կորոնավիրուս է հաստատվել քահանաներից մեկի մոտ։
Բոլնիսին և հարևան Մառնեուլին խիստ կարանտինի մեջ են մարտի 25–ից կորոնավիրուսի ներքին բռնկման սպառնալիքի պատճառով։
-
38 նոր դեպք Ադրբեջանում ՝ ընդհանուր 1,430
Նրանցից 790–ն ապաքինվել է, 19-ը՝ մահացել։
-
5 նոր դեպք Վրաստանում, վատթարանում է իրավիճակը մեկուսացված Բոլնիսի շրջանում
Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 399–ի։ Նրանցից 86–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Չորս հիվանդ մահացել է։
4,782 մարդ կարանտինի մեջ է, 503–ը՝ հիվանդանոցային հսկողության տակ։
Շարունակվում է վատթարանալ իրավիճակը Քվեմո Քարթլիի Բոլնիսի շրջանում։ Այն և հարևան Մառնեուլին խիստ կարանտինի մեջ են մարտի 25–ից կորոնավիրուսի բռնկման սպառնալիքի պատճառով։
Բոլնիսի շրջանում արդեն 54 վարակված կա։ Հիվանդների մեծ մասը տեղի շտապ օգնության բրիգադի աշխատակիցներն են։ Բաժանմունքը փակվել է ապրիլի 17–ին, այժմ կանչի դեպքում շտապ օգնության բժիշկներ են գալիս հարևան շրջաններից։
Լրացուցիչ հսկիչ անցակետեր են տեղադրվել Բոլնիս քաղաքի և Ռաճիսուբայի, Կազրեթի և Բալիչեբի գյուղերի մուտքի մոտ։ Ընդհանուր առմամբ, շրջանի վեց գյուղի մուտքը խիստ վերահսկման տակ է։
Ավելացել է նաև վարակվածների թիվը ծովափնյա Քոբուլեթիի շրջանում: Հիվանդանոցներ տեղափոխվածների թվում վեց երեխա կա: Բժիշկներն ասում են, որ նրանք իրենց լավ են զգում:
• Վրաստանում այժմ հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով, հարկավոր է դիմակ կրել
-
Մահվան ևս երկու դեպք Հայաստանում, վարակման 48 նոր դեպք
Մահացած հիվանդները 62 և 90 տարեկան էին, երկուսն էլ քրոնիկ հիվանդություններ ունեին։
Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր արդեն մահացել է 22 մարդ, վարակվել՝ 1,339–ը։
Ապաքինվել է 580 մարդ։
Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է 13,373 թեստ։
-
Եվս մեկ մահ Ադրբեջանում, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն արդեն հասավ 19-ի
Հայտարարվել է նաև 22 նոր դեպքի մասին, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,395-ի:
Ընդհանուր առմամբ 712 հիվանդ է բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ադրբեջանում հայտարարվել է կարանտինի ուժեղացված ռեժիմ: Մետրոն փակ է, բայց ավտոբուսներն աշխատում են:
Ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների աշխատանքը, բացառությամբ մթերայինների և դեղատների, դադարեցված է:
Իշխանությունները պահանջում են, որ մարդիկ տանը մնան:
Ապրիլի 5-ից մտցվել են բնակչության տեղաշարժի սահմանափակումներ։ Նախքան տանից դուրս գալը, մարդիկ պետք է SMS-ով տեղեկացնեն իշխանություններին իրենց դուրս գալու նպատակի մասին:
Կարանտինի ռեժիմի խախտման համար տուգանք է նախատեսված:
-
9 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 394
Նրանցից 86–ն ապաքինվել է, 4-ը՝ մահացել։
-
43 նոր դեպք Հայաստանում, ընդհանուր՝ 1,291
Նրանցից 545–ն ապաքինվել է, 20՝ մահացել։
-
Չորրորդ մահը Վրաստանում
Մահացել է 74-ամյա կին, որը բուժվում էր Բաթումում։
Նա մի քանի քրոնիկ հիվանդություն ուներ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 385 դեպք:
Նրանցից 79-ը ապաքինվել է, երեքը մահացել են:
4,971 մարդ կարանտինի մեջ է, հիվանդանոցում հսկողության տակ են 519-ը:
Ավելի է վատթարացել իրավիճակը Քվեմո Քարթլի երկրամասի Բոլնիսի շրջանում: Այս շրջանը և հարևան Մառնեուլի շրջանը մարտի 25-ից գտնվում են խիստ կարանտինի մեջ կորոնավիրուսի տեղային բռնկման վտանգի պատճառով:
Բոլնիսի շրջանում արդեն 47 վարակված կա, միայն վերջին երկու օրում ավելացել է 19 նոր դեպք: Նրանց մեծամասնությունը տեղի շտապօգնության խմբից են:
Բաժանմունքը փակվել էր ապրիլի 17-ին, այժմ շտապ օգնությունը կանչի դեպքում գալիս է հարևան շրջաններից: Ապրիլի 18-ից Բոլնիսի շրջանում փակ են ևս 4 գյուղեր․ Բալիչեբին, Կազրեթին, Սավանեթին և Ռաչիսուբանին:
Ավելացել է նաև վարակվածների թիվը ծովափնյա Քոբուլեթիի շրջանում: Հիվանդանոցներ տեղափոխվածների թվում վեց երեխա կա: Բժիշկներն ասում են, որ նրանք իրենց լավ են զգում:
• Վրաստանում այժմ հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով, հարկավոր է դիմակ կրել
-
Հայաստանում 18 մարդ է վարակվել հիվանդանոցում, մեկուսացված է Շիրակի մարզի երկու բնակավայր
Ապրիլի 19–25–ը կարանտին է հայտարարվել Շիրակի մարզի երկու բնակավայրում՝ Մարալիկում և Ձորակապում։
Պատճառը Մարալիկի հիվանդանոցի 18 աշխատակիցների վարակվելն է։ Ընդհանուր առմամբ, բուժզննում է անցել հիվանդանոցի ավելի քան 60 աշխատակից։
Երկու բնակավայրերի մուտքն ու ելքը մարդկանց և մեքենաների համար արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության բեռների մատակարարման։ Վերահսկումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը՝ հատուկ հսկիչ անցակետերում։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը