Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 7-9ը 2020
-
Ադրբեջանում իններորդ մահն է գրանցվել, 104 նոր դեպք կա
Ինչպես հաղորդվում է, մահացածը 71 տարեկան էր, նա ծանր քրոնիկ հիվանդություններ ուներ։
Վարակվածներից 101–ը համաճարակի մեկնարկից ի վեր ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
-
Վրաստանում հսկիչ անցակետեր են Լենտեխի և Ծագերի քաղաքների մուտքի մոտ՝ երկրի հյուսիս–արևմուտքում
Ռաճա–Լեչխումի–Քվեմո Սվանեթի շրջանը Վրաստանի հյուսիս–արևմուտքում հատուկ վերահսկողության տակ է։ Լենտեխի և Ծագերի քաղաքների բոլոր բնակիչները ջերմաչափում են անցնում հատուկ ջերմաէկրանների օգնությամբ, հսկիչ անցակետերը քաղաքների մուտքերի մոտ կանգնեցնում են բոլոր մեքնաներն ու ստուգում վարորդների և ուղևորների ջերմությունը։
Այս միջոցները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ այստեղ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակվել է 50-ամյա մի տղամարդ։ Այժմ պարզվում է նրա շփման շրջանակը։
-
Տասներորդ մահը Հայաստանում և 40 նոր դեպք
Ինչպես հաղորդվում է, մահացածը 80 տարեկան էր, նա ունեցել է մի քանի լուրջ քրոնիկական հիվանդություններ:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի:
Դրանցից 138-ը բուժվել է:
Ութ հիվանդների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
4,902 թեստ տվել են բացասական արդյունք:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
-
Վրաստանում 8 նոր դեպք կա, ընդհանուր՝ 214
Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերը երկրի ներսում վարակի տարածման հետևանք են։
Հաստատվել են վարակման դեպքեր Վանի շրջանում (մեկ ընտանիքի երեք անդամի մոտ), Քոբուլեթի և Լանտեխի քաղաքներում։
Սա կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն է Ռաճա–Լեչխումի–Քվեմո Սվանեթի շրջանում։
Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով վարակվածներից 50–ն ապաքինվել է։ Երեք հիվանդ մահացել է։
4,559 մարդ կարանտինի մեջ է, 353 մարդ՝ բժիշկների հսկողության տակ։
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է հասարակական տրանսպորտի աշխատանքը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից՝ առանց խիստ անհրաժեշտության:
Մարտի 23-ից ելքի և մուտքի համար փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները կորոնավիրուսի ներքին տարածման վտանգի պատճառով:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել:
-
Ադրբեջանում մեկ օրում 105 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 822-ի
Դրանցից 60 մարդ ապաքինվել է, ութը մահացել են:
-
Արևմտյան Վրաստան․ խստացվել է ռեժիմը Վանի շրջանում և փակ է Քոբուլեթիի բուժկենտրոնը
Արևմտյան Վրաստանի Վանի շրջանի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Վարակի աղբյուրը չի հայտնաբերվել։ Կինը որպես վաճառող էր աշխատում խանութում, այդ պատճառով էլ իշխանություններն անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկել։
Պարզվում է հիվանդի շփման շրջանակը, և ողջ բնակչությունը ջերմաչափվում է։ Ինչպես հաղորդվում է, զննում է անցել արդեն 5 հազար մարդ։
Շրջանի մուտքն ու ելքը սահմանափակվել է, հսկիչ անցակետ է տեղադրվել։
-
Կարանտին է հայտարարվել վրացական Քոբուլեթի շրջանի բուժկենտրոնում
Արևմտյան Վրաստանի Բաթում քաղաքում մի ընտանիքի հինգ անդամի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Պարզվել է, որ նրանցից մեկը բուժվել է Քոբուլեթիի մոտակա բուժկենտրոնում։ Դրանից հետո բուժկենտրոնը փակվել է, այնտեղ աշխատում են համաճարակաբանները։
Վարակված ընտանիքը ապրիլի յոթին Բաթումում կորոնավիրուսից մահացած 60–ամյա կնոջ ազգականներն են։ Թե որտեղ էր նա վարակվել, դեռ պարզ չէ։
Պարզվել է նաև, որ նա այցելել է Քոբուլեթիի շրջանի Գվարա գյուղ։ Այդ գյուղում 14 մարդ արդեն ինքնամեկուսացման մեջ է։ Երբ համաճարակաբաններն ավարտեն աշխատանքը, պարզ կլինի, թե արդյոք գյուղում կարանտին է հայտարարվելու, որտեղ 1,089 մարդ է ապրում։
Վրաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 208 դեպք։
Հիվանդներից 46–ն ապաքինվել է, երեք մարդ մահացել է։
Կարանտինի մեջ է 4,674 մարդ, հիվանդանոցներում բժիշկների վերահսկողության տակ է 362 մարդ։
-
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով, մահացել է ևս մեկ մարդ
Ապրիլի 8-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի:
Կորոնավիրուսից ապաքինվել է 114 քաղաքացի, փաստացի բուժվում է 758-ը:
Ապրիլի 8-ին մահացել է ևս մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 9-ի:
-
13 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 208
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 դեպք։
Հիվանդներից 46–ն ապաքինվել է։ Երկու մարդ է մահացել։
4,674 մարդ կարանտինի մեջ է, 362 մարդ՝ բժիշկների հսկողության տակ։
-
Վրաստանում կորոնավիրուսից երրորդ մարդն է մահացել
86-ամյա կինը, որը բուժվում էր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, COVID-19 վարակի երրորդ զոհն է դարձել։
Ապրիլի 7–ի տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 195 դեպք։ Կարանտինի մեջ է 4735 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 383 մարդ։ 39 հիվանդ ապաքինվել է, երեքը՝ մահացել։
«Նա նյարդաբանական հիվանդություն, երկկողմ թոքաբորբ ուներ։ Այդ ամենը կյանքի հետ անհամատեղելի էր», — հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ծերծվաձեն։ Նրա խոսքով՝ բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն տարեց կնոջը փրկել չի հաջողվել։
-
Ութերորդ մահը Ադրբեջանում և 76 նոր դեպք
Մահացածը 67 տարեկան էր, նա, ինչպես Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մյուս մահացածները, տառապում էր շաքարային դիաբետով:
Վարակվածների ընդհանուր թիվն արդեն կազմում է 717: Նրանցից 44-ն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։
-
20 նոր դեպք Հայաստանում, ընդհանուր՝ 853
87-ն առողջացել են, 8 մարդ մահացել է:
Ապրիլի 7-ի նախօրեին Հայաստանում գրանցվել էր ընդամենը 11 դեպք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պարետատունը վերջին երկու օրվա դինամիկան «զգուշավոր լավատեսությամբ» է գնահատում:
Հայաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է շաբաթվա ընթացքում անցկացնել օրական հազար թեստ:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
-
7 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 195
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 դեպք։
Հիվանդներից 39–ն ապաքինվել է։ Երկու մարդ է մահացել։
4,735 մարդ կարանտինի մեջ է, 383 մարդ՝ բժիշկների հսկողության տակ։
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է ողջ հասարակական տրանսպորտը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից՝ առանց խիստ անհրաժեշտության:
Մարտի 23-ից ելքի և մուտքի համար փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները կորոնավիրուսի ներքին տարածման վտանգի պատճառով:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը