Այս տեսանյութը պատմում է Լուսինե Հակոբյանի մասին։ Նա ապրում է Հայաստանում, արդեն երեք տարի է՝ թղթից տիկնիկներ է պատրաստում: Երբ վաճառվում են, տխրում է, գերադասում է նվիրել։ Ամեն տիկնիկին, իր խոսքով, «սիրո 5 օր» է տրամադրում։
«Մի պահ դադարեցրի գործը: Մոտ մեկ տարի ընդհանրապես չեմ կպել տիկնիկներին: Պատերազմի ժամանակ տղայիս կորցրի: Չէի կարողանում մոտենալ դրանց: Բայց հիմա նորից սկսել եմ: Իրենք ինձ են կյանք տալիս, ես՝ իրենց», — պատմում է Լուսինեն: Բոլոր մանրամասները՝ տեսաբլոգում։