«Պարի, զվարճանալու և մաքուր օդի սիրահարնե՛ր, բաքվեցինե՛ր և հյուրե՛ր, հրավիրում ենք բոլորիդ Բաքվի առաջին զանգվածային պարայինOpen Air-ին:
Հանդիպման վայրը՝ Առափնյա բուլվար՝ Տիկնիկային թատրոնի հարևանությամբ: Ամեն շաբաթ օր ժամը 19:00-ին: Հետևե՛ք երաժշտության հնչյուններին, և ձեր սիրտը չի սխալվի»:
Սա սկզբունքորեն նոր բան է: Սովորաբար Ադրբեջանում կարելի է պարել 3 տեղ՝ հարսանիքին, գիշերային ակումբում և պարային դպրոցում: Դիսկոտեկները որպես այդպիսին անհետացել են դեռևս 90-ականներին: Մեր հասարակությունը զանգվածային միջոցառումներին անկաշկանդ պահվածքով աչքի չի ընկել, նույնը եղավ նաև այս անգամ: Իսկ այնպիսի միջոցառումներն, ինչպիսիք են, օրինակ, պարային ֆլեշմոբերը, նախապես բեմադրած և վերևների հետ համաձայնեցրած գործողություն են ենթադրում:
Կազմակերպիչը՝ Badi Kuba պարային դպրոցը, պատրաստվում է զանգվածային պարային Open Air-ն անցկացնել ամեն շաբաթ: Պարային ոճերի բազմազանություն է ենթադրվում: Առաջին շաբաթ օրը սալսա էր:
Պարում էր մի քանի զույգ՝ պարային դպրոցի սաները: Տարօրինակ կլիներ, եթե բաքվեցիները բուլվարում միանգամից միանային նախաձեռնությանը և սկսեին զանգվածաբար սալսա պարել. նրանց ամեն դեպքում պետք է պարել սովորեցնել: Մնում էր հուսալ, որ հաջորդ անգամ ավելի հեշտ ոճ կընտրեն, և միջոցառումն իրոք զանգվածային կլինի:
Հաջորդ շաբաթ, սակայն, ավելացավ միայն հանդիսատեսի թիվը: Չնայած սալսայից բացի կարելի էր նաև լեզգինկա պարել, սակայն նույնիսկ ազգային երաժշտության տակ երբ դպրոցի կոլեկտիվը սկսեց իր ելույթը, ոչ մի հանդիսատես չցանկացավ և չկարողացավ միանալ նրանց: Մի թեթև պարեցին երեխաները: Մի խոսքով, նրանք, ովքեր ուզում էին տեսնել թե ինչպես են մարդիկ պարում, մեծ բավականություն և դրական էմոցիաներ ստացան:
Ավելի ուշ՝ երեկոյան, էնտուզիաստները շատացան, և պարային դպրոցների խմբին միացավ մի քանի «հասարակ մահկանացու»: Սակայն զանգվածայնության հասնելուն դեռ շատ կար. սակավաթիվ պարողներ և նրանց շուրջը հավաքված ամբոխն ավելի շատ նման էին ինքնագործունեության համերգի:
Ինչն իհարկե չխանգարեցլրատվամիջոցներիննկարագրել տեղի ունեցածը որպես ամբողջ բուլվարում տարածված պարային էքստազ:
Կազմակերպիչները խոստանում են առաջիկայում վարպետության դասընթացներ անցկացնել և ընդլայնել երաժշտության «տեսականին»: Դե ինչ, հուսանք, որ հիփ-հոփը կստիպի ադրբեջանցիներին չվախենալ և պարահրապարակ դուրս գալ: