Խորհրդարանական ընտրությունները՝ թվերով
- 2016թ-ի հոկտեմբերի 8-ին Վրաստանի բնակչությունը կընտրի 9-րդ գումարման խորհրդարան:
- Վերջին տվյալներով (2016թ-ի մայիսի 1), Վրաստանում 3 473 316 ընտրող կա:
- Ընտրություններին մասնակցելու համար որակավորում ունեցող և չունեցող (խորհրդարանում ներկայացված չեն) ընտրվող սուբյեկտները պետք է համապատասխան դիմում ներկայացնեն ԿԸՀ նախագահին ոչ ուշ, քան օգոստոսի 1-ը:
- Դրանից հետո նրանք հատուկ ձևաթղթեր կստանան համակիրների ցուցակի համար: Որակավորված սուբյեկտները պետք է 1000-ից ոչ պակաս ընտրողների՝ իրենց համակիրների ցուցակ ներկայացնեն: Իսկ որակավորում չունեցողները՝ 25 հազար ստորագրություն: Համակիրների ցուցակը պետք է ներկայացնել մինչև օգոստոսի 15-ը:
- ԿԸՀ դեռևս չի դիմել ոչ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ոչ էլ գլխավոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»: Որակավորված սուբյեկտները կարող են ԿԸՀ ոչ ուշ, քան ընտրություններից 57 օր առաջ:
- Ըստ վերջին տվյալների, ԿԸՀ է դիմել արդեն 26 քաղաքական կուսակցություն, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին, և նրանցից 5-ն արդեն անցել է գրանցման փուլը: Տվյալ պահին գրանցվել են «Ժողովրդական իշխանություն», «Դավիթ Թևզաձե – Վրաստանն աշխարհի համար», «Զվիադի ուղին հանուն Աստծո», «Վրաստան», «Միացյալ ժողովրդավարական շարժում»:
- Խորհրդարանում հայտնվելու համար ցանկացած կուսակցություն պետք է հաղթահարի 5% ընտրական շեմը:
- Մեծամասնական ընտրատարածքում հաղթող կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի այդ տեղամասի ընտրողների 50%-ից ոչ պակաս ձայները:
- Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավոր կա: Սահմանադրության համաձայն, համամասնական համակարգով 77 պատգամավոր է ընտրվելու, մեծամասնականով՝ 73:
- Օրենսդրության համաձայն, խորհրդարանի անդամ կարող է լինել Վրաստանի 21 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի ընտրելու իրավունք:
- Այն կուսակցությունը, որի 119 անդամները պատգամավոր կդառնան, խորհրդարանում կարող է սահմանադրական մեծամասնություն կազմել:
- Ըստ օրենսդրության, վարչապետ և կառավարություն ընտրելու համար մեծամասնություն է անհրաժեշտ՝ 76 ձայն 150-ից:
- Ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 8-ին 00:00-ին, կդադարեցվի հեռուստատեսությամբ և ռադիոյով վճարովի և անվճար գովազդի տեղադրումը: Կարգելվի նաև քարոզչությունն այն շենքում, որտեղ տեղի է ունենում քվեարկությունը:
- Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Մինչ այդ արգելվում է ընտրությունների հետ կապված ցանկացած հասարակական հարցման արդյունքների հրապարակում:
- Օրենսդրության համաձայն, նախորդ խորհրդարանական ընտրություններին լավագույն արդյունք դրսևորած և առաջին 3 տեղը զբաղեցրած քաղաքական կուսակցություններն իրավունք ունեն պահպանել ընտրական համարները: Մնացածների համարները բաժին կընկնեն պատահական վիճակահանության արդյունքում:
- Ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն կուսակցական ցուցակները ոչ ուշ, քան ընտրություններից 30 օր առաջ:
- Այն նախարարներն, ովքեր պլանավորում են մասնակցել ընտրություններին, պետք է լքեն զբաղեցրած պաշտոնները նախքան ԿԸՀ կուսակցական ցուցակներ ներկայացնելը:
- Այլ քաղաքական սուբյեկտները նման սահմանափակումներ չունեն և կարող են նախընտրական քարոզարշավ անցկացնել դրա համար հատկացված ողջ ընթացքում:
- Նրանց թվում են Վրաստանի նախագահը, վարչապետը, կառավարության ու խորհրդարանի անդամները, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունների կառավարությունների անդամները, ընտրված քաղաքապետներն ու գամգեբելիները (ադմինիստրացիաների ղեկավարները) և սակրեբուլիոյի (տեղական ինքնակառավարման մարմին) անդամները, քանի որ համարվում են քաղաքական պաշտոն զբաղեցնողներ:
- Այսօրվանից սկսած սահմանափակումներ են գործում լրատվամիջոցների համար և ոչ միայն Հանրային հեռարձակողի. քաղաքական գովազդ տեղադրելու համար լրատվամիջոցի ղեկավարությունը պետք է տեղյակ պահի Կապի ազգային հանձնաժողովին: Բոլոր քաղաքական կուսակցությունների համար գովազդի արժեքը պետք է նույնը լինի:Հրապարակվել է 08.06.2016