Լեզուն արտաքսման մեջ
Photo: Цензор.НЕТ
Hromadske-ի նյութերի հիման վրա
Ղրիմի թաթարերենն առանձնահատուկ լեզու է հետխորհրդային տարածքում: Ղրիմի թաթարների զանգվածային արտաքսումը 1944թ-ի մայիսին լեզվին ահռելի վնաս հասցրեց: Ինչպե՞ս էր զարգանում Ղրիմի թաթարերենն անկախ Ուկրաինայում: Եվ ի՞նչ է տեղի ունենում նրա հետ վերջին երեք տարիներին, երբ շատ ընտանիքներ կրկին ստիպված էին լքել իրենց հայրենիքը:
Սովորել մայրենի լեզուն
«Կորյուշկենջե», — ռեստորանի դռների մոտ հրաժեշտ է տալիս ռեժիսոր Ահթեմ Սեիտաբլաևն այդտեղ անցկացրած հարցազրույցից հետո: Ղրիմի թաթարերենով դա նշանակում է «ցտեսություն»: Բարի օր, շնորհակալություն, խնդրեմ, ցտեսություն. քաղաքավարության բոլորխոսքերն այստեղ՝ Ղրիմի թաթարների ռեստորանում, որը բացել են նրա ընկերները, Ահթեմն արտասանում է մայրենի լեզվով: Իսկ ընդհանրապես նրա կյանքում և աշխատանքում 3 լեզու է միահյուսվել՝ ուկրաիներենը, ռուսերենն ու Ղրիմի թաթարերենը:
«Մայրենի խոսք» առարկան Ահթեմի համար ոչ միայն անվանում էր դասագրքի կազմին. նա իրոք ինչ-որ մի պահի ստիպված է եղել սովորել իր մայրենի լեզուն: 1944թ-ի մայիսի 18-ի արտաքսումը քայքայիչ էր այդ թվում նաև լեզվական միջավայրի համար. Սեիթաբլաևի ընտանիքն, ինչպեսհազարավոր այլ ընտանիքներ, մասամբ մոռացել է լեզուն:
«Լեզուն միշտ եմ հասկացել, — պատմում է ռեժիսորը, — քանի որ ընտանիքի և ազգականների միջավայրում եմ մեծացել: Ղրիմի թաթարներն աշխատել են միմյանց մոտ ապրել, դա բնական էր: Վտարումից հետո, երբ նրանց բառացիորեն դաշտ էին նետում, նրանք աշխատում էին միմյանց նեցուկ լինել, այդպես ավելի հեշտ էր ողջ մնալ: Ես ապրել եմ ուզբեկական Յանգիուլ (թարգմանաբար՝ «նոր ճանապարհ») քաղաքում: Այն կառուցել են քաղբանտարկյալները, այնտեղ նաև մերձավորարևելյան կորեացիներ, պովոլժյան գերմանացիներ և չեչեններ կային: Եվ այդ բոլոր ազգային խմբերի շփման լեզուն ռուսերենն էր»:
Երբ Ահթեմ Սեիթաբլաևն ընդունվել է դերասանական ֆակուլտետ, հասկացել է. մայրենի լեզուն հասկանալը բավարար չէ: Առաջին կուրսը կազմվել է 1989թ-ին անհետացող Ղրիմի թաթարական թատրոնի համար: Եվ այն ժամանակ պարզ դարձավ. պետք է լեզվին ազատ տիրապետել:
1944թ-ի իրադարձությունների մասին իր «Խայտարմա» ֆիլմը ռեժիսորը նկարել է մասամբ Ղրիմի թաթարերենով: Ասում է, որ ամբողջությամբ մայրենի լեզվով ֆիլմ նկարահանելու համար դերասանները չեն հերիքի: Ճիշտ է, այժմ ուկրաիներենով ֆիլմ է նկարահանում «կիբորգների» մասին, որոնք պաշտպանում էին Դոնեցկի օդանավակայանը:
Բռնաճնշումների ենթարկված անվանումներ
Ուկրաինայի լեզվական քարտեզի վրա Ղրիմի թաթարերենը հայտնվել է 90-ականների սկզբին:Ղրիմի թաթարները, որոնց մոտ 70%-ն ապրում էր Ուզբեկստանում, սկսեցին հայրենիք՝ Ղրիմ,վերադառնալ: Արտաքսման պահից գրեթե կես դար է անցել: Այն ժամանակ՝ 1944թ-ի մայիսին,լեզուն մեկ ժամում զրկվեց բոլոր իր սոցիալական գործառույթներից, բացի մեկից՝ կենցաղայինից:Իսկ արտաքսումից առաջ Ղրիմի թաթարերենն օգտագործվում էր դպրոցում (տարրական,միջնակարգ և բարձրագույն), ռադիոյում, գործավարությունում, իրավագիտությունում,գիտությունում, հրապարակախոսությունում, գրականությունում: Տնից հեռու միայն մեկ բան էրմնում՝ միասին լինել և շփվել: Արտաքսման կես դարը լեզվին հսկայական վնաս հասցրեց: Այն«արտաքսվեց» նույնիսկ Ղրիմի աշխարհագրական քարտեզից. 1945թ-ի հրամանով՝ հարյուրավորթաթարերեն օրիգինալ անվանումներ, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ բան էր խոսում քաղաքիկամ գյուղի մասին, փոխարինվեցին անդեմ խորհրդային անվանումներով. Պտղային, Հատապտղային, Արևային: Դա իսկական տեղանվանական ռեպրեսիա էր:
Հենց այդ պատճառով է, որ Ղրիմի թաթարների երեխաներից շատերն, ըստ էության, ստիպված են լինում սեփական ազգային լեզուն սովորել:
Բռնակցումից հետո
Իր դերն է խաղացել նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը 2014թ-ին: Ղրիմի թաթարներիմշակութային-կրթական կենտրոնում, որը Կիևում գլխավորում է Անիֆե Կուրտսեիթովան,բռնակցումից առաջ 10-ից ոչ ավել երեխաներ էին սովորում: Այժմ նրանք հիսունից ավել են: Եվնրանց թիվն անընդհատ աճում է. Ղրիմում ձերբակալությունների կալանավորման յուրաքանչյուրալիքից հետո այստեղ՝ Կիև, նոր ընտանիքներ են գալիս:
Ղրիմի թաթարերենի, երաժշտության և պարի դասընթացներն անցկացվում են Կիևի համար 165դպրոցում: Հաստատության ղեկավարությունը դռները բացել է առանց ավելորդ հարցերի և թույլէ տալիս այնքան դասաժամեր անցկացնել, որքան պետք է կենտրոնին: Անիֆե Կուրտսեիթովանասում է, որ շատ շնորհակալ է դրա համար: Նրա խոսքով, իշխանությունները շատ են խոսումՂրիմի թաթարների մասին, սակայն ավելի շատ ուշադրություն և օգնություն նրանք ստանում ենհասարակ քաղաքացիներից և ակտիվիստներից:
Աֆիզե Էմիրամզաևան կենտրոնից բացի դասավանդում է նաև Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանում: Բռնակցումից հետո այստեղ «Ղրիմի թաթարերեն լեզու և գրականություն» մասնագիտության բաժին են բացել: Ամեն ինչ հասցրել են նախապատրաստել ընդամենը 5 ամսվա ընթացքում, աշխատանքները սկսվել են մարտին անցկացված «հանրաքվեից» անմիջապես հետո: Դասընթացները սկսվել են 2014թ-ի սեպտեմբերի 1-ին: Հետաքրքիր է, որ ուսանողների շարքում շատ էին ոչ թե Ղրիմի թաթարներն, այլ ուկրաինացիները, որոնց համար դա աջակցության յուրօրինակ ակտ էր:
Դասընթացների համար նյութերը չեն հերիքում: Ակտիվիստներն ամսագրեր են թողարկում, գրքեր են տպում, ձեռնարկներ կազմում: Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների գրախանութներում Ղրիմի թաթարերենով գրականության դարակներ չկան: Ուզո՞ւմ ես ամսագիր, գիրք կամ ձեռնարկ գնել, դիմիր «սարաֆանային ռադիոյին»: Սակայն Ղրիմի թաթարները չեն բողոքում և ոչինչ չեն խնդրում: Աֆիզեն, ընդհակառակը, շատ է ուրախանում այն ամենի համար, ինչ արդեն կա: Նա թաթարական ասացվածք է հիշում. «Փորի՛ր, փորի՛ր, լիճ կփորես»:
Երազանքներ և երազներ
Նյութի պակասի խնդրի մասին է խոսում նաև Խալիսե Զինեդինը՝ հեռուստահաղորդավարը, երիտասարդ դասախոսը Ղրիմից, որը դեռևս ուսանող է: Խալիսեն նույնպես Կիև է տեղափոխվել 2014-ին: Ծանոթ մի ընտանիք խնդրել է երեխաներին լեզու սովորեցնել: Իսկ հետո Խալսեին են սկսել դիմել նաև մեծերը: Խալիսեն ինքն է դասեր հորինում, իմպրովիզացիա է անում, դասընթացներում խաղային տարր է մտցնում: Սակայն այդ ամենը բավական չէ: Բացի այդ,նույնիսկ եղած նյութից հեշտ չէ ընտրել. ադապտացված ձեռնարկներ ու դասագրքեր չկան:Խալիսեն ուզում է ինքը մի օր Ղրիմի թաթարերենի դասերի հավաքածու թողարկել:
Ազատություն ռադիոկայանում նա «Էլիֆբե» սյունակ է վարում. դա ռադիոյի և Ուկրաինայիտեղեկատվական քաղաքականության համատեղ նախագիծն է: Որոշակի պահից «Էլիֆբեի»հաղորդավարը սկսել է հյուրընկալվել տարբեր նախարարների. նրանք ծրագրին մասնակցում ենև Ղրիմի թաթարերենով մի քանի բառ են արտասանում: Ճիշտ է, դեռևս բոլոր մասնակիցներըսահմանափակվել են կադրում ելույթ ունենալով. ոչ ոք չի ցանկացել շարունակել դասընթացները: