Իրաքցի կանայք
2017թ-ի տվյալներով՝ Վրաստանում Իրաքից և Սիրիայից 862 փախստական է ապրում: Նրանց մի մասն արդեն պաշտոնական կարգավիճակ է ստացել, մի մասը սպասում է այն ստանալուն: Վրաստանում նրանց հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ոմանք նրանց համատեքստում քննարկում են անվտանգության հարցեր և ասում, որ 271 հազար սեփական բռնի տեղահանված ունեցող երկրի համար Արևելքից եկած փախստականներն անթույլատրելի ճոխություն են: Հասարակության մյուս մասը պարզապես վախենում է օտար մշակույթի հետ հարաբերակցվել:
Մենք ծանոթացել են Վրաստանում ապրող երեք կանանց հետ: Մենք ցանկանում էինք լսել նրանց պատմությունները, թե ինչից են նրանք փախչել, ինչու են Վրաստան եկել, ինչ են մտածում և ինչի մասին երազում:
Իֆթիսամին, Իյամին և Նադիային խնդրել ենք երեք առարկա ընտրել, որոնք նրանց մոտ ասոցացվում են երեք հստակ բառերի հետ: Որպես այդպիսիք մենք ընտրել էինք հայրենիք, Վրաստան, երազանք բառերը:
Իֆթիսամ Ալսուրայի
«2012թ-ի սեպտեմբերի 26-ին շատ շոգ էր: Առավոտից պատրաստվում էի հյուրեր ընդունել, ճաշ էի պատրաստում,: Բացի այդ, պետք է ուղեբեռ հավաքեի: Երբեք չգիտես, թե ինչ դնել ճամպրուկում, երբ առհավետ լքում ես հարազատ տունը: Այդ երեկո եկան բարեկամներն ու ընկերները: Ամեն ինչ սկսեցինք վերհիշել: Մերթ լալիս էինք, մերթ ծիծաղում: Հասկանում էինք, որ, հնարավոր է, վերջին անգամ ենք տեսնվում: Անընդհատ հիշում եմ այն պահը, երբ տաքսի նստեցինք, և վերջին հայացք գցեցի մեր տան վրա: Անվտանգության նկատառումներով օդանավակայան ուղևորվելիս մի քանի անգամ տրանսպորտ փոխեցինք: Իրաքում չեն սիրում, երբ ինչ-որ մեկը լքում է հայրենիքը».
Երեք առարկա, որոնք Իֆթիսամի մոտ ասոցացվում են հայրենիք, Վրաստան և երազանք բառերի հետ:
Հայրենիք
Այս կաթսան ես վերցրել եմ տատիս ու պապիս տնից: Տատս այս կաթսայում ճաշ էր պատրաստում: Ես նրանց հիմա էլ եմ կարոտում: Այս կաթսան ինձ հիշեցնում է այն ժամանակները, երբ մենք բոլորս միասին էինք: Մենք հավաքվում էինք մեծ սեղանի շուրջ և ճաշում: Մեր ընտանիքը հիմա ցրված է, ոմանք կենդանի չեն: Իսկ կաթսան հետս է և հարազատների հետ կապ է ապահովում:
Վրաստան
Երբ Իրաքում խաղաղություն էր, մենք հաճախ էինք բնության գիրկ գնում: Մեզ հետ վերցնում էինք դոլիի (վրացական դհոլ) պես գործիք, երգեր էինք երգում: Երբ Մծխեթա էինք մեկնել, այնտեղ կարմիր դոլի վաճառող մի տղամարդ տեսանք: Վրաստանը մեզ կարծես ավելի մոտ դարձավ, երբ գնեցինք այդ դոլին: Վրաստանում նույնպես հաճախ ենք բնության գիրկ գնում և մեզ հետ դոլի ենք տանում: Ուզում եմ վրացերեն սովորել: Իմ իմացությունը դեռևս սահմանափակվում է «բարև ձեզ», «ցտեսություն», «ի՞նչ արժե» և էլի մի քանի պարզ արտահայտություններով: Վրացի ընկերներ մենք չունենք: Սակայն որոշ հարևաններ արդեն ջերմ բարևում են: Դա շատ հաճելի է:
Երազանք
Այս արծաթազօծ սկուտեղը մենք հաճախ էինք օգտագործում Իրաքում երջանիկ տարիներին, երբ ողջ ընտանիքը միասին էր: Այն ինձ կապում է երազանքիս հետ՝ վերադառնալ Իրաք ընտանիքիս անդամների հետ:
Ուզում եմ վրացերեն սովորել: Իմ գիտելիքները դեռևս սահմանափակվում են «Բարև ձեզ», «ցտեսություն», «ի՞նչ արժե» և մի քանի այլ արտահայտություններով: Վրացի ընկերներ մենք չունենք: Սակայն որոշ հարևաններ արդեն ջերմ բարևում են: Դա շատ հաճելի է:
Իյամ Ալսուրաի
«Կանայք այստեղ ազատ են, կարող են ցանկացած պահի տնից դուրս գալ: Իրաքում այդպես չէ: Օրինակ, չի կարելի դուրս գալ առանց հիջաբի: Կանայք ընդհանրապես աշխատում են առանց առանձնակի կարիքի փողոցում չգտնվել, պետք է արագ հասնել պետք եղած վայր: Իսկ թբիլիսյան փողոցներով քայլում ենք հաճույքով, առանց վախենալու»:
Երեք առարկաներ, որոնք Իյամն ընտրել է: Նրա համար հայրենիքը, Վրաստանն ու երազանքը դրանց հետ են ասոցացվում:
Հայրենիք
Երբ ճամպրուկս հավաքում էի, վերցրի սուրճի բաժակները: Ինձ ասացին՝ ինչո՞ւ ես վերցնում դրանք, մի՞թե Թբիլիսիում սուրճի բաժակ չես գտնելու: Սակայն այս բաժակներն օգտագործել են դեռևս իմ ծնողները: Այդպիսի իրերին պետք է խնամքով վերաբերվել: Դրանք ինձ միշտ հայրենիքս են հիշեցնում:
Վրաստան
Առաջիններից մեկի հետ, որ ծանոթացա, ուսուցչուհի էր՝ հարևանս: Մենք ընկերացանք, հաճախ էինք միմյանց հյուր գնում, տարբեր ուտեսներ հյուրասիրում: Մենք փոխեցինք մեր բնակարանը, և հրաժեշտի ժամանակ նա ինձ սուրբ Գեորգիի պատկերով մեդալյոն նվիրեց: Այժմ ուր էլ գնամ, այդ մեդալյոնն ինձ Վրաստանն է հիշեցնելու:
Երազանք
Այս համրիչը պետք է աղոթելիս: Երբ Բարձրյալի հետ եմ խոսում, ուլունքներն եմ համրում և յուրաքանչյուրի համար երազանք պահում: Սակայն դրանք բոլորը կապված են մի բանի հետ՝ որպեսզի խաղաղություն լինի:
Հայրենիքից բերած իրերն Ալսուրայ քույրերի տանն առանձնահատուկ կերպով են պահվում: Ոչ ոք չգիտի, թե արդյոք նրանք տուն կվերադառնան:
.
Նադիա
Ես հաճախ եմ վերադարձը պատկերացնում: Դա այն նախապատերազմյան Իրաքն է: Սակայն կյանքն ինձ սովորեցրել է, որ մարդ պետք է ընտրություն ունենա: Ես երբեք երեխաներիս չեմ ստիպի ապրել այնտեղ, որտեղ ես եմ ուզում: Երեխաներս չափահաս են և իրենք են ընտրություն անում՝ վերադառնալ, թե՝ ոչ:
Մեր ընտանիքի անդամներից մեկին սպանել են երեխաներիս աչքի առջև: Ես չեմ ուզում, որ երեխաներս երբևէ կրկին այդպիսի բան տեսնեն: Մենք սունիներ ենք, իսկ Բաղդադում ապրում էինք շիաների թաղամասում: Այդ պատճառով էլ անընդհատ մեր հասցեին սպառնալիքներ ենք լսել: Ես երազում եմ, որպեսզի մարդիկ միմյանց չհետապնդեին կրոնական պատճառներով: Ես խաղաղություն եմ ուզում, ուզում եմ վերադառնալ իմ ողջ ընտանիքովև լինի ինչպես առաջ՝ այն երջանիկ ժամանակ, երբ այնտեղ էինք ապրում:
Հայրենիք
Ինձ համար թանկ են այս երկու մեդալյոնները: Այս փոքր սիրտն ինձ նվիրել է մայրս, երբ փոքր էի: Ես այն կորցրի, երբ դպրոցն էի ավարտում: Շատ վշտացա և երկար լացեցի: Եվ պատկերացրեք, որ 10 տարի անց ես այն գտա հայրական տանը, երբ իրերն էինք քանդում: Այս մեծ մեդալյոնը նույնպես մայրս է նվիրել, դրա վրա պատկերված են քույրս ու նրա ամուսինը: Նրանք մահացել են ավտովթարից: Նույնպիսի մեդալյոն մայրս նվիրել է նաև մյուս քրոջս, որպեսզի միշտ հիշենք հանգուցյալներին:
Վրաստան
Երբ Վրաստան տեղափոխվեցինք ես շատ ազատ ժամանակ ունեցա: Այստեղ խաղաղություն է և ավելի քիչ հոգսեր: Երեխաներին դպրոց եմ ուղարկում և վերցնում ներկերն ու վրձինները: Ես Իրաքում էլ էի նկարում, բայց շատ հազվադեպ: Այսօր ես նկարում եմ Իրաքն այնպիսին, ինչպիսին պատերազմից առաջ էր: Մեր կանայք սև են հագնում: Սա ավանդական հագուստ է՝ աբայան: Այն կրել են պատերազմից առաջ, կրում են նաև հիմա: Վրաստան գալով՝ ես բազմաշերտ երկիր տեսա՝ գույներով պատված, և իմ աշխատանքներում սկսեցի շատ գույներ օգտագործել, սկսեցի նկարել նաև ձեր փողոցներն ու տները:
Երազանք
«Այս լուսանկարներն ընտանեկան ալբոմից են: Սա իմ ընտանիքի պատմությունն է: Ես խաղաղություն եմ ուզում, ուզում եմ տուն վերադառնալ ողջ ընտանիքիս հետ: Ուզում եմ, որ մենք բոլորս միասին լինենք, ինչպես առաջ՝ այն երջանիկ տարիներին, երբ ապրում էինք այնտեղ»:
Ես ծնվել և մեծացել եմ Իրաքում, տեսել եմ դրա և լավ, և վատ փուլերը: Երբ այնտեղ խաղաղություն լինի, կվերադառնամ:
Փախստականի կարգավիճակ ստանալու ընթացակարգը
Այսօր Վրաստանում ապաստան է փնտրում 89 իրաքցի և 20 սիրիացի: Փախստականի կարգավիճակ է ստացել 103 իրաքցի և 5 սիրիացի, հումանիտար կարգավիճակից օգտվում է 566 իրաքցի և 79 սիրիացի:
Վրաստանում հայտնված ցանկացած արտասահմանցի, որն ապաստան է փնտրում, հետևյալ ընթացակարգն է անցնում. դիմում է փախստականների և բռնի տեղահանված անձանց նախարարություն և գրանցվում: Հաջորդ փուլում հատուկ հարցաթերթ է լրացնում և հարցազրույց անցնում: Նրա փաստաթղթերի ուսումնասիրումը կարող է 6-21 ամիս տևել:
Եթե պարզվի, որ մարդուն հայրենիքում վտանգ է սպառնում ռասայական, կրոնական և ազգային հատկանիշով կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական հայացքների պատճառով, Վրաստանն իրավունք չունի նրան փախստականի կարգավիճակ չտալ:
Հումանիտար կարգավիճակ կարող են ստանալ նրանք, ում անմիջականորեն վտանգ չի սպառնում, սակայն նրանց երկիրը պատերազմի, բռնության մեջ է, ինչը նրանց կյանքի համար վտանգ է ներկայացնում:
Հումանիտար և փախստականի կարգավիճակ ստացած անձանց նույնականացման փաստաթուղթ է տրվում:
Վրաստանում փախստականներին նույնականացման փաստաթուղթ է տրվում 3 տարի ժամկետով՝ ավտոմատ երակարացման հնարավորությամբ: Հումանիտար կարգավիճակը վերանայվում է ամեն տարի:
Վրաստանի օգնությունը
Բոլոր փախստականները կամ հումանիտար կարգավիճակ ունեցողները Վրաստանի կառավարությունից 45 լարի են ստանում: Նրանք նաև օգտվում են առողջապահության նախարարության ծառայությունների նվազագույն փաթեթից:
Հատուկ դեպքերում, որը որոշում է հատուկ հանձնաժողովը, կարելի է հավակնել վարձով բնակարանի, լրացուցիչ սոցիալական ծառայությունների, բժշկական փաթեթի հարցում, ձմռանը բնակարանի ջեռուցման համար 50 լարի պետական օգնությանը:
Կարգավիճակ տալուց առաջ պետությունն ապաստան փնտրող անձանց ժամանակավոր բնակարան է առաջարկում: Օրինակ, Մարտկոպի հատուկ կենտրոնում: Դա հյուրանոցային տիպի շենք է, որտեղ նրանց առօրյա կյանքի իրեր են տրամադրվում: Բացի այդ, մինչև կարգավիճակ ստանալը ընտանիքի ղեկավարն ամեն ամիս պաետությունից 80 լարի է ստանում, ընտանիքի մյուս անդամները՝ 60-ական լարի:
Իշխանությունները տարագիրներին վրացերեն լեզվի դասընթացներ են առաջարկում: Իսկ կարգավիճակ ունեցողները կարող են օգտվել նույն կրթական ծրագրերից և ծառայություններից, ինչ Վրաստանի քաղաքացիները:
Իրաքի, Սիրիայի և Ուկրաինայի փախստականների համար Վրաստանում հատուկ ծրագիր է իրականացնում փասխտականների ինտեգրացիայի «Բաց տուն» կենտրոնը: Այստեղ վրացերեն լեզու և երգեր են սովորեցնում, օգնում են ինտեգրվել տեղի հասարակություն:
[my_divider]
[my_divider]
Ինչո՞ւ Վրաստան
Որպես կանոն, տարագիրները Վրաստանը դիտարկում են որպես տարանցիկ երկիր, նրանց վերջնական նպատակը եվրոպական երկրներն են: Հենց այդ պատճառով փախստականների առաջին հոսքերը զգալի էին: Այսօր նրանք քիչ են, քանի որ պարզվել է, որ Վրաստանից Եվրոպա գնալն այնքան հեշտ չէ, ինչպես թվում էր: Այդ պատճառով էլ հայրենի բնակավայրը լքած անձինք և Վրաստանում արդեն 2-3 տարի ապրածներն արդեն փորձում են հիմնվել այստեղ: Այս դինամիկան հաստատում է նաև փախստականների և վերաբնակեցման նախարարությունում:
Մեկ այլ պատճառ, որի համար տարագիրներն ընտրում են Վրաստանն, այն է, որ այստեղ շատ ավելի հեշտ է կարգավիճակ ստանալ, քան Եվրոպայում: