Ի՞նչ է կատարվում Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի հետ, ով բանտում է 2021 թվականի հոկտեմբերից։ Կարճ տեսանյութ՝
Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում են հայտարարել նոր իշխանությունները, որոնք երկիրը ղեկավարում են 2012 թվականից, այնուհետև ձերբակալել են, երբ նա ապօրինի վերադարձել է երկիր 2021 թվականի հոկտեմբերին և դատապարտել վեց տարվա ազատազրկման։
Ներկայումս նա ծանր հիվանդ է և 2022 թվականի մայիսից առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվում է «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ առողջական ծանր վիճակի պատճառով Սաակաշվիլի պատիժը հետաձգելու կամ նրան պատժից ազատելու վերաբերյալ։
Փետրվարի 15-ին Եվրախորհրդարանն ընդունել է հատուկ բանաձև, որով վրացական իշխանություններին կոչ է անում ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին և բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր։ Նույն կոչերն են անում բազմաթիվ տեղացի և արևմտյան քաղաքական գործիչներ, նախագահներ և իրավապաշտպաններ։
Իշխանությունները, սակայն, հայտարարում են, որ Սաակաշվիլին «ձևացնում է» և հրապարակում բաց հասանելիությամբ տեսանյութեր, որոնք արվել են իր հիվանդասենյակի տեսախցիկով: Տեղի իրավապաշտպանները սա համարում են մարդու իրավունքների խախտում և մտադիր են այդ հրապարակումները վիճարկել դատարանում։
Սաակաշվիլիի համախոհները, հարազատներն ու նրան հսկող բժիշկներից ոմանք պնդում են, որ նրա վիճակը անհամատեղելի է բանտային պայմանների հետ, և դա կարող է նրա կյանքն արժենալ։
Տեսանյութը պատրաստել են Մեդիացանց-ի («Медиасеть») խմբագիրները