Ինչպես ապրել կենսանվազագույն բյուջեով
Ադրբեջանում նոր օրենք է ընդունվել, որը 2016թ. կենսանվազագույն բյուջեն 136 մանաթ է սահմանում: Դա 2015-ի բյուջեից 5 մանաթով ավել է, և հասարակությունը միաձայն ընդունում է, որ այդ գումարով ոչ միայն հնարավոր չէ պահպանել կյանքի ընդունելի որակ, այլ նաև սնվել:
Բանն այն է, որ Բաքվում մթերքի ու հագուստի գները կարելի է համեմատել թերևս լոնդոնյան գների հետ: Այսինքն, շաբաթական 34 մանաթով հնարավոր է ընդամենը սնվել, դա էլ այն դեպքում, եթե մթերքը գնես շուկայից, այլ ոչ թե սուպերմարկետից, և բավարարվես միայն անհրաժեշտով: 1 մանաթն այս պահին արժե $0,95.
Շոգեխաշած միսը մի քանի անգամ էժան է թարմ մսից:
Կիսաֆաբրիկատները շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:
Կիևյան կոտլետների հատը 2 մանաթ է:
Առանց ոսկորի տվարի միսը ցուցադրված է լինում, բնականաբար, փափուկ մասը՝ դեպի հաճախորդները, յուղը՝ դեպի ներքև
Տեղական շամպինիոնները 2 մանաթ 45 գյապիկ են:
Հագուստ ձեռք բերելու մասին խոսք անգամ չկա: 136 մանաթով մասնավոր հիվանդանոցում որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն կարող եք անել ու երկու ատամ պլոմբել: 34 մանաթով գեղեցկության սրահում մազ կներկեք, կկտրեք ու կհարդարեք:
Կամ 34 մանաթով ստվարաթղթե զարդատուփ կգնեք, իսկ 136 մանաթով՝ հատակին դրվող գեղեցիկ ժամացույց ամենաէժան նվերների խանութից:
Թեկուզև արդյունքները կանխատեսելի էին, բլոգեր Ալիա Իսմայիլզադեն որոշել է փորձարկում անել և մեկ շաբաթ ապրել առաջարկվող գումարով: Փորձարկումը գրեթե ավարտին է մոտենում, բայց եզրակացություններ նա արդեն արել է. «136 մանաթով, որոնք պետությունը հոգատարությամբ ներկայացնրել է որպես կենսանվազագույն բյուջե, կարելի է ապրել: Ավելի ճիշտ ողջ մնալ: Եթե չհիվանդանաս, հագուստ կամ կոշիկ չգնես (այս ավելորդությունները բարի մարդիկ էլ կտրամադրեն), չամուսնանաս ու երեխա չունենաս: Բնականաբար, մալուխային հեռուստատեսության ու համացանցի մասին խոսք անգամ լինել չի կարող:
Տարեց ծնողներիդ նույնպես այդ գումարից ոչ մի բան չես հատկացնի, այնպես որ որբ լինելը պարտադիր պայման է: Հա, կրկնեմ՝ պետք է սեփական բնակարան ունենալ: Այս պայմանների առկայության դեպքում, այս գումարը կհերիքի, որ քիչ թե շատ սնվեք կարտոֆիլով, մակարոնով, երբեմն հավով, վճարեք կոմունալ պարտքերն ու օրը երկու անգամ հանրային տրանսպորտից օգտվեք:
Իշխանամետ լրատվամիջոցներն, ի դեպ, օրիգինալ ձևով արձագանքեցին իրավիճակին: Հայտնի 1news.az կայքը ոմն փորձագետ Աքրամ Հասանովի մեկնաբանությունն է հրապարակել, ով պնդում է, որ նոր օրենքն օգտակար է քաղաքացիներին: Նրա խոքերով, եթե, ասենք, մարդը պարտք է բանկին 500 մանաթ, նրա խնամակալության տակ են կինն ու երկու երեխաները, այդ 500 մանաթը չեն կարող բռնագանձել, եթե նրա եկամուտը չի գերազանցում այդ գումարը: Այն մասին, թե ինչ են ստանում պարտք չունեցող քաղքացիները, նյութում ոչինչ չի ասվում: