«Իմ կյանքում վիշտը շատ է եղել։ Ինձ օգնել է ապրել ռադիոյի նկատմամբ սերը»․ պատմություն Վրաստանից, տեսանյութ
Կիսվել
Կիսվել
Անտոն Բալախիշվիլին ապրում է Վրաստանի Ադիգենի լեռնային քաղաքում։ Ուր էլ նա լինի, ինչով էլ զբաղվի, գրպանի ռադիոն միշտ հետն է։ Ռադիոյի նկատմամբ սիրուց դրդված՝ նա ռադիոտեխնիկան ընտրել է որպես մասնագիտություն։
Նրա կյանքում վիշտը շատ է եղել։ Կինը մահացել է երիտասարդ տարիքում՝ 33 տարեկանում։ Հետո մահացել է որդին։ Անտոնն ասում է, որ ռադիոն իր ընկերն է եղել ամենածանր ժամանակներում։ Նա արդեն երկար տարիներ մենակ է ապրում և ասում է, որ միայն ռադիոն է իր կյանքի հավատարիմ ընկերը։