Ի՞նչ տեղի ունեցավ “Բջջայինի” հետ
Ամռան ամենասպասված պրեմիերաներից մեկը Սթիվեն Քինգի “Բջջայինը գրքի էկրանավորումն էր, որը մեծ էկրաններ բարձացավ հուլիսի 8-ին: Նույն օրը կինոքննադատ Օդի Հենդերսոնը Rogerebert-ի համար իր քննադատականում ափսոսանք էր հայտնում, որ ֆիլմը փչացրել է գրքի գաղափարը: Այդ քննադատականը բոլորովին վերջինը չէր:
Ֆիլմի գլխավոր հերոսը գրող, գրաֆիկական վեպերի հեղինակ Քլայթոնն է (Ջոն Կյուսակ) ու նրա նոր ծանոթ Թոմասը (Սեմուել Լ. Ջեքսոն)՝ “զոմբի-ապոկալիպիսիսից փրկված սակավաթիվ մարդկանցից մեկը: Գրողը փորձում է ետ բերել որդուն: Թոմասը՝ պարզապես ողջ մնալ:
Ինչպես և իր մյուս ստեղծագործություններում Քինգն օգտագործում է տարածված վախեր՝ դրանք գրական գլուխգործոց կամ նվազագույնը լավ վեպ դարձնելով: «Թոմմինոքերներում» դա ՉԹՕ է, «Այն»-ում՝ համապատասխանաբար՝ ծաղրածուն, «Ընտանի կենդանիների գերեզմանում»՝ հարազատ մարդու մահը: «Բջջայինում» Քինգն օգտագործում է ժամանակակից կապի միջոցների՝ նենգ ու ամենահաս բջջային հեռախոսների հանդեպ ունեցած վախը:
Ոչ բոլորը գիտեն, որ Սթիվեն Քինգը ոչ միայն հաջողակ գրող է, այլ նաև՝ սցենարիստ: Վերջին 15 տարիների ընթացքում նա կենտրոնացած է սեփական գրքերի սցենարները գրելու վրա, չնայած որ նախկինում էլ էր անում դա: Բավական է միայն հիշել «Դիմակայություն» բարի մինիսերիալը: «Ուզում ես, որ ինչ-որ մի բան լավ արվի, ինքդ արա», ըստ երևույթին այս կարգախոսով է առաջնորդվում «սարսափների թագավորն» այն պահից, երբ Կուբրիկը «Փայլն» էկրանավորեց, ինչն այդքան դուր չեկավ հեղինակին:
Սակայն «Բջջայինը» այդ դեպքը չէ:
Ինչպես և նախկինում, ՔԻնգի բախտը ռեժիսորի հարցում չի բերել: Dimension Films-ն այդ աշխատանքի համար Էլայ Ռոթին՝ երիտասարդ, տաղանդավոր ռեժիսորին ու սցենարիստին էր ընտրել, ով հայտնի է՝ իր «Հոսթել» արյունոտ թրիլերով, որը նկարահանվել է հենց Ռոթի սեփական սցենարով (բացի այդ, նա խաղացել է «ջհուդ-արջի» դերը «Անփառունակ սրիկաները» ֆիլմում): Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել, և ստուդիան ռեժիսորին փոխել է՝ ընտրելով Թոդ Ուիլյամսին՝ ոչ մի բանով աչքի չընկած ռեժիսորին, կինոյում անցկացրած երկար տարիների ընթացքում ընդամենը երեք ֆիլմ նկարահանած մի մարդու, որոնցից մեկը «Արտասովոր երևույթների» սիքվելն է: Այսպիսով՝ երկու քիչ հայտնի դրամա և մեկ ֆիլմ, որում պետք էր ընդամենը տեսախցիկները ճիշտ դասավորել և կադրերը կտրտել՝ աչքի առաջ ունենալով հուշումներ նախորդ ֆիլմից:
Այսօրվա դրությամբ, ամեն ինչ որոշում են ստուդիաները: Եվ Քինգին պարտադրել են աշխատել երկրորդ սցենարիստի՝ Ադամ Ալեքի հետ, ով ավելի պակաս փորձառու է (նա ընդհանրապես ոչ մի օրիգինալ սցենար չի գրել): Դա, ի դեպ, նոր տենդենց է՝ հայտնի հեղինակին «ստուդիայից մարդ» են կցում, ով թույլ չի տալիս ցուցամոլություն անել: Սակայն այդ ժամանակ IMDb-ում պետք է առանձին սյունակ լինի՝ վերակացու:
Իրականում ամեն ինչ այդքան վատ չէ: Գլխավորը Քինգն է, այդ պատճառով էլ ցանկացած պարագայում այդ սարսափ-ֆիլմը շահեկան վիճակում է բոլոր նմանատիպ ֆիլմերի ֆոնին: Դրանում ոչ մի սքրիմեր չկա: Իսկ դա մեր օրերում ոչ միայն բացառիկ բան է, այլ նման բան ընդհանրապես չկա:
Մեծ ջանքեր էին անհրաժեշտ գիքը փչացնելու համար, իսկ ռեժիսորն այդ առումով իրոք ամեն ինչ արել է: Ամենասկզբից կարող եք նկատել, որ «մասովկայի» դերասանները չափն անցնում են, տեսախցիկը դողում է ընդհուպ մինչև ֆիլմի ավարտը, իսկ ավարտին տեսաշարք է, որը նման է 90-ականների RPG-ի տեսանյութերին:
Չնայած որ ֆիլմի սյուժեն ճմռթված է, այնուամենայնիվ սա զոմբի-ֆիլմ չէ, ինչպես կարող էր սկզբում թվալ: Եվ չնայած «Բջջայինի» ռեժիսուրան ահավոր է՝ մնացած ժամանակակից սարսափ-ֆիլմերի համեմատ, սյուժեի վայրիվերումները մեզ սարսափեցնում են, ընդ որում այնպես, ինչպես մենք սովոր չենք:
Քինգի բախտը ռեժիսորի հարցում կրկին չի բերել, ինչպես դա եղավ նրա շատ ավելի փայլուն «11.22.63» վեպի էկրանավորման ժամանակ, որը հեռուստացույցով ցուցադրվում է որպես մինիսերիալ: Այդպես է եղել նաև նախկինում: Սակայն եթե համեմատենք «Բջջայինից» ստացած տպավորությունը մնացած ժամանակակից ավեի գրագետ նկարահանված ֆիլմերի հետ, ապա այն հաղթում է բացառապես սյուժեի հաշվին, քանի որ մրցակից չունի:
Մի խոսքով, դա գլուխգործոց չէ, ֆիլմը շատ թերություններ ունի, սակայն եթե արդեն որոշել եք սարսափ-ֆիլմ դիտել, դիտեք այս մեկը:
Միակ բանը, ինչի համար կարելի է ափսոսել, այն է, որ ավելի ընդունակ ձեռքերում (նույն դերասանական կազմով) ֆիլմը պարզապես հիանալի կստացվեր:
Սքրիմերը լռության բավականին երկար ժամանակահատված է, որը կտրուկ խախտվում է հրեշի հայտնվելով: Հաճախ է օգտագործվում ֆիլմերում, քանի որ երաշխավորված արդյունք է տալիս:
Հրապարակվել է 03.08.2016