Ի՞նչ նայել այս աշնանը
1.Շատ տարօրինակ գործեր — 2
Ռեժիսորներ՝ Մեթ Դաֆեր, Ռոս Դաֆեր
Դերերում՝ Վայնոնա Ռայդեր, Դևիդ Հարբոր, Ֆին Վուլֆարդ, Միլի Բոբի Բրաուն, Գեյթեն Մատարացո, Կալեբ Մակլաֆլին
Ինչո՞ւ արժե սպասել: Առաջին սեզոնը հիշվեց Սթիվեն Քինգի աշխատանքներին հղումների մեծ թվով, ինչպես նաև դերասանների երեխաների զարմանալի խաղով: Այո, սցենարում մեծ քանակությամբ ծեծված հնարքներ կային, սակայն դա էլ գրավում էր: Հույս ունենք երկրորդ սեզոնում տեսնել դրանից ոչ պակաս:
https://www.youtube.com/watch?v=vgS2L7WPIO4&t=4s
2. Գերմարդիկ
Ռեժիսորներ՝ Ռոյել Ռեյն, Քրիս Ֆիշեր
Դերերում՝ Էնսոն Մաունթ, Սերինդա Սվոն, Քեն Լյուն, Էմե Իկվուակոր, Իզաբել Քորնիշ, Էլեն Վոգլոմ, Իվան Ռեոն
Ինչո՞ւ արժե սպասել: «Իքս մարդկանց» ուրվականը թույլ չի տալիս «Մարվել» ընկերության բոսերին հանգիստ քնել: Նրանք դեռ չեն կարող «Ֆոքսից» գնել իրավունքները (կամ չեն ուզում), իսկ նոր մուտանտներ ստեղծել և դրանք այլ կերպ անվանել դատական քաշքշուկներից խուսափելու համար, կարելի է: Եվ նրանք պետք է ջանքեր թափեն. սերիալի թրեյլերը դեռևս նման է սիրողական բեմադրության՝ չնայած Իվան Ռեոնի ներկայությանը, որը փայլուն կերպով խաղացել է Ռամսի Բոլթոնի դերը «Գահերի խաղում»:
3. ԲոՋեք ձին (4-րդ սեզոն)
Ռեժիսորներ՝ Էմի Ուինֆրի, JC Gonzalez
Դերերում՝ Ուիլ Արնեթ, Էմի Սեդարիս, Էլիսոն Բրի, Ահարոն Փոլ, Փոլ Ֆ. Թոմփքինս
Ինչո՞ւ արժե սպասել: Այս «մուլտը» որոշակիորեն մեծերի համար է: Գլխավոր հերոսը՝ ԲոՋեք ձին, չի խորշում ոչ թմրադեղերից, ոչ տոննաներով ալկոհոլից, ոչ պատահական սեռական կապերից: Սակայն մշտական ինքնավերլուծությունն, ինչպես նաև ինքն իր հանդեպ ատելությունն այդ կերպարին չափազանց գրավիչ է դարձնում: Ինչն էլ ապահովել է սերիալի անսպասելի պոպուլյարությունը: Երրորդ սեզոնն աննման վերջացավ, այդ պատճառով էլ չորրորդից չափազանց մեծ են սպասումները: Կարևորը սև հումորի և դրամայի միջ կատարյալ բալանս պահելն է:
https://www.youtube.com/watch?v=Bf12qwPWDVI
4. Սարսափների ամերիկյան պատմություն: Պաշտամունք
Ռեժիսոր՝ Բրեդլի Բուքեր, Ալֆոնսո Գոմես-ռեխոն
Դերերում՝ Էվան Փիթերս, Սարա Փոլսոն, Դոնիս Օ՛Հեր
Ինչո՞ւ արժե սպասել: Սարսափների ամերիկյան պատմությունը հայտնի է նրանով, որ յուրաքանչյուր նոր սեզոն իր անկախ սյուժեն ունի, ընդ որում, պահպանվում է դերասանական կազմի մեծ մասը: Արդյունքում, առաջին սեզոնում ընտանիքի օրինակելի հոր դեր խաղացողին տեսնում ենք վտանգավոր մոլագարի դերում: Սկզբում դա շոկ է առաջացնում, սակայն ընթացքում նույնիսկ ավելի հետաքրքիր է դառնում: Իսկ նախորդ սեզոններից անկախ սյուժեն թույլ է տալիս սերիալը կամայական կարգով նայել: Ձեզ դո՞ւր են գալիս հոգեբուժարանների մասին սարսափները: Դիտեք երկրորդ սեզոնը: Չե՞ք սիրում կախարդության և կախարդների թեման: Ուրեմն հանգիստ կարող եք բաց թողնել երրորդը: «Պաշտամունքում» հիմնական սյուժեն վերաբերելու է աղանդների խնդիրներն, ինչպես նաև ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին: Եվ այստեղ խաղում է Էվան Փիթերսը:
https://www.youtube.com/watch?v=-27J0sR9268
5. Նարկո (3-րդ սեզոն)
Ռեժիսորներ՝ Անդրես Բայս, Ջոզեֆ Վլադիկա
Դերերում՝ Վագներ Մոուրա, Բոյդ Հոլբրուք, Պեդրո Պասկալ, Ջոանա Քրիսթի
Ինչո՞ւ արժե սպասել: Պատմության մեջ լավագույն սերիալներից մեկն՝ «Ամբողջ ծանրությամբ» (Breaking bad) սերիալը, պոպուլյար է դարձրել թմրանյութերի վաճառքի թեման: Նարկոսն այն ոչ միայն ամրապնդել է, այլ նաև տեղափոխել այլ հարթություն: Առաջին երկու սեզոնը նվիրված էր լեգենդար նարկոբարոն Պաբլո Էսկոբարին: Ցավոք (կամ բարեբախտաբար), հերոսը մտացածին չէ և վաղուց մահացել է: Երրորդ սեզոնն արդեն կենտրոնանալու է Կալի կարտելի՝ թմրաբիզնեսի պատմության մեջ ամենահարուստ կարտելի վրա:
https://www.youtube.com/watch?v=Ory6b2EJ3Bk
6. «Այն» (2017)
Ռեժիսոր՝ Անդրես Մուսկետի
Դերերում՝ Բիլ Սկարսգարդ, Ֆին Վուլֆարդ, Սոֆյա Լիլիս, Խավիեր Բոթեթ
Օրիգինալ ֆիլմը վախեցնում էր: Վախեցնում էր այնպես, որ մի ամբողջ սերունդ չէր կարողանում ծաղրածուներին առանց ներքին դողի նայել: Վախեցնում էր այնպես, որ քչերն էին երկրորդ անգամ ֆիլմը նայում: Եվ ճիշտ էլ անում էին: 1990թ-ի «Այն»-ը լի էր հիմար պահերով և բացահայտ թույլ հանգուցալուծում ուներ: Ամբողջ ֆիլմն իր ետևից տանում էր Թիմ Քարիի հիանալի խաղը:
Ինչ վերաբերում է նոր տարբերակին, ապա այն դեռ ցուցադրվում է կինոթատրոններում, և եթե մտածում եք՝ դիտել, թե ոչ, ապա օգտակար կլինի իմանալ, որ ֆիլմն առաջինից շատ ավելի լավն է:
Քննադատները խոստովանում են, որ եթե անգամ Բիլ Սկարգարդին չի հաջողվել խարիզմայով գերազանցել Թիմ Քարիին, ֆիլմը որպես ամբողջական ստեղծագործություն ավելի որակյալ է ստացվել: Բավական է ասել, որ «Այն»-ը 2017թ-ի բոլոր սարսափների մեջ լավագույն արդյունքն է ցուցաբերել: Եվ երրորդ արդյունքն՝ այս տարվա ընդհարապես բոլոր ֆիլմերի շարքում՝ զիջելով միայն «Գեղեցկուհին և հրեշը» և «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմերին:
7. «Սայրի վրայով վազողը 2049» (2017)
Ռեժիսոր՝ Դենի Վիլնյով («Ժամանում», «Պատանդները»)
Դերերում՝ Ռայան Գոսլինգ, Հարիսոն Ֆորդ, Անա դե Արմաս, Ռոբին Ռայթ, Ջարեդ Լետո
Ֆիլմն արժե դիտել միայն նրա համար, որ այն հայտնի ֆիլմի ռիմեյքը չէ, այլ 80-ականների պաշտամունքային դասական ֆիլմի շարունակությունը: Բավականին ռիսկային քայլ Հոլիվուդի համար՝ հաշվի առնելով այն, որ օրիգինալը պոպուլյար ֆրանշիզա չէր «Ռոբոկոպի» կամ «Տերմինատորի» պես:
Ռիսկը չարդարացվեց. ֆիլմը ձախողվեց ամերիկյան վարձույթում՝ առաջին հանգստյան օրերին հավաքելով 30 մլն դոլար 155մլն դոլար բյուջեի դեպքում: Ափսոս, որովհետև դա կարող է պրոդյուսերներին հետ պահել փորձարկումներից: Ձախողման ակնհայտ պատճառներից մեկն այն է, որ երիտասարդությունը պարզապես անտեսեց այդ ֆիլմը (վիճակագրության համաձայն՝ 25 տարեկանից ցածր հանդիսատեսի միայն 14% էր տոմս գնել):
Փոխարենը քննադատներին այն շատ դուր եկավ: Imdb կայքում այն հավաքեց 10-ից 8,5 բալ, դա շատ բարձր վարկանիշ է:
«Հենց այն» ֆիլմի երկրպագուները, որոնք սրտի թրթիռով սպասում էին, թե արդյոք իրենց սրբությունը չեն պղծի, պարզապես հիացած են նոր «Վազողով»:
8. «Արդարության լիգա» (2017)
Ռեժիսորներ՝ Զակ Սնայդեր, Ջոն Ուիդոն
Դերերում՝ Բեն Աֆլեք, Գալ Գադոտ, Ջեյսոն մոմոա, Ռոբին Ռայթ, Էմբեր Հերդ, Էմի Ադամս
Ինչո՞ւ արժե սպասել: Շատերն էին քննադատում Զակ Սնայդերի նախորդ ֆիլմը՝ «Բեթմենը Սուպերմենի դեմ»: Այն բանի համար, որ դա տեսարանների հավաքածու էր, կուլմինացիան թույլ էր: Ոմանք էլ պաշտպանում էին ֆիլմը. դա տեսարանների գեղեցիկ հավաքածու էր, իսկ Աֆլեքն, ըստ երկպագուների մեծամասնության, խաղացել է լավագույն ասպետ Գոթեմին: «Հրաշք կինը» ֆիլմը փրկեց DC ստուդիային, այնպես որ այժմ նրանք պետք է ամրապնդեն հաջողությունը:
9. Սպանություն Արևելյան էքսպրեսում
Ռեժիսոր՝ Քենեթ Բրանա
Դերերում՝ Ջոնի Դեփ, Դեյզի Ռիդլի, Միշել Պֆայֆեր, Քենեթ Բրանա, Ուիլեմ Դեֆո, Պենելոպա Կրուս
Ինչո՞ւ արժե սպասել: Շատերն են հիշում 90-ականների հիանալի սերիալը լեգենդար խուզարկու Պուարոյի մասին, որին մարմնավորել էր Դևիդ Սուշեն: Սակայն սերունդը փոխվեց, և նոր հանդիսատեսին նոր խուզարկու է անհրաժեշտ: Սյուժետային հիմքը կա, այնպես որ սցենարի առումով ձախողման շանսը փոքր է: Բացի այդ, Ջոնի Դեփին արդեն ձանձրալի դարձած ծամածռվողից բացի այլ կերպարում տեսնելը շատ բան արժե:
10. Մամա
Ռեժիսոր՝ Դարեն Արոնոֆսկի
Դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Խավիեր Բարդեմ, Էդ Հարիս, Միշել Պֆայֆեր
Այսպիսի ֆիլմերը ստեղծվում են ոչ նրա համար, որ առաջին հանգսյտան օրերին բյուջե լցնեն: Դրա համար այդ ֆիլմերը չափազանց նեղ նպատակային լսարան ունեն: Խավիեր Բարդեմն ու Ջենիֆեր Լոուրենսը կարող են իրենց երկրպագուներին գրավել (հատկապես երկրորդը), սակայն այս ֆիլմը հաստատ «Ճայ-ծաղրասարյակի» երկրպագուների համար չէ: Խելացի, ոչ միանշանակ և բազմաշերտ: Այսպիսի ֆիլմը հաստատ իր ծախսերը չի հանի, սակայն կգտնի իր հավատարիմ երկրպագուներին:
Եվ որպես բոնուս. «Մամա» ֆիլմի գրախոսություն ադրբեջանցի գրող, սցենարիստ և բլոգեր Իսմայիլ Իմանովից.
«Ինչն է դուր եկել Դարեն Արանոֆսկու mother! (2017) ֆիլմում, դա առաջին իսկ րոպեներից տագնապի վարպետորեն սրումն է, խուճապային գրոհը, որն ուժեղանում է ամեն հաջորդ տեսարանում, ինչպես Ջենիֆեր Լոուրենսի փորը, և դավաճան ամուսինը, և այդ ամենը հիշեցնում է Rosemary’s Baby-ն (1968), արդյունքում սարսափելի, վանող, մղձավանջային torture porn-ի վերածվելու համար, որից վատ ես զգում, քանի որ բնազդով ուզում ես պաշտպանել նրան, պոկել էկրանի կտավից և դուրս բերել մաքուր անձրևոտ օդ: Եվ մինչ մտածում ես, որ այդ ամենը հղի կնոջ փսիխոզ է կամ նրանք բոլորը մահացել են, իսկ «դժոխքը մնացածն են», Արոնոֆսկին բիբլիական ալյուզիաներ է օգտագործում, որոնք, ավաղ, հայտնություն չեն դառնում»: