Ի՞նչ ենք մենք շնչում
Վրաստանի բնապահպանության գործակալությունն առաջին անգամ չափել է Վրաստանի քաղաքների օդում առկա ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի, օզոնի և բենզոլի պարունակությունը: Դրանք այն բաղադրիչներն են, որոնց մակարդակով է ընդունված դատել օդի աղտոտվածության մասին: Վրաստանում այս չափումներն առաջին անգամ են արվել:
Ինչպես և ենթադրվում էր, առավել դժվարին դրության մեջ են թբիլիսցիները: Վրաստանում գրանցված է մոտ մեկ միլիոն ավտոմեքենա, և դրա կեսը երթևեկում է հենց Թբիլիսիում:
Վրաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը չափել են 24 կետերում՝ և կենտրոնում, և ծայրամասերում: Շրջակա միջավայրի գործակալությունում ընդունում են, որ որոշ կենտրոնական շրջաններում ազոտի երկօքսիդի պարունակությունը բարձր է՝ մեկ խորանարդ սանտիմետրում 80 միկրոգրամ: Ցածր է համարվում 41-54 միկրոգրամը, իսկ բարձր՝ 107-120 միկրոգրամը: Այդ պատճառով էլ գործակալությունը կարծում է, որ Թբիլիսիի տվյալները վտանգավոր շեմից հեռու են: Այստեղ դեևս կարելի է ապրել:
Թբիլիսիի կենտրոնի՝ Մելիքիշվիլիի պողոտայի բնակիչ Թաթուլի Ճաճավան աշխատում է ավելորդ անգամ պատուհան չբացել: Այստեղ օդում նույնպես համեմատաբար բարձր է վնասակար նյութերի առկայությունը:
“Պատուհաններն, իրոք, աշխատում ենք քիչ բացել, առավել ծանր է ամռանը, երբ շոգ է իսկ բաց պատուհանից միայն փոշի և արտանետումներ են ներս գալիս, — ասում է նա:
Չնայած կենտրոնում բնակվելու ակնհայտ դժվարություններին, Թբիլիսիի կենտրոնական հատվածներում հողն ու անշարժ գույքը մի քանի անգամ ավելի տանկ է, քան ծայրամասերում՝ բնապահպանության տեսակետից ավելի հարմար շրջաններում:
Քաղաքի օդի աղտոտության գլխավոր գործոն բնապահպանները համարում են փողոցներում ավտոտրանսպորտի մեծ քանակությունը:
Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ Վրաստանի տարածքում երթևեկող մեքենաների մեծ մասն ամորտիզացված է ավելի շատ է կեղտոտում մթնոլորտը, քան նոր ավտոմեքենաները: Ընդ որում, շատ վարորդներ օգտագործում են շրջակա միջավայրի համար առավել թունավոր վառելիք:
ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի շրջանակում Վրաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել, որոնք պետք է քաղաքների օդը համապատասխանեցնեն եվրոպական նորմերին: Առանցքային քայլերից մեկը, որի շնորհիվ քաղաքի էկոլոգիան պետք է բարելավվի, համարվում է վառելիքի մեջ ծծմբի քանակության կրճատումը: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին ուժի մեջ կմտնի 1 կգ վառելիքի մեջ 10 և ավել միլիգրամ ծծումբ պարունակող վառելիք օգտագործելու արգելքը:
Վրաստանում բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները խոսում են բենզալցակայաններում վաճառվող բենզինի որակի անընդմեջ վերահսկողության անհրաժեշտության մասին: Այսօր բենզինի որակը գրեթե չի վերահսկվում, իսկ եթե նույնիսկ համապատասխան մշտադիտարկում է անցկացվում, արդյունքները չեն հրապարակվում: