Ի՞նչն է պատճառը: Ի՞նչ վատ բան են արել «ազգայինները»
Մի ծանոթ ունեմ Եվրամիության անդամ երկրից: Նա հաճախ Վրաստան է գալիս, անգամ Սիղնախիում տուն է գնել: Ընկերներ է գտել և հանգիստ ընդունել տեղական բարքերն ու սովորույթները: Մի բան կա միայն. նա երկար ժամանակ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու իր ծանոթների և ընկերների մեծ մասը տանել չի կարողանում Միխայիլ Սահակաշվիլիին: Հասկանալի է, որ նա ավտորիտար է և շատ բաներում է սխալվել, ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն ընդդիմության դեմ օգտագործել, սակայն դրանով հանդերձ նա արևմտամետ է, կոռուպցիան արմատախիլ է արել, նրա կառավարման ժամանակ պետական կառույցները սկսել են նմանվել նրան, ինչ պետք է լինեին և այլն: Մի խոսքով՝ նա որպես լավ պարապած պրոպագանդիստ այդ թեմաներով խոսակցություններ էր բացում և բերում այն փաստարկները, որոնք առանց իրեն էլ հաճախ էինք լսում «Ազգային շարժման» կողմնակիցներից:
Այդպես շարունակվեց բավականին երկար, մինչև այն պահը, երբ մի անգամ մեզ հայտարարեց, որ հասկացել է, թե ժողովուրդն ինչու է ատում Սահակաշվիլիի իշխանությունը. դա հասկանալու համար, պետք է ապրել Վրաստանում և անմիջականորեն զգալ նրա կառավարումը սեփական կաշվի վրա:
Ես հիշեցի այդ դեպքը, քանի որ այն բավականին տիպիկ է և նշանակալից այն տեսանկյունից, թե ինչու «Ազգային շարժումը» չէր հասկանում իր հանդեպ ատելությունը, մյուս կողմից էլ՝ թե ինչպես ի վերջո հասկացավ դա:
Արևմուտքի տեսանկյունից
Արտասահմանցու համար իրոք դժվար է հասկանալ այն նողկանքն ու ատլությունը, որը գոյություն ունի վրացական հասարակությունում Սահակաշվիլիի հանդեպ, սակայն նրանց չի կարելի կշտամբել դրա համար:
Ողջ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ մենք մի հատուկ դեպքի հետ գործ ունենք. շատերի համար «Ազգային շարժումը» ոչ միայն անընդունելի քաղաքական ուժ է՝ իրեն հատուկ թերություններով, այլ օնկոլոգիական չարիքի պես մի բան, դաժան մարդասպանների և մոլագարների բանդա, որը հաճույք է ստացել մարդկանց ոչնչացնելուց, կտտանքներից և սեռական այլանդակություններից:
Թեման սպառված կլիներ, եթե նման վերաբերմունք տիրեր հասարակության միայն մեծ մասում: Սակայն «ազգայինների» հանդեպ ատելությունը լուրջ միտում է, որն արդեն մի քանի տարի է, ինչ հաջողությամբ շահագործում է իշխող «Վրացական երազանքը». «ազգայինների» հանդեպ ատելության խստացումը նրա հստակ և հետևողական ուղերձներից մեկն է (եթե ոչ միակը): «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն ու նրա կողմնակիցները «Ազգային շարժման» կառավարման ժամանակահատվածը լրջորեն ավելի վատն են համարում, քան Հիտլերինն ու Ստալինինը, և ոչ միայն համարում են, այլ նաև լրջորեն ասում են այդ մասին արտասահմանյան քաղաքական գործիչներին ու դիվանագետներին:
Սակայն ինչպե՞ս մի պատկառելի արտասահմանցու բացատրել, որ եվրոպամետ և հակառուսական քաղաքականությամբ աչքի ընկնող իշխանությունը, որի կառավարման ժամանակ քաղաքական ընդդիմություն է գործել, երկու ընդդիմադիր հեռուստաընկերոթյուն է աշխատել (ճիշտ է, դրանց հեռարձակումը միայն Թբիլիսին էր ներառում, բայց այնուամենայնիվ), բազմաթիվ ընդդիմադիր թերթեր և առցանց պարբերականներ էին գործում, ակտիվություն էր ցուցաբերում ոչ կառավարական հատվածը, բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում, և որն, ի վերջո, երկրի իշխանությունը հանձնել է ընտրությունների արդյունքում, չէր տարբերովում այն ռեժիմներից, որոնց ժամանակ ընդդիմադիր միտքը խեղդվում էր սաղմնային մակարդակում, իսկ միլիոնավոր մարդիկ ոչնչացվում էին քաղաքական, գաղափարական, դասակարգային և ռասային հատկանիշներով: Սահակաշվիլիի անմարդկային ռեժիմի մասին խոսակցությունները ցանկացած արտասահմանցու համար ճշմարտանման չեն: Նրանք հասկանում են, որ Սահակաշվիլին ավտորիտար ղեկավար էր, որ նրա օրոք վերահսկվում էին լրատվամիջոցները, բիզնեսը, դատարանները, որ մարդկանց գաղտնալսում էին, որ հատուկ ծառայություններն ու այսպես կոչված զոնդեր-բրիգադները սարսափեցնում և ահաբեկում էին ժողովրդին, իսկ բանտերում բանտարկյալներին խոշտանգում էին, սակայն այդ ամենն իհարկե համեմատելի չէ Պինոչետի, Մարկոսի կամ Սոմոսի բռնապետության մասշտաբների հետ (ի դեպ, բոլոր այդ ռեժիմներին ժամանակին աջակցել է Արևմուտքը), էլ չենք խոսում Հիտլերի, Ստալինի կամ Փոլ Փոթի մասին: Որպես փաստարկ չի կարող դիտարկվել նաև «Ազգային շարժման» կառավարման ժամանակ զոհված մարդկանց ցուցակը, որը հաճախ վկայակոչում են տարբեր գործակալություններ, քանի որ այդ ցուցակում, որում 50 անուն էլ չկա, բացարձակ մեծամասնությունը քրեական տարրեր են, որոնք լիկվիդացվել են ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ:
Մեկ ցավի երեք գագաթ
«Ազգային շարժման» հանդեպ ատելությունը երեք պատճառով կարելի է բացատրել, որոնք, կարելի է ասել, մակերևույթի վրա են և որոնք համեմատաբար հեշտ է նկատել:
Պատճառ առաջին: Այն հաճախ են նշում «Ազգային շարժման» ջատագովները. վրացական հասարակության պահպանողական և հետադիմական սեգմենտը պատրաստ չէր «Ազգային շարժման» հեղափոխական բարեփոխումներին, որոնք ուղղված էին վրացական պետության և հասարակության արդիականացմանն ու արևմտականացմանը: Նման բացատրությունը տրամաբանական է և լավ է «վաճառվում» Արևմուտքում, քանի որ արմատական բարեփոխումները բնորոշ են հետկոմունիստական երկրների համար: Չնայած որ դա ոչ գլխավոր, ոչ միակ պատճառն էր, և այդպիսի մեկնաբանությունը կարող է ծառայել միայն որպես մասնակի բացատրություն:
Պարզ է, որ պահպանողականները և հետադիմականները Վրաստանում այն ժամանակ իրոք շատ էին, սակայն «Ազգային շարժման» բարեփոխումները վերաբերում էին ոչ միայն նրանց, այլ նաև անարդարացիորեն վերաբերերել են չեզոք տրամադրված շատ մարդկանց: Բարեփոխումների իրականացման ժամանակ շատ անարդարություններ և մարդու իրավունքների խախտումներ են թույլ տրվել: Մարդկանց մոտ «Ազգային շարժման» հանդեպ բարոյական առավելության զգացում առաջացավ (ինչը միշտ լինում է անարդարություն զգացածների մոտ), և այդ զգացմունքը չի անհետանում մինչև այսօր:
Պատճառ երկրորդ: «Ազգային շարժումը» միակ կուսակցությունն է անկախ Վրաստանի պատմության մեջ, որը ոչ միայն չի անհետացել՝ կորցնելով իշխանությունը, այլ նաև պահպանել է իր կողմնակիցներին և այսօր ամենավարկանիշային ընդդիմադիր քաղաքական ուժն է:
Դա շատ անսովոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաև ողջ հետխորհրդային տարածության համար:
Ի տարբերություն Էդուարդ Շևարդնաձեի 2000-ականների սկզբին անհետ կորած «Քաղաքացիների միության» և Ասլան Աբաշիձեի «Վերածննդի»՝ «Ազգային շարժումը» շատ միասնական թիմ է, որն այսօր ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական կյանքին: Դա շատ է նյարդայնցանում նրանց, ովքեր արդարացիորեն կամ անարդարացիորեն տուժել են «Ազգային շարժման» կարավարման տարիներին, նրանց, ովքեր հույս ունեին, որ այլևս երբեք քաղաքականությում չեն տեսնի այդ կուսակցության ներկայացուցիչներին:
Պատճառ երրորդ: «Վրացական երազանքի» իշխանության գալու առաջին իսկ օրվանից այն միշտ խոսել է արդարության վերականգնման մասին և պնդել «Ազգային շարժման» հետ մահացու մարտի մասին: Այն իր կողմնակիցներին ոգևորում էր «Ազգային շարժման» հասցեին հնչեցրած հայհոյանքներով, սակայն գործնականում սեփական պրոպագանդան համապատասխան միջոցներով չկարողացավ ամրապնդել: Դրա փոխարեն նոր իշխանության կողմնակիցները լսում էին «Ազգային շարժման» առաջնորդների պատասխան կտրուկ հայտարարություններն, ինչը հասարակությունում անկարողության զգացում էր առաջացնում:
Եվ իրոք, ինչպե՞ս են կարողանում իշխող «Վրացական երազանքի» կողմնակցիները տեսնել, թե ինչպես են նրանք, ում իշխանությունները երկրի թշնամի են անվանում, իր հետ մի պատվիրակության կազմում մեկնում Եվրախորհուրդ, որտեղ այդ «թշնամիները» սկսում են ելույթ ունենալ ամբիոններից և ավելի որակյալ անգլերենով, քան նրանց մեղադրողները, սկսում են մերկացնել այդ մեղադրողներին: Մի խոսքով, իշխանությունը թշնամու պատկեր էր ստեղծում, ստեղծում էր այդ թշնամու պարտության սպասում, սակայն նա շարունակում էր ապրել, ավելին՝ մեկ միջազգային ամբիոնից, մեկ ամենահայտնի հեռուստաալիքի եթերում սուր հարվածներ էր հասցնում հենց իշխանությանը: Եվ դա շարունակվում էր 4 տարի:
Պատճառ չորրորդ: Վերոնշյալ պատճառներից ցյուրաքանչյուրն այնուամենայնիվ բացատրում է «Ազգային շարժման» հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի ֆենոմենը: Փազլը չի ամբողջանում, իմ կարծիքով, մեկ կարևոր կենտրանական դետալի պատճառով:
Պարզ է, որ Սահակաշվիլիի կառավարման տարիներին տուժած մարդիկ սպասում էին փոխատուցման, և, հնարավոր է, նրանց դատարկ սպասումները վերաճել են դժգոհության և չարության: Սակայն բնակչության չարացած հատվածում քիչ չեն նրանք, ովքեր ոչ մի կերպ անմիջականորեն չեն տուժել Սահակաշվիլիի կառավարման ժամանակ:
Այստեղ տեղին է հարցնել, թե ինչից են այդ մարդիկ այդքան նեղսրտած: Չէ՞ ոչ Շևարդնաձեի ժամանակ էլ շատ անարդարություն կար: Համատարած կոռուպցիա էր, տանջալի էներգետիկ ճգնաժամ, սահմանը մինչև Չոլոկի գետն էր, հանցավորություն և կրիմինալ: Չէ՞ որ այդ ամենը չի թվացել: Չէ՞ որ այն ժամանակ էլ էին ոստիկանությունում ծեծում և տանջում մարդկանց: Ես անձամբ ճանաչում եմ այնպիսի մարդու, որին, չնայած բացարձակ անմեղությանը, 90-ականներին այնպես են ծեծել ոստիկանությունում, որ նա մեկ շաբաթ չէր կարողանում շարժվել, իսկ Սահակաշվիլիի օրոք նրան ոչ ոք չի բռնել և չի նստեցրել, և այնուամենայնիվ նա «Ազգային շարժմանն» ավելի շատ է ատում, քան Շևարդնաձեին:
Ուրեմն ինչո՞ւմն է բանը: Ի՞նչ են արել «ազգայինները», որ մինչև օրս չի մոռացվում: Այս հարցին պատասխանելու համար պետք է հեռվից սկսել:
Խորհրդային Միությունում այսպես կոչված «լճացման» տարիներին ողջ հանրային տարածությունն իրենից մեկ հսկայական կեղծիք էր ներկայացնում: Այդ տարածությունում լիովին ընդունելի էր սպիտակ սև անվանել, և ընդհակառակը, տարածված էր սուտը, խաբեությունն ու գողությունը բարոյապես թույլատրված էին:
Այդ տարածությանը զուգահեռ մասնավոր՝ մերձավորների և ընկերների շրջանակ կար, որտեղ սևը սև էր, իսկ սպիտակը՝ սպիտակ, որտեղ անթույլատրելի էր միմյանց խաբելը, որտեղ գնահատվում էր հավատարմությունը, համերաշխությունը, բարությունը, իսկ մարդու էությունը որոշվում էր այդ տարածությունում նրա գործողություններով ու արարքներով:
Այսպես կոչված «լճացման» ժամանակահատվածում, ի տարբերույթուն Ստալինի ժամանակաշրջանի, պետությունն այդ երկրորդ, մասնավոր տարածք փաստացի չէր մտնում: Այստեղ կարելի էր այն ամենն, ինչը հանրային կերպով չէր թույլատրվում: Այսինքն՝ դիսիդենտությունը կամ հանրային տարածքում ճշմարտությունն ասելը խստորեն և անվերապահորեն պատժվում էր, սակայն մասնավոր տարածքում կարելի էր խոսել, ինչ ուզես:
Նման հանրային բարոյականությունը փաստացի ոչ այլ ինչ էր, քան երկակի ստանդարտ: Դա չգրված օրենք է, որով ապրում էր ողջ Վրաստանը և որը մտել էր հասարակության մսի և արյան մեջ:
Անկախության ժամանակաշրջանն այդ բարոյականությունը քանդեց, սակայն արմատախիլ չարեց, քանի որ ջնջված էր հանրային և մասնավոր տարածքների միջև սահմանը, և պարզ դարձավ, թե ինչն էր բարոյական, այսինքն՝ «թույլատրված», իսկ ինչը՝ ոչ: Մենք այսօր էլ ենք բարոյական աջափսանդալում, և մեր շատ դժբախտություններ գալիս են հենց այդ չիմացությունից:
Այսօր մենք ֆանտոմային ցավերի տեսքով զգում ենք երկակի բարոյականության բեկորները: Դա արտահայտվում է նրանով, որ, մի կողմից, մեզ լրջորեն չի հերիքում քաղաքացիական պատասխանատվությունը, մյուս կողմից, մենք չեն ընդունում պետության միջամտությունը մասնավոր տարածք՝ այսպես կոչված «տուն»: «Տունն» այնքան սուրբ տարածք է, որ անգամ ամենաանուղղելի հոմոֆոբը կարծում է, որ իրենց տանը ԼԳԲՏ ներկայացուցիչները կարող են անել՝ ինչ ուզում են, ինչը բացարձակապես աներևակայելի բան է ցանկացած արտասահմանցի հոմոֆոբի համար:
Մասնավոր տարածքի ամբողջական վերահսկողությունը բնորոշ է տոտալիտար համակարգի համար, և մենք դա անցել ենք Խորհրդային Միությունում: Չնայած մեզանում Խորհրդային Միությունն ավելի շատ բրեժնևյան դարաշրջանից մնացած պատկերացում է, քան ստալինյան: Ներկայիս միջին և ավագ սերունդները մեծացել են «լճացման» ժամանակաշրջանի երկակի բարոյականության վրա, այլ ոչ թե ստալինյան կարգապահության:
Կարծում եմ՝ ժամանակին Սահակաշվիլին խախտել է հենց այդ չգրված բարոյական նորմը. «Ազգային շարժումը» մեզ մոտ այն զգացողությունն է առաջացրել, որ մեր «տներն» են ներխուժում:
Այդ զգացմունքի վիզուալ պատկերումը դարձավ, օրինակ, Թաբույաշվիլիի փողոցից մարդկանց դուրս հանելը և փախստականներին իրենց զբաղեցրած բնակարաններից տեղահանելը: Ընդհանուր առմամբ, այդ զգացմունքը պետական քաղաքականության արդյունք դարձավ, որը հավատարմություն էր պահանջում ոչ միայն հանրային տարածքում (խորհրդային փորձը վրացիներին թույլ կտար հանգիստ տանել դա), այլ նաև մասնավոր տարածքում՝ «տանը»:
Ինչ-որ մեկի համար այդպիսի մոտեցումը միգուցե պետության հզորության մարմնավորում էր, սակայն մեծ մասի համար մասնավոր հատվածի վերահսկողությունը կենսապես անընդունելի էր: Այդ պատճառով էլ Սահակաշվիլիի ռեժիմն իր վրա զգաց մինչ այդ չտեսնված ատելություն: Ժողովուրդը Սահակաշվիլիին չներեց ներխուժումը սուրբ տարածք, և այսօր իշխանության վերադառնալու «Ազգային շարժման» հավակնությունները գնահատվում են որպես «տուն» ներխուժելու հերթական փորձ: Եվ արձագանքը համապատասխան է:
Եվ իմ այն ծանոթ արտասահմանցին, այն մասին դատելիս, որ «Ազգային շարժման» հանդեպ վերաբերմունքը հասկանալու համար անհրաժեշտ է սեփական կաշվի վրա զգալ նրա կառավարումը, ենթադրում էր հենց դա: Մասնավոր տարածք ներխուժումը եվրոպացու համար նույնքան անընդունելի է, որքան և վրացու համար: Պարզապես, ի տարբերություն մեզ, եվրոպացիները կայացած հարացույցներ ունեն հանրային և հասարակական տարաքների վերաբերյալ, իսկ մենք դեռ պետք է հասնենք դրան:
Սակայն եթե «Ազգային շարժումը» հասարակության արդիականացումը փորձում էր երկաթյա փեռքով և տուն ներխուժելով իրականացնել, ապա այսօրվա իշխանությունն ընդհանրապես չի մտածում նման բանի մասին: Նրա մտքերն այլ տեղ են սավառնում: Կասկածներ ունեմ, որ նա էլ չգիտի, թե որտեղ:
Վերջաբանի փոխարեն
Հարց է լսվում. ի՞նչը մեզ կփրկի այդ ամենից: Չէ՞ որ ամեն դեպքում նորմալ չէ, երբ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթում է միայն նրա համար, որ ընտրազանգվածը վախենում է «ազգայինների»՝ իշխանության վերադառնալուց: Դա ընդունում են նաև նրա կողմնակիցները՝ համաձայնելով, որ հաղթողները որևէ լուրջ ձեռքբերումներ չունեն:
Պատասխանը կարճ է և վատատեսական. ոչինչ, քանի որ համարում եմ, որ գործնականում բացառված է, որ.
ա) «ազգայինները» գիտակցեն իրենց մեղքը և քավեն այն քաղաքացիների «տներ» ներխուժելու դիմաց;
բ) իշխանությունը հրաժարվի «ազգայիններից» թշնամու կերպար կերտելու քաղաքականությունից;
գ) անհետանա «ազգայինների»՝ իշխանության վերադառնալու հանդեպ վտանգը նրանց մոտ, ովքեր նրանց տանել չեն կարողանում հենց մասնավոր տարածք ներխուժելու համար:
Ստեղծված իրավիճակից միակ տեսական ելքն այն է, որ նոր սերունդ է աճում, որն իր վրա չի զգացել այդ ներխուժումն ու չի ոգեշնչվել «ազգայինների» բարեփոխումներով, իսկ իշխանությունները «չեն հոգնեցնի» ժողովրդին իրենց տկարությամբ, և այդ ամենին զուգահեռ ինչ-որ նոր քաղաքական կենտրոն կկազմավորվի, դեպի որը կձգվի ընտրածանգվածը:
Չնայած, թե ինչպիսին կլինի այդ նոր կենտրոնի քաղաքական կազմը, տվյալ փուլում դժվար է ասել:
Ներողություն եմ խնդրում, որ չկարողացա ինչ-որ դրական և մխիթարող բանով ուրախացնել, սակայն ինչ արած: Ինչպես ասում են, c’est la vie՝ կյանքն է այդպիսին: