Թրամփը պաղեստինյան պետություն է ստեղծո՞ւմ, թե՞ օգնում է Իսրայելին «օրինականացնել» օկուպացված տարածքները
ԱՄՆ նախագահ Թրամփը արաբաիսրայելական հակամարտության կարգավորման հավակնոտ պլանով է հանդես եկել, հաղորդում է CNN–ը։
Ո՞րն է նոր պլանը
Մերձավոր Արևելքում կարգավորման ամերիկյան վարչակազմի առաջարկած պլանը երեք առանցքային գաղափարների վրա է հիմնված․
• երկու անկախ պետություն է ստեղծվում՝ հրեական և պաղեստինյան;
• Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է լինում, Պաղեստինինն՝ Արևելյան Երուսաղեմը;
• պաղեստինյան նոր պետությունը զգալիորեն ավելացնում է իր տարածքն ու $50 միլիարդ դոլար ստանում «զարգացման համար»։
•Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել։ Ինչո՞ւ է դա վտանգավոր
•Մերձավոր Արևելքում պատերազմը հետաձգվո՞ւմ է
•Իրանցիների ինչի՞ն է Հյաաստանը
Ինչո՞ւ է Իսրայելը գոհ, իսկ Պաղեստինը՝ վրդովված
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է նոր պլանը։ Նա Դոնալդ Թրամփին անվանել է «Իսրայելի ամենամեծ ընկեր» այդ երկրի գոյության ողջ ընթացքում։
Պաղեստինի առաջնորդները հայտարարել են, որ պլանը միակողմանի առավելություններ է ստեղծում Իսրայելի համար․
• Պաղեստինցիները դժգոհ են, որ նրանք այդ պլանով ստանում են ոչ այն տարածքները, որոնք ժամանակին իրենցից բռնազավթվել են։
• Իրենց առաջարկված այդ տարածքներում պահպանվում են իսրայելական բնակավայրերը։
• Պաղեստինցիները պնդում են, որ իրենց պետք է պատկանի ողջ Երուսաղեմը։
CNN–ի խմբագրի մեկնաբանությունը
«Թրամփի պլանն իրականում ոչ համաձայնագիր է, որ էլ խաղաղության պլան։ Իրականում այդ պլանը պաղեստինցիներին ստիպելու է ընդհանրապես հրաժարվել Արևմտյան ափին և Գազայում իրենց իսկական պետությունը ստեղծելու վաղեմի հույսից։ Այնտեղ շուրջբոլորն իսրայելական բնակավայրեր են, որոնք միմյանց միջև կապված են կամուրջներով և թունելներով, և դրանց մասին պլանում ոչ մի խոսք չկա։
Չի՞ պարզվի արդյոք, որ այդ պլանի գլխավոր պատմական ավանդն այն է լինելու, որ Իսրայելի համար օրինականացնի այն հողերը, որոնք ՄԱԿ–ն ու միջազգային հանրության մեծ մասն ապօրինի օկուպացված է համարում։
Նման «բիզնես–մոտեցում» Թրամփն արդեն փորձել է (ապարդյուն) կիրառել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեպքում։ Այդ մեթոդը պոտենցիալ հարստությունը սկզբունքից վեր դասելն է։
Սխեման նույնն է․ հակառակորդին առաջարկվում է մի շարք պայմանների համաձայնել հրթիռների, միջուկային զենքի կամ Երուսաղեմի հարցերով։ Եվ դա հակառակորդի համար լիակատար կապիտուլյացիա է նշանակում։ Իսկ փոխարենը փողի հսկայական հոսքի խոստում է տրվում։
Նախագահ Թրամփը պաղեստինցիներին խոստացել է 50 մլրդ դոլարի ներդրումներ․
«Պաղեստինի ժողովրդի համար վերջապես կհայտնվի այդքան անհրաժեշտ հույս, հնարավորություններ և բարգավաճում, եթե նա ստորագրի այդ համաձայնագիրը»։
«Մեր իրավունքները չեն վաճառվում», – պատասխանել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը»։
Արձագանքն ԱՄՆ–ում
Թրամփի հակառակորդները պնդում են, որ նրա մերձավորարևելյան նախաձեռնությունը թելադրված է արտաքին քաղաքական հանգամանքներով։
Նախ, նախագահն իր մասին դրական նորությունների խիստ կարիք ունի այն պահին, երբ իմպիչմենտի գործընթացը վճռորոշ փուլ է մտնում։
Երկրորդ հերթին, Թրամփը մտածում է 2020 թ–ին վերընտրվելու մասին։ Նրա համար վճռորոշ նշանակություն ունի հաջողությունն այսպես կոչված «ավետարանական» նահանգներում․ այնտեղ ընտրողների մեծ մասը պատմականորեն համակրում է Իսրայելին կրոնական շարժառիթներով։
Արձագանքը Ռուսաստանում, որն ազդեցություն ունի Մերձավոր Արևելքում
Ռուսաստանը սպասողական դիրք է զբաղեցրել։ Թրամփի առաջարկած պլանի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը շատ զգուշավոր բնույթ է կրում։
Ըստ հեղինակավոր ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովի․
«Այժմ աշխարհում միայն մեկ երկիր՝ ԱՄՆ–ն, ունի ռեսուրսներ, հավակնություններ և քաղաքական կամք, որպեսզի հայտարարի մերձավորարևելյան խնդրի լուծման հավակնությունների մասին։ Ըստ Մոսկվայի շատ զգուշավոր արձագանքի՝ երևում է, որ նա սպասելու է, թե արդյոք իրեն հրավիրելու են որպես խաղաղության գործընթացի համահովանավորի»։