«Սակայն բիզնեսն, այնուամենայնիվ, չենք փակելու»․ Թուրքիան աշխարհում առաջատարն է կորոնավիրուսի տարածման տեմպերով

✶ Հիմնական աղբյուրներ՝ The Guardian և BBC
Ապրիլի 9–ի դրությամբ Թուրքիայում գրանցվել է 38,226 հիվանդ, 812 մարդ մահացել է կորոնավիրուսից։
Հիվանդների թվով Թուրքիան աշխարհում իններորդ տեղն է զբաղեցնում։ Մահվան պաշտոնապես հայտարարված դեպքերի քանակն այստեղ նույնպես զգալիորեն ավելի ցածր է, քան այլ նույնչափ տուժած երկրներում։
Սակայն, ըստ վարակի տարածման տեմպերի, Թուրքիան առաջատարն է աշխարհում։
- Մահացաություն, նստարանների ապամոնտաժում և ծերերի հարկադիր ախտահանում․ կորոնավիրուսը Թուրքիայում
- Թե ինչպես է կորոնավիրուսը Բելառուսում պաշտոնյաներին ստիպել խոսել
- «Որոշելը, թե ով պետք է ապրի, ով՝ ոչ, այն չէ, ինչ ինձ սովորեցրել են», — Նյու Յորքի բժշկի պատմածը
- Կորոնավիրուսի ժամանակացույցը Կովկասում։ Թարմացվում է
Կորոնավիրուսը ոչ միայն Ստամբուլ է հասել, այլ նաև Թուրքիայի առանց բացառության բոլոր շրջաններ, դրանք 81–ն են։
Բժշկական ասոցացիաներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները նախագահից պահանջում են մեկուսացման խիստ ռեժիմ սահմանել և կանգնեցնել բիզնեսը։ Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ավելի կարևոր է «տնտեսության անիվները շարունակեն պտտվել»։
Այդ պատճառով էլ խանութները, սրճարանները, ռեստորաններն ու արվեստանոցները փակ չեն։ Ինչպես նաև գրասենյակները։ Ոչ շրջաններում, ոչ Ստամբուլում, որտեղ շուրջ 17 մլն մարդ է ապրում, և գրանցվել է կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտ 60 տոկոսը։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նաև տեղի ընդդիմության առաջնորդն է, իրավիճակը «խելագարություն» է անվանել։
«Մեկ օրում Ստամբուլում հանրային տրանսպորտից օգտվում է ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ փողոցները լի են մեքենաներով», — ասում է նա։

Փորձագետները ենթադրում են, որ ծայրահեղ միջոցներ չձեռնարկելու նախագահի որոշումը կապված է այն բանի հետ, որ Թուրքիան չի հասցրել վերականգնվել 2018 թ–ի արժութային ճգնաժամից հետո։
Տնտեսագետներն ու իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները հավանաբար վախենում են հետընթացից, որն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով, ավելի շատ, քան հենց համաճարակից։
Դիմակներով և հեռավորություն պահպանելով՝ բայց աշխատել
Թուրքիայում տրանսպորտում, խանութներում և ընդհանրապես հանրային վայրերում դիմակ կրելը պահանջ է։ Ընդ որում, դիմակները չեն վաճառվում, դրանք անվճար բաժանվում են։
Նախագահը խոստացել է, որ երկու դաշտային հիվանդանոց է հավաքվելու՝ յուրաքանչյուրը 1,000 տեղ տարողունակությամբ, ընդ որում, դրանցից մեկը պլանավորվում է բացել Աթաթուրք նախկին օդանավակայանի տարածքում, մյուսը՝ Սանքաքթեփեում, որը քաղաքի ասիական մասում է։
Փակ են դպրոցներն, արգելված են աղոթքները մզկիթներում, չեղարկվել են բազմաթիվ միջազգային և ներքին ավիաչվերթներ։
Մինչև 20 և 65–ից բարձր տարիքի անձինք և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պարտավոր են տանը մնալ։
Սակայն միաժամանակ բաց են պետական հաստատություններն, աշխատում են խանութներն ու արտադրությունները։

Ազատ կարձակվեն բանտարկյալները, բայց ոչ քաղբանտարկյալները։ Եվ կնստեցնեն անհամաձայն լրագրողներին
Պանդեմիան բացասական խթան է Թուրքիայում դարձել նաև քաղաքական տարաձայնությունների խորացման համար։
Օրինագծի ընդունում է սպասվում, որն ազատ կարձակի բանտարկյալների մոտ մեկ երրորդին։ Նրանք տնային կալանքի տակ կառնվեն կամ վաղաժամկետ ազատ կարձակվեն։
Սակայն, ինչպես նշում են փորձագետները, որոնք ծանոթ են օրինագծին, հարյուրավոր իրավապաշտպաններ, լրագրողներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք այժմ Թուրքիայի բանտերում են, այնտեղ էլ կմնան։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայում արդեն յոթ լրագրող է կալանավորվել «խուճապ տարածելու» մեղադրանքով։
Նվազագույնը 385 մարդ քննության տակ է սոցցանցցերում արած քննադատական գրառումների պատճառով։
Մի քանի բուժաշխատող, ովքեր սկսել էին խոսել Թուրքիայում իրապես տիրող իրավիճակի մասին, հետագայում հետ էին կանչել իրենց հայտարարությունները։
