Թբիլիսիում գիշերը դարձյալ ցրել են բողոքի ակցիան. կան վիրավորներ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 5-ի սահմաններում, Թբիլիսիում հատուկ նշանակության ուժերը ցրել են խորհրդարանի շենքի մուտքն արգելափակած ցուցարարներին:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, չնայած օդի զրոյից ցածր ջերմաստիճանին:
Ըստ ՆԳՆ պաշտոնական տեղեկատվության՝ 3 մարդ վիրավորվել է, 28 ցուցարար բերման է ենթարկվել:
Ըստ «Բաթումելեբի» թերթի՝ ցուցարարներից մեկը՝ Զազա Լիպարիտիան, ջրի շիթերից աչքի վնասվածք է ստացել:
Բժիշկները հայտնել են, որ Լիպարիտիան զզնում է անցել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրահատության անհրաժեշտություն կա: Նա աչքի շրջանում դիմոսկրի կոտրվածք է ստացել:
Ականատեսների խոսքով՝ ջրի շիթը հարվածել է Զազա Լիպարիտիայի դեմքին, «աչքը դուրս է ընկել, նա ինքն է այն հետ դրել տեղը»:
«Ակցիայի մասնակիցները նշված ժամկետում չեն ազատել օրենսդիր մարմնի շենքի շրջափակած մուտքերը: Համապատասխանաբար, նրանց գործողությունները դուրս են եկել իրավական համակարգի շրջանակում տեղավորվող ազատ հավաքների և ինքնարտահայտման ազատության սահմաններից: Մասնավորապես, խախտվել է ցուցերի և հավաքների օրենքը, որն արգելում է շրջափակել օրենսդիր մարմնի մուտքերը, ինչպես նաև փողոցի երթևեկելի հատվածը, եթե դա մասնակիցների թվից բխող անհրաժեշտություն չէ»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:
Թբիլիսիում և Վրատսանի մի քանի այլ քաղաքներում ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը սկզբունքային կարևորություն ուներ. 2019թ. հուլիսի ցույցերը դադարեցին գլխավորապես հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջել էր ընդդիմության պահանջներին և անձամբ խոստացել էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգից ու ընդունել համամասնական (կուսակացական) ընտրական համակարգ՝ զրոյական անցողիկ շեմով:
Ընտրական բարեփոխումների ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից ձեռնպահ էին մնացել իշխող «Վրացական երազանքի»՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:
Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին անժամկետ ցույցեր, Ռուսթավելի պողոտայում վրանային ճամբար դրեցին և հրաժարվեցին գնալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Նոյեմբերի 18-ին ակցիան ցրելուց հետո իշխանության ընդդիմախոսներն անցան «պարտիզանական» մարտավարության. նրանք պետական հասատատությունների շենքերի դարպասներին կախում էին կողպեքներով հսկայական շղթաներ, սուլոցներով էին դիմավորում աշխատանքի գնացող նախարարներին և պատգամավորներին:
Ցուցարարներիի հիմնական պահանջները մնում են ուժի մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:
Որպես փոխզիջումային տարբերակ՝ նրանք իշխանություններին առաջարկում են այսպես կոչված «գերմանական մոդելը», որը նախատեսում է պահպանել խառը համակարգը, բայց խորհրդարանում կուսկացությունների ներկայություն՝ համաձայն իրենց ստացած ձայների: Այդ մոդելի ընդունման համար անհրաժեշտ է սահամնադրական մեծամասնություն:
Սակայն իշխնաությունները մերժել են այդ առաջարկը: Նոյեմբերի 25-ին խորհրդարանմական մեծամասնությունը կրկին հավաքվել էր «Վրացական երազանքի» գրասենյակում: Հանդիպումից հետո կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարեց, որ «թեման փակված է», և որ 2020թ. ընտրությունները կանցնեն գործող խառը ընտրակարգով:
•Ինչ պետք է իմանալ Թբիլիսիի ցույցերի մասին՝ երեք րոպեանոց տեսանյութում
Այնուամենայնիվ, այսօր առավոտյան, խորհրդարանի դիմաց դարձյալ սկսել են մարդիկ հավաքվել:
Խորհրդարանի լիագումար նիստը նշանակված էր ժամը 12:00-ին: Ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակելու է պիկետը խորհրդարանի շենքի դիմաց, չնայած ցույցը ցրելուն, և կխոչընդոտի պատգամավորների մուտքը խորհրդարան:
Խորհրդարնի շրջակայքում տեղակայված են ոստիկանական և հատուկ նշանակության ուժեր: Նրանք թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ շենքին. հարակից փողոցներում երթևեկությունը դադարեցվել է, դրանք արգելափակված են ոստիկանական ավտոբուսներով:
Լրագրողներին, որոնք ցանկանում են մուտք գործել խորհրդարան, թույլատրում են այդ փպողոցները մտնել միայն պառլամենտի աշխատանքը լուսաբանելու հավատարմագրի առկայության դեպքում:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ այսօր իրենք կփորձեն պիկետ անցկացնել խորհրդարանի դիմաց և թույլ չտալ, որ լիագումար նիստը սկսվի:
«Քաղաքական ողջ գործընլացը դուրս է գալիս փողոց»
Գիշերը խորհրդարանի դիմաց անցկացրած քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմության առաջնորդները, չնայած ցույցը ցրելուն, չեն պատրաստվում հրաժարվել իրենց ծրագրերից:
Ըստ «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիայի՝ ընդդիմությունը իր պահանջներում անզիջում է:
«Մենք պահանջում ենք ազատ ընտրությունների, համամասնական ընտրությունների իրավունք, որը Իվանիշվիլին խոստացել էր ժողովրդին, իսկ հետո այն խլել: Այսօր Իվանիշվիլին թույլ մարդ է, որը ֆիզիկական հաշվեհարդար է տեսնում իր ժողովրդի հետ և երկխոսության չի գնում նրա հետ: Երբ ժողովուրդն արդարացիորեն զայրանում է, կզայրանա այնքան ժամանակ, քանի դեռ իր պահքանջները չեն կատարվել: Քաղաքական ողջ գործընթացը դուրս է գալիս փողոց, և ամբողջ հասարակությունը կանգնած է փողոցում, ոչ ոք կանգնած չէ Իվանիշվիլիի կողքին, բացի «ռոբոկոպերից» (հատուկ նշանակության ուժեր)», — ասել է Մելիան:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան էլ ասել է, որ «Իվանիշվիլին շուտով կվերջանա»:
«Նա չի կարող իր իշխանությունը պահել հատուկ նշանակության ուժերի օգնությամբ: Երկրում ձևավորվում է բռնություն և դիկտատուրա: Իվանիշվիլին չի դիմանա այս մարտում: Նրանք այսօր վախեցած փայտ ու շիվի հետևից էին ընկել: Նրանք արդեն բարոյալքված են»,- ասել է Ուգուլավան:
Գիշերը խորհրդարանի առաջ
Խորհրդարանի դիմաց մեծ ցույցը սկսվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին: Ակցիայի գլխավոր կարգախոսը դարձել է «Բոլորս միասին՝ մեկի դիմաց»: Ցուցարարներն արդեն երեկոյան արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը:
• Ֆոտոռեպորտաժ նոյեմբերի 25-ի ցույցից
Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ. նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:
Հիմնական ցույցից հետո խոհրդարանի շենքի դիմաց մնացել է մի քանի հարյուր մարդ, հիմնականում երիտասարդներ:
Ակցիայի ժամանակ միացրել են երաժշտպւթյուն, ցուցարարները պարել են՝ տաքանալու համար: Գիշերը Թբիլիսիում ջերմաստիճանը հասել է -1-ի:
Կամավորները բերել են գլինտվեյն, թաք թեյ և սուրճ:
Բացի այդ, համպատրաստից տեղադրվել է կինոթատրոն, մեծ էկրանով ցուցադրվել է «Շինդլերի ցուցակը»:
Ոստիկանությունն արգելել է ցուցարարներին իրենց հետ բերել փայտ և տաքանալու համար այլ պարագաներ:
Նախքան ցրելը ցուցարարներին նախազգուշացրել էին, որ եթե չազատեն խորհրդարանի դիմացի ճանապարհը, իրենց դեմ ուժ կկիրառվի:
Առավոտյան ժամը 5:30-ին հատուկ նշանակության ուժերը, դիմակներով և սաղավարտներով ծածկված, հեռացրել են վրանները և ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրել խորհրդարանի մուտքերը:
Կարճ ժամանակ անց եկել են քաղաքային ծառայության աշխատկիցները և սկսել մաքրել տարածքը:
Հատուկ նշանակության ուժերի գալուց անմիջապես հետո կազմակերպիչները դիմել են ցուցարարներին, առավոտյան ժամը 5-ին «Ամոթ» հասարակական կազմակերպության առաջնորդ Շոթա Դիգմելաշվիլիի ձայնը ցուցարարներին հանդարտության կոչ է արել.
«Չդիմադրեք, մենք անցկացնում ենք ոչ բռնի, խաղաղ հանրահավաք», — ասել է Դիգմելաշվիլին ակցիայի մասնակիցներին: