Զննող վերլուծաբաններն ու Մեհմանը
Եվ այստեղ նրանք ինձ ասում են.
– Իսկ գիտե՞ս՝ որտեղից են մեր խնդիրները:
– Որտեղի՞ց, — հարցնում եմ: Իրոք չգիտեմ:
– Մենք ընդհանրապես ընդդիմություն չունենք:
– Ունենք, այնտեղ են, նստած են: Ոմանց ազատ են արձակել:
– Հասկանո՞ւմ ես, ընդդիմությունը մասնատված է:
Մենք գարեջուր ենք խմում:
Հետո նա պատմում է, որ մենք լրագրություն չունենք, և որպես օրինակ է բերում ավտոբուսի վարորդի մասնակցությամբ Մեհմանի չստացված տեսնյութը, երբ նա դատարկ տեղը հարձակվում է խեղճ վարորդի վրա: Իրոք վատ տեսանյութ: Ոչ կեռեկտ տեսանյութ էր:
Ով է Մեհմանը
Այնուհետև նա հանկարծ խոսում է Մամեդովի և Իբրահիմովի՝ նրանց մասին, ովքեր Ալիևի արձանի վրա գրաֆիտի էին արել և տասը տարի ազատազրկման դատապարտվել:
– Նրանք ապուշներ են, — ասում է նա:
– Ինչո՞ւ, — հարցնում եմ:
– Պետք էր այլ կերպ անել: Այնպես, որ չգտնեին: Պետք էր նախապատրաստվել:
Բացի այդ, նա տեղյակ է բոլոր ռուսական նորություններից, որ սրան կալանավորել են, մյուսն արտագաղթել է: Նա կրկին ասում է, որ մենք նորմալ լրագրություն էլ չունենք: Եվ բացարձակ տեղյակ չէ, որ Խադիջա Իսմայիլն արդեն մեկ տարի է՝ ազատության մեջ է:
Սա հորինված «տիպիկ» պատմություն չէ, նա իրական մարդ է՝ իմ լավ ընկերը:
Նա զննող վերլուծաբան է, քանի որ այդպես հարմար է, հարմարավետ է, ինչպես հին ու կեղտոտ հողաթափերով: Նա տեղական մամուլ չի կարդում, քաղաքական ակցիաների և լեկցիաների չի մասնակցում: Նա պարզապես ինտուիցիայով, բարդ հետևությունների արդյունքում հասկանում է, որ ընդդիմություն չկա, լրագրություն չկա:
Կան նաև ուրիշները, որոնք ավելի հեռուն են գնում, գիտակցում են, որ «եթե ոչ նա, ապա ո՞վ», որ «այլընտրանք չկա»:
Ոմանք հարցնում են, թե ինչու Ադրբեջանում այժմ մեծ գիտնականներ, ռեժիսորներ, ի վերջո, երգիչներ չկան: Իրականում ազգի ողջ անսանձ ոգին ծախսվել է վերլուծաբաններ ստեղծելու վրա: Փողոցներում քայլուм են, ռեստորաններում նստած են տեղական Սուն Ցզիներ և Կլաուզևիցներ, Ֆուկույամաներ և Հանթինգթոններ: Մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչպես է պետք: Մեծ տեսաբաններ և մեծ մտածողներ՝ չնայած հեռուստացույցի և կրթության նախարարության բոլոր ջանքերին:
Նախագահի միայն անունը լսելիս ցնցվող, քննարկումներում այն «նա»-ով, «առաջին»-ով, «գլխավոր»-ով փոխարինող, վախեցած, նվաստացած, նկուղներում թաքնվող, Գրիֆինդորի աշակերտներն ուզում են իրենց հարգելու գոնե փոքրիկ առիթ ունենալ:
Զննող վերլուծաբանի դիրքորոշումը թույլ է ալիս որոշ չափով հարգել ինքն իրեն՝ գործընթացից հեռու մնալով:
Բաց քննարկումների, որոշումների կայացման թափանցիկության բացակայությունը զննող վերլուծաբանի տրամաբանական կոնստրուկցիաների համար լավագույն սնունդն են, դրանք հարմար են, հարմարավետ, ինչպես նշված հողաթափերը:
Երբ Մեհմանին վերջապես նստեցրին, բոլորը հիշեցին, որ նա իշխանությունների վարձկանն է և սադրիչ, կամ եկան այն եզրակացության, որ «նսեցրել են, լավ են արել»: Ինչո՞ւ: Ընտանիքի մասին չի մտածել:
Պարզվում է, որքան շատ են Ադրբեջանում մարդիկ, որոնք նման դեպքերում հոգածություն են արտահայտում քաղբանտարկյալների ընտանիքների մասին: Կամ որոնք հանկարծ միանշանակ հասկանում են, որ նա սադրիչ է ապացույցների և իշխանության որոշումներում հիշյալ թափանցիկության բացակայության պայմաններում:
Կամ Սավչենկոյի համար անհանգստացողները, որոնք միաժամանակ չգիտեն, որ արդեն մեկ տարի է, ինչ բաց են թողել Խադիջային: Հարմար է հաստատ իմանալ, որ բլոգերություն են անում սադրիչները, որ բանտեր դիտմամբ են նստում, որ ցույցերի փողի դիմաց են գնում, որ «գիտենք, թե ինչպես է այդ ամենն արվում, երեկ չենք ծնվել»:
Եվ այդ ասելու ճիշտ ժամանակը հենց հիմա է, երբ մարդը բանտում է հայտնվել: