Ուժի մեջ է մտել երկկողմանի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար
Կիսվել
Կիսվել
երկկողմանի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար
Վրաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Վրաստանի և Հայաստանի միջև ուժի մեջ է մտել քաղաքացիների՝ առանց վիզայի երկկողմանի տեղաշարժի մասին համաձայնագիրը։
Այժմ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն նույնականացման քարտերով տեղաշարժվել սահմանից այս և այն կողմ անցակետով, որը նախատեսված է միջազգային ուղևորությունների համար։
Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին Երևանում ստորագրել էին համաձայնագիր երկու երկրների քաղաքացիների համար սահմանները հատելու գործընթացը պարզեցնելու վերաբերյալ։
«Համաձայնագիրն ուղղված է Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ապահովելուն»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նոր համաձայնագիրը փոխարինում է 1993 թվականի մայիսի 19-ին ստորագրված «Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց վիզայի ռեժիմի տեղաշարժի մասին» համաձայնագրին։
Այս տարվա հունվարի 12-ին Վրաստանի և Հայաստանի վարչապետները ստորագրել էին երկու երկրների քաղաքացիների համար Վրաստանի և Հայաստանի միջև սահմանային անցման հետագա պարզեցման մասին փաստաթուղթ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանները հատել նույնականացման քարտերով.
«Այսօրվա օրակարգը շատ լայն է և ներառում է տարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, տեխնոլոգիաներ, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն: Համոզված եմ, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-վրացական հարաբերություններին»,- այդ ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նաև նշել էր, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 70 տոկոսով։