Դա վերաբերում է քեզ
«Դա վերաբերում է քեզ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում:
Հասարակական կազմակերպությունների «Դա վերաբերում է քեզ» համատեղ ակցիայի մասնակիցները բողոքում էին քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող նյութերի ապօրինի տարածման և գաղտնալսման դեմ: Արշավի մասնակիցները պահանջում են կատարված հանցագործությունների օպերատիվ և մանրազնին հետաքննություն:
Ակցիայի մասնակիցները սկսել են հավաքվել Ֆիլհարմոնիայի համերգասրահի շենքի առջև ժամը 13:00-ին:
«Լսե՛ք մեր ձայնը, մի՛ գաղտնալսեք մեզ»
«Ուրիշների անձնական կյանքն ինձ չի վերաբերում, բայց ինձ վերաբերում է այն, որ իմ արձագանքով սպառնում են»
«Ապօրինի գաղտնալսումը օրինականացված է»
— նման բովանդակությամբ պաստառներով ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի կառավարության կանցելյարիայի շենք:
Հասարակական կազմակերպությունները պահանջում են կառավարությունից նաև համապատասխան փոփոխությունները մտցնել օրենսդրություն:
«Դա վերաբերում է քեզ» շարժման մասնակիցները պահանջում են փոփոխություններ մտցնել օրենքի մեջ, որի համաձայն իրավապահ մարմիններն իրավունք ունեն առանց վերահսկողության հետևել քաղաքացիներին: Երկրորդ պահանջը արդյունավետ հետաքննության անցկացումն է և միջազգային փորձագետներին ներգրավումը: Երրորդը, իրավապահ մարմինների կողմից կատարված իրավախախտումների հետաքննման համար անկախ քննչական մարմնի ստեղծումն է անպատժելիության համախտանիշի վերացման համար:
Ակցիան պլանավորվել է սոցիալական կայքերում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բացի դրանում մասնակցում էին նաև դերասաններ, մարզիկներ և շարքային քաղաքացիներ:
«Մենք հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքն արտահայտենք անձնական կյանքին միջամտելուն, գաղտնալսմանն ու մարդու կյանքին հետևելուն՝ այն պրակտիկային, որը կիրառվել է նախորդ իշխանության կառավարման տարիներին, իսկ գործող իշխանությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում այդ խնդրի լուծման համար»:
«Ոչ ոք իրավունք չունի հետևելու մեզ մեր ննջարաններում և ոչ ոք իրավունք չունի անձնական կյանքով մեզ շանտաժի ենթարկել»:
«Մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ շարունակենք ապրել քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարական արժեքներով, կամ շարունակենք ապրել խորհրդային անցյալի հետ»:
«Անձամբ ես կարծում եմ, որ եթե համապատասխան լուրջ միջոցներ չձեռնարկվեն իշխանությունների կողմից, հետագայում այս ամենը կկրկնվի»:
«Այս ամենը շատ լավ է և խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բարձունքի վրա է: Այս ակցիային ես մասնակցում եմ որպես շարքային քաղաքացի, լրագրող, որին այս ամենը վերաբերում է»:
«Չի կարելի տանը նստել, երբ երկրում նման բան է տեղի ունենում: Մենք միասին պետք է բողոքարկենք այն, ինչ տեղի է ունենում: Մենք առաջին հերթին պետք է մեր բողոքն արտահայտենք բոլոր նրանց դեմ, ովքեր դա անում են»:
«Ամբողջ պատասխանատվությունն, իհարկե, իշխանությունների վրա է: Հնարավոր է, էլի ինչ-որ մեկի, բայց մենք նրանց չգիտենք, իսկ ով է իշխանության գլուխը՝ գիտենք»:
«Սա բոլորին է վերաբերում: Սա մեզ է վերաբերում: Սա քեզ է վերաբերում, հետևաբար մեր տեղն այստեղ է: Մենք պետք է համերաշխ լինենք միմյանց հետ, որպեսզի մեկընդմիշտ վերջ տանք սեփական քաղաքացիների հանդեպ կիրառվող բարոյական տեռորին»:
«Ի վերջո, մենք կհասկանանք, որ անձնական կյանքն անձնական կյանք է, և եթե ինչ-որ մեկը մյուսի հանդեպ ինչ-որ բան ունի, պետք է պայքարի ճիշտ ձևեր ընտրի: Նման կեղտոտ ձևով չի կարելի քաղաքական միավորներ վաստակել»:
«Պետք է կառավարությանը հասանելի լեզվով բացատրել, որ գոյություն ունի կարմիր գիծ՝ սահման, որը չի կարելի անցնել»:
«Մենք միահամուռ ենք նրանց հետ, ովքեր այդ ամենի զոհն են»:
«Այս հասարակական բողոքը կարևոր է հասարակության համար: Հավանաբար, հենց այսպես էլ զարգանում է ցանկացած հասարակություն»:
Թբիլիսիից բացի արշավի շրջանակում ակցիաներ անցկացվեցին Թելավիում, Բաթումում, Զուգդիդիում և Գորիում:
Հրապարակվել է 19.03.2016