Թբիլիսցի լուսանկարչի «Իմ խորհրդային կյանքից» շարքից
Վրաստան, Խորհրդային Միություն, պերսոնալիաներ
Խորհրդային տարիներին Թբիլիսիում երթուղայինների ընդամենը մի քանի գիծ կար: Դրանք հարմար էին այն առումով, որ տրոլեյբուսներից ու ավտոբուսներից ավելի արագ էին գնում և կանգ էին առնում ուղևորի ցանկությամբ, սակայն ուղեվարձը տրանսպորտի մնացած տեսակներից մի քանի անգամ ավել էր: Եվ վերջին կանգառներում ստիպված էինք երկար հերթ կանգնել:
Ուղեվարձը ֆիքսված էր և կազմում էր 30-40 կոպեկ՝ կախված երթուղու երկարությունից:
Երթուղայիններից մեկը, չեմ հիշում՝ որ համարը, Լենինի հրապարակով (ներկայիս Ազատության հրապարակը), Կիրովի-Իաշվիլիի-Լերմոնտովի-Դավիթաշվիլիի փողոցներով էր գնում, հետո թեքվում էր դեպի Չոնկաձեի փողոց՝ շարժվելով դեպի Վերեի թաղամաս, հետո՝ միայն վերև:
Ընկերներիցս մեկը Չոնկաձեի փողոցում էր ապրում, և քանի որ ալարում էի հասնել Թբիլիսիի ամենավերին փողոց, հաճախ էի այդ երթուղայինից օգտվում: Ուղեվարձը 30 կոպեկ էր, սակայն եթե գումար չունեիր կամ ժլատ էիր և չէիր ուզում վճարել, կարելի էր վարորդին 20 կամ նույնիսկ 10 կոպեկ տալ և նա դեմ չէր լինում:
Սակայն եթե մանր չէիր ունենում և մեկ ռուբլի էիր տալիս նրան, նա 50 կոպեկ էր վերադարձնում և այստեղ արդեն դու չէիր առարկում: