Թբիլիսցի լուսանկարչի «Իմ խորհրդային անցյալից» շարքը, պատմություն երկրորդ:
Խորհրդային բանակի յուրաքանչյուր զորամասում «Լենինյան սենյակներ» կային: Այդ սենյակների պատերը զարդարված էին պատկերավոր քարոզչությամբ ու համաշխարհային պրոլետարիատի առաջնորդների դիմանկարներով:
Մեր զորամասի «Լենինյան սենյակում» սեղաններին կենտրոնական և բանակային թերթեր էին դրված, որոնք խնամքով լրացվում էին վաշտի փոստատարի կողմից: «Պրավդա», «Իզվեստիա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կրասնայա զվեզդա» և այլն:
Թերթերի տրցակով ամեն սեղանի մոտ աթոռ կար. զինվորական պատրաստությունից հետո զինվորը պետք է նստեր սեղանի մոտ և ինքնակրթությամբ զբաղվեր՝ կարդալով կուսակցական մամուլը:
Զինվորական զուգարաններում զուգարանի թուղթ չկար, և չէր էլ ենթադրվում, որ պետք է լինի: Բնականաբար, զինվորներն օգտվում էին թերթերից, տնից ստացած նամակով զինվորը զուգարան չէր գնալու, չէ՞:
Միակ պայմանը, որը դնում էր գնդի հրամանատարի դաստիարակչական գծով տեղակալը՝ «Միայն թե ոչ Պրավդան: Պրավդային ձեռք չտաք, տղաներ»:
Եվ այդ կանոնին հետևում էին, ոչ ոք չէր հավակնում «Պրավդային»:
Սակայն մի անգամ ինչ-որ մեկը մթության մեջ անզգուշաբար պատռեց երկրի գլխավոր թերթի առաջին էջը: Առավոտյան տեղակալը բացահայտեց սրբապղծությունը: «Ավազակնե՜ր, — առավոտյան շարայինի ժամանակ դիմեց նա մեզ, — չէ՞ որ խնդրել էի «Պրավդան» զուգարանում չօգտագործել»:
Այս շարքից պատմություն առաջին. «Մարշրուտկա և թբիլիսյան մենթալիտետ»՝ այստեղ