Բիբիլովն այդ ցուցակում 20-րդ համարն է և ներկայացված է որպես Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ինչն ինքը՝ Բիբիլովը, «զվարճալի սխալ» է անվանում: Նա զրկված է Ուկրաինայի տարածք մուտք գործելու իրավունքից, քանի որ նրա գործունեությունը «Ուկրաինայի ազգային շահերին պոտենցիալ և/կամ իրական վտանգ է ներկայացնում, նպաստում է ահաբեկչական գործունեությանը և/կամ խախտում է մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»: Եթե նա Ուկրաինայի տարածքում հաշիվներ կամ սեփականություն ունի, դրանց վրա արդեն կալանք է դրված:
Բիբիլովը կարծում է, որ «սև ցուցակում» նա հայտվել է Ուկրաինայից անկախացած բայց աշխարհի ոչ մի պետության կողմից չճանաչված Ղրիմ ու Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետություն կատարած բազմաթիվ այցերի պատճառով: Օրինակ, 2014թ. նոյեմբերին հարավօսական խորհրդարանի նախագահը Դոնեցկում հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդ էր, և հետագայում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունների հետ կապեր է հաստատել:
Անատոլի Բիբիլով. «Ինձ վրա այդ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա: Ես Ուկրաինայում հաշիվներ ու բիզնես չունեմ: Իսկ ընկերներիս հետ կշարունակեմ շփվել՝ անկախ բոլոր արգելքներից ու պատժամիջոցներից: Այդ մարդկանց (նկատի ունի Ուկրաինայի իշխանություններին — JAMnews) անադեկվատության մասին ես կասկած անգամ չունեի: Կարելի է ասել՝ դա ախտորոշում է: Հպարտ եմ, որ հայտվել եմ այդ պատվավոր ցուցակում»:
«Ղրիմի բռնակցման ու Դոնբասում ագրեսիային» մասնակից ընկերությունների ու մարդկանց հանդեպ պատժամիջոցների կիրառման հրամանը ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից 2015թ. սեպտեմբերի 16-ին: Այդ ցուցակում է հայտնվել 308 ֆիզիկական ու 105 իրավաբանական անձ՝ ընդհանուր առմամբ 23 երկրից, այդ թվում՝ Ուկրաինայից
Անատոլի Բիբիլովը պատմում է Հարավայի Օսիայի ապագայի իր տեսլականը