Բայիլ ավանի բնակիչները պահանջում են իրենց անվտանգ վայր տեղափոխել: Լուսանկարը՝ Ռամին Դեկոյի
Չորս տուն է ամբողջությամբ փլուզվել Բայիլ ավանում՝ Բաքվի հեռուստաաշտարակից ոչ հեռու, տեղի ունեցած սողանքի հետևանքով: Տուժածներ չկան:
«Երկուշաբաթառաջայստարածքումբոլորտներնազատվելեն: Այստեղ ոչոքչիբնակվում», — ԱՊԱգործակալությանըհաղորդելէարտակարգիրավիճակներիշրջանայինհանձնաժողովինախագահԱբիդԱլիևը:
Սակայն այդ միջադեպը սողանքի գոտում գտնվող հարևան տների բնակիչների համար հուզվելու առիթ է դարձել:
«Մարդիկտագնապիմեջեն: Նրանցդեռևսչենվերաբնակեցնումևանվտանգբնակարանվարձակալելուհամարփոխհատուցումչենտրամադրում: Առաջարկումենժամանակավորապես, մինչև վերջնականորոշումկայացնելը, տեղափոխվելհամար 163 դպրոցիշենք», — գրումէլրագրողՌամինԴեկոնիրֆեյսբուքյանէջում:
Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովն այցելել է սողանքի գոտու տարածք և հանդիպել տեղի բնակիչների հետ:
Գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, որ հաջորդ շաբաթվա սկզբից բնակիչներին վարձով բնակարան տեղափոխվելու համար գումար կտրամադրվի: Բնակիչներին, որոնք ժամանակավոր բնակության վայր չունեն, միջնակարգ դպրոցում տեղ է հատկացվել: Նրանք օրական երեք անգամ տաք սննդով են ապահովվում:
2017թ-ի վերջին երկրաբանները Բայիլյան լանջին հայտնաբերել են, որ հեռուստաաշտարակից 250-300մ հեռավորության վրա հողի ուղղահայաց ճաքեր են առաջացել: Դրանց լայնությունն սկսել է ավելանալ, մինչև որ ռիսկի գոտում են հայտնվել տեղի բնակիչների տները: Ստեղծված սպառնալիքի հետևանքով 80 ընտանիք (390 մարդ) է տարհանվել: