Բանակից խուսափածները Հայաստանի պետբյուջե են վճարել շուրջ 5 միլիոն դոլար
2019 թ–ին Հայաստանի դատախազություն քրեական հետապնդումը կասեցնելու մասին դիմում է ներկայացրել բանակից խուսափած 955 մարդ։ Նրանցից 279–ը՝ միայն դեկտեմբեր ամսին։ Այս մասին պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Hetq» առցանց պարբերականին։
Դա կապված է այն բանի հետ, որ 2019 թ–ի դեկտեմբերի 31–ին ավարտվում էր օրենքի գործողության ժամկետը, որը թույլ էր տալիս Հայաստանից հեռացած և բանակում չծառայած քաղաքացիներին տուգանք վճարել և խուսափել քրեական պատասխանատվությունից։ Այդ պատճառով էլ բոլոր նրանք, ովքեր ուզում էին վերադառնալ և կարող էին վճարել դրա համար, փորձել են հարցը լուծել, քանի դեռ դա հնարավոր է։
Արդյունքում՝ պետբյուջե է փոխանցվել 2 մլրդ 290 մլն 720 հազար (4,8 մլն դոլար)։ Այդ ողջ գումարն ուղղվել է բանակի կարիքներին։
• Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ռուական ռազմաբազայի և 2016 թ–ի «ապրիլյան պատերազմի» մասին
• Ղարաբաղում «ապրիլյան պատերազմի» երրորդ տարին։ Ի՞նչ է այն փոխել։ Փորձագետները Բաքվում և Երևանում
Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն ընդունվել էր 2003 թ–ին։ Դրա գործողության վերջնաժամկետը 2009 թ–ի մարտի 1–ն էր։ Սակայն խորհրդարանը մի քանի անգամ երկարաձգեց դրա գործողության ժամկետը կառավարության առաջարկով։
Տուգանքը, որը վճարում է բանակից խուսափած յուրաքանչյուր անձ, հաշվարկվում էր ըստ տարիների․ քանի տարի է նա անցկացրել երկրից դուրս՝ չափահասությունից մինչև վերադարձը։ Այդ իսկ պատճառով շատերը վերադառնում են, երբ լրանում է նրանց 27–ամյակը, և զորակոչը նրանց էլ չի սպառնում։
Տուգանքի չափը, որը սահմանվել էր 2019 թ–ի մայիսին, երբ վերջին անգամ երկարաձգվեց օրենքը, կազմում էր 1,8 մլն դրամ (շուրջ $4 հազար)։
Այժմ բանակից խուսափած և հետախուզման մեջ քաղաքացիները քրեական պատասխանատվության են ենթարկվելու հայրենիք վերադառնալիս՝ սահմանը հատելուն պես։
Ինչո՞ւ է որոշվել չերկարաձգել օրենքի գործողությունը
Քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տվող օրենքի գործողության դադարեցման մասին առաջարկը դեկտեմբերի 12–ին ներկայացրել էր պաշտպանության նախարարը։
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ պրակտիկան ցույց է տվել, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը միայն խթանում է ծառայությունից խուսափելը։ Շատ երիտասարդներ, որոնց 18 տարին դեռ չի լրացել, մեկնում են երկրից, քանի որ հետագայում կարող տուգանք վճարել և վերադառնալ։
Բացի այդ, զինվորական ծառայությունից խուսափել ցանկացողների համար այդ «սողանցքն», ըստ նախարարի, անարդար է նրանց նկատմամբ, ովքեր արդեն կատարել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը։
Դավիթ Տոնոյանն ընդգծել էր, որ բոլոր երեք հազար զինապարտները, որոնց վրա տարածվում է այս օրենքը, կարող են օգտվել այդ հնարավորությունից մինչև դեպտեմբերի 31–ը։ Սակայն նախարարի կոչը լսեցին ոչ բոլորը։
Համեմատության համար՝ 2016-2017 թթ–ին երկիր է վերադարձել 625 մարդ։ Զորակոչից խուսափելու համար նրանց վճարած տուգանքը կազմել է 795 մլն դրամ (1,7 մլն դոլար)։