Բաթումիի որոշ սրճարաններ վրացերենով չեն սպասարկում հաճախորդներին
Բաթումիում վրացերենով չեն սպասարկում
Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը պարզել է, որ Բաթումիում գործող 11 հանրային սննդի օբյեկտներ ծառայություններ են մատուցում միայն օտար լեզուներով։ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման փաստով հետաքննություն է սկսվել։
Խոսքը, մասնավորապես, ոչ պետական (ոչ վրացերեն) լեզվով կազմված մենյուների մասին է։ Բացի այդ, համապատասխան ծառայության կողմից անցկացված մշտադիտարկման շրջանակներում հաստատվել է, որ պետական լեզվի չիմացության պատճառով հանրային սննդի օբյեկտներում հաճախորդներին հաճախ մերժում են վրացերենով ծառայություններ մատուցել։ Ներկայացված տեղեկատվության հիման վրա պարզ է դառնում, որ նման օբյեկտների թիվը կարող է ավելանալ։
Մրցակցության ազգային գործակալությունը շեշտում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ Վրաստանի տարածքում վրացերենով ծառայությունների մատուցումը պարտադիր է։
«Մրցակցության ազգային գործակալությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է հարցը ուսումնասիրել կոնկրետ դիմումի առկայության դեպքում, եթե ունի տեղեկություններ այն մասին, որ կոնկրետ առևտրականի գործողությունների հետևանքով սպառողների խմբի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, նրանց շահերին վնաս է հասցվել կամ կարող է հասցվել»,— ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հրապարակել է նաև դիմումի ձև, որն իր իրավունքների խախտման դեպքում կարող է լրացնել ցանկացած անձ՝ https://gnca.gov.ge/index.php?m=401
Բաթումին վրացերեն չի ծառայում
- «Մինչ մենք սովորում ենք, նրանք հաստատվում են»․ ծովափնյա սեզոնը «օկուպացված» Բաթումում
- Ռուսները Վրաստանում ամսական միջինը 1300 ընկերություն են գրանցում․ Transparency International
- Ուժի մեջ է մտել երկկողմանի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար