Ներքին գործերի նախարարության hաղորդմամբ՝ Վրաստանից օտարերկրյա քաղաքացիների արտաքսման վիճակագրությունը տարեցտարի աճում է։ Այսպիսով, 2023 թվականին 190 օտարերկրացի ստիպված է եղել լքել երկիրը։
ՆԳՆ տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանից ամենից հաճախ արտաքսվել են Ադրբեջանի քաղաքացիներ՝ 41 մարդ։ Հաջորդում է Իրանը (32 մարդ)։ Վտարվել են նաև Հնդկաստանի 27 քաղաքացիներ, 13 ռուս, ինը եգիպտացի, ինը նիգերիացի, ութ թուրք, ութ չինացի, յոթ բանգլադեշցի, վեց հորդանանցի, վեց իրաքցի, հինգ պակիստանցի և այլք:
Արտաքսվածների թվում կա նաև 27 անչափահաս։
Ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ըստ ՆԳՆ-ի, 2022 թվականին Վրաստանից «հայցվել է» 165 մարդ, 2021 թվականին՝ 77, իսկ 2020 թվականին՝ 49։