Արդյո՞ք նրա բնակարանը կվերանորոգեն
Աբխազիայում հացը թանկացել է: Կարծես՝ տարբերությունն այնքան էլ մեծ չէ, մոտ 20 ռուբլի [մոտ 30 ցենտ], սակայն Աբխազիայի շատ բնակիչների համար այդ գումարն այնքան էլ քիչ չէ:
Վալենտինա Մատյուխան շատ հասանելի ձևով բացատրում է, թե ինչ է իր համար նշանակում այս թանկացումը: «Այժմ ես մտածում եմ հաց գնե՞լ, թե ուրիշ բան», — ասում է թոշակառուն:
Վալենտինա Մատյուխան 84 տարեկան է, և նա «ունևոր» թոշակառուներից է. երկքաղաքացիություն ունի՝ Ռուսաստանի ու Աբխազիայի, և ստանում է երկու կենսաթոշակ: Երկուսն իրար հետ ամսական 11,500 ռուբլի [մոտ $170] է կազմում:
Վալենտինա Մատյուխան շրջափակման սերնդից է. նա դեռահաս տարիքում Եկրորդ աշխարհամարտի տարիներին Լենինգրադի շրջափակումն է վերապրել. «Ձմռանը մենք տնից դուրս էին գալիս ու նստում գերանների վրա, հետո եղանակը տաքացավ, ձյունը հալչեց ու պարզվեց, որ դրանք ոչ թե գերաններ էին, այլ մարդկանց մարմիններ:
Այս անցյալը նրան ամսական ևս 500 ռուբլի [$7] գումար է բերում Ռուսաստանի կառավարությունից: Ի դեպ, այդ նպաստից եկամտահարկ է պահվում:
Հարկի գումարը մոտ այնքան է, որքան չի հերիքում թանկացած հաց գնելուն: Այսինքն՝ օբյեկտիվորեն դա այնքան էլ շատ չէ, բայց աղքատ մարդու համար զգալի է:
Աբխազիայում սպառողական զամբյուղը, որի հիման վրա սոցիալական ստանդարտներն են հաշվարկվում, այքան փոքր է, որ փաստացի հաշվարկված է ֆիզիկական գոյություն պահպանելու համար: Դրանում ներառված է կարտոֆիլը, լոբին, ձավարը, մասնավորապես՝ եգիպտացորենինը, որից մամալիգա են պատրաստում:
“Ես գնում եմ միայն անհրաժեշտ մթերքը՝ ալյուր, հաց, մակարոն, կարտոֆիլ, երբեմն հավ, որից կոտլետ եմ պատրաստում», — պատմում է նա:
Գումարի մի մասը գնում է էլէկտրաէներգիայի վճարին: Սակայն հիմնականում Վալենտինա Մատյուխան փողը ծախսում է դեղորայքի ու մթերքի վրա, նա այլ պահանջներ չունի: Տնից դուրս չի գալիս, գնումները հարևաններն են օգնում անել: Այդ պատճառով էլ կենսաթոշակը ծայրը ծայրին հասցնում է:
Աբխազիայում թոշակառուների համար որոշակի արտոնություններ են գործում: Լույսի համար կես գին են վճարում, ինչպես նաև գույքահարկի՝ 1200 ռուբլու [около $17] փոխարեն 600 ռուբլի: Նրանց համար գործում է նաև արտոնյալ գներով դեղատուն, որտեղ դեղորայքի ինչ-որ մասն անվճար է, մնացածի գներն էժան են:
Բացի այդ, եթե մի քիչ այդ ուղղությամբ աշխատես, կարող ես տեղի իշխանություններին համոզել մի քիչ գումար հատկացնել, օրինակ, փոխարինել հին մաշված պատուհանները նորով: Վալենտինա Մատյուխայի բնակարանինը անցյալ տարի են փոխել: “Խոստանում են նաև սենյակիս վերանորոգումն ավարտել, համատիրության ղեկավարն անձամբ էր եկել ու նայեց, թե ինչ է անհրաժեշտ: Սպասեք զանգեմ նրան: Եվ իրոք զանգահարում է: - Բարև Ձեզ, Սերգեյ: Ինձ մոտ այժմ լրագրող է նստած, եկել է՝ իմանա, թե ինչպես եմ ապրում: Ես էլ ասացի, որ օգնում եք վերանորոգել սենյակս: Ես նրան ասացի, որ Դուք պարզապես հրաշալի մարդ եք, — եվ նա ինձ փոխանցեց հեռախոսը:
— Հասկանում եք, — ասում է տղամարդու ձայնը, — մենք, ցավոք սրտի, միջոցներ չունենք, որ վերանորոգումն այս տարի ավարտենք, բայց կաշխատենց վերջացնել եկող տարի:
Վալենտինա Մատյուխան հույսով լի աչքերով ինձ է նայում:
— Դե, ի՞նչ ասաց: Կավարտեն վերանորոգումը:
Ստիպված ասացի այնպես, ինչպես կա:
- Աբխազիայում այսօր մոտ 50 հազ մարդ ռուսական կենսաթոշակ է ստանում աբխազականին զուգահեռ:
- Միջին ռուսական կենսաթոշակն ամսական 5-6 հազ. ռուբլի [մոտ $80] է կազմում:
- Մոտ 30 հազ. մարդ ստանում է միայն աբխազական թոշակ՝ ամսական 500 ռուբլի [մոտ $7].