«Աստղային պատերազմներն» ու մենք
Մենք
– Նայե՞լ ես վերիին «Աստղային պատերազմները»:
– Ո՛չ: Ու չեմ էլ պատրաստվում:
– Ինչո՞ւ:
– Հիմարություն է:
Քենանը 40 տարեկան է, ես՝ 34, տարբերությունը շատ է զգացվում: Այս էպոպեայի երկրպագուներն արդեն հատել են 60 տարվա սահմանգիծը, և միայն մենք՝ սովետական երկրպագուներս ենք երեսունից մի փոքր ավել:
Վիքիպեդիայում կգտնենք, որ այս կինոսագայի առաջին էպիզոդի պրեմիերան կայացել է 1977թ. մայիսին, իսկ մենք այն դիտել ենք 90-ականներին: Հենց այն ժամանակ ԽՍՀՄ միանգամից մի քանի կինոարտադրողների հետ պայմանագիր կնքեց և հանրայնության հիմունքներով համաձայնեց իր տարածքում կազմակերպել բոլոր ֆիլմերի ցուցադրությունը:
Այսպիսով, 1977թ-ից երեք ֆիլմ է նկարահանվել, 1986-ին՝ Մել Բրուքսի պարոդիան, ֆիլմի ռեժիսորի ռանչոն ուխտագնացության տեղ է դարձել, խաղալիքների մի ողջ արդյունաբերություն է հիմնվել: Իսկ մենք այդ ֆիլմը դիտել ենք (համենայն դեպս՝ բարձր որակով) ընդամենը 90-ականներին:
Այն ժամանակ “Նիզամի կինոթատրոնում ամեն շաբաթ 20 կամ 30 հիթային ֆիլմեր էին ցուցադրում, և որպեսզի հասցնեինք տեսնել բոլոր մեր բաց թողած գլուխգործոցները, ամեն ֆիլմը մեկ կամ երգու անգամ էին ցուցադրում: Եվ այս իրավիճկը ողջ ԽՍՀՄ տարածքում էր:
Իսկ մեզ մոտ պատերազմ էր, կինոթատրոնում “Աստղային պատերազմներն էին, դրսում տանկեր էին կանգնած: Մենք՝ Խորհրդային Միության երեխաներս, ովքեր սովոր էին “Մոսկվա-Կասիոպեա-ի մակարդակի հատուկ էֆեկտների, հանկարծ դիտեցինք մի ֆիլմ, որը համենայն դեպս այն պահին, տեսողական էֆեկտների համաշխարհային գագաթնակետն էր:
Սակայն նրանք, ովքեր ավելի մեծ էին, այս ֆիլմը բոլորովին այլ կերպ ընկալեցին, նրանց ճաշակներն արդեն հասցրել էին ձևավորվել: Ես Բաքվում 50 անց գեթ մի հոգու չեմ ճանաչում, ում դուր է գալիս “Աստղային պատերազմները: Քենանը 40 տարեկան է, Իսմայիլը՝ 60, և նա ընդհանրապես չի սիրում ֆիլմը: Ինչո՞ւ: Որովհետև նրանց երիտասարդության տարիներին այդ ֆիլմը մեզ մոտ չեն ցուցադրել: Իմ փաստարկներն այն մասին, որ “Պատերազմներըի հեղինակ Լուկասը Կուրոսավայի ստեղծագործական ուղու հետնորդն է, ինչը հեղինակն ինքն էլ չի թաքցրել, վիճարկեցին: Իսմայիլը Կուրոսավայի երկրպագու է: Նրա երիտասարդ տարիներին ռեժիսորի ֆիլմերը ցուցադրվեւմ էին, ավելին՝ “Մոսֆիլմում Կուրոսավան “Դերսու Ուզալան նկարահանեց:
Իսկ ահա այլ ընկերներս:
Ֆուադն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թող Like դնեն բոլոր նրանք, ովքեր չեն նայել “Ասղային պատերազմները, որպեսզի իմանամ՝ ում հավաքեմ մեկ նավի վրա ու խորտակեմ: Ֆուադը 30-ից մի փոքր անց է: Եվ նրա նման մարդիկ շատ կան: Եվ այդ բոլոր մարդիկ իմ սերնդից են: Խաղալիքների մասնագիտացված խանութներ չկան: Ջոն Ուիլյամսը (ֆիլմի երաժշտության հեղինակը), ով սիմֆոնիկ համերգներ է տալիս ամբողջ աշխարհում, չի գալիս նախկին ԽՍՀՄ երկրներ: Մեզ մոտ՝ Բաքվում, այլ տեղերի համար սովորական դարձած ֆլեշ-մոբեր համապատասխան կոստյումներով, չկան:
Այս ամենի մասին ես գրել եմ պրեմիերայից հետո, որը կայացել է, ինչպես և ողջ աշխարհում, դեկտեմբերի 17-ին: Էկրաններ է բարձրացել ֆիլմաշարի նոր հատվածը՝ “Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը: Ինձ ու իմ շատ ծանոթների համար սա տարվա գլխավոր իրադարձությունն է, եթե չասենք միակ դրականը մանաթի փոխարժեքի անկման, գործազրկության, այրված բազմահարկ շենքի, նավթային պլատֆորմի ու մնացած տհաճությունների ֆոնին:
Աստղային պատերազմներ
Ջ. Ջ. Աբրամսը միշտ կլիշեների ու շաբլոնների մեծ վարպետ է եղել: Սակայն եթե նրա մեծ դեբյուտային “Արմագեդոն ֆիլմում դրանք իրենց դրական դեր են խաղացել՝ ֆիլմին որոշակի զվարճություն հաղորդելով, ապա այստեղ հակառակն է ստացվել:
Կլիշեն “Ուժի զարթոնքում գեղարվեստական 3 հնարքներից մեկն է: Այստեղ շատ են խոսում մութ ու լուսավոր Ուժի մասին՝ սահմանափակվելով ընդհանուր ու ծեծված ֆրազներով, որոնք ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Օբի-Վանի և Յոդայի ուսմունքին՝ որը պաշտոնապես գրանցված կրոնի է վերածվել՝ “ջեդայիզմի:
Երկրորդ գեղարվեստական հնարքը նոստալգիան է: Այն այստեղ շատ է, նույնիսկ չափազանց շատ: Հերոսներն անընդհատ մեջբերում են սեփական ծեծված խոսքերը, խաղարկում են ինտերնետային մեմերը, նույնիսկ էպիզոդ կա, որը կրկնում է Ինդիանա Ջոնսի մասին տրիլոգիայի առաջին ֆիլմում (որի դերում Հարիսոն Ֆորդն էր, “Պատերազմներում նա Խան Սոլոյի դերն է խաղում) գլորաքարից փախուստը: Հին ֆիլմերի կերպարները ճիշտ ժամանակին, կանխագուշակելի և պերճաշուք կերպով են հայտնվում: Նրանց կարծես հեռուստադիտողի աչքը մտցնեն՝ հուզիչ շշուկով. “Դե, հիշողությունների գիրկն ընկեք:
Երրորդ հնարքը՝ “ամեն ինչ անենք, ինչպես առաջին ֆիլմում էր, սակայն ավելի շատ: Ըստ էության, սյուժեի կառուցվածքով “Ուժի զարթոնքը գրեթե ամբողջությամբ կրկնում է լեգենդի առաջին ֆիլմը՝ 1977թ. “Նոր հույսը: Այստեղ Խանին կրկին փորձում են սպանել պարտքերի պատճառով, սակայն այստեղ, մարդասպանը ոչ թե մեկն է, այլ “լուռ շարքով կանգնած էին, նրանք ութն էին: Այստեղ ամայի մոլորակի վրա աղբ են հավաքում՝ աղբն ավելի շատ է, իսկ մոլորակն ավելի անապատային ու անհույս: Եվ վերջապես, այստեղ էլ կա Մահվան Աստղ, սակայն 5 անգամ ավելի մեծ, քան նախորդը, և ոչնչացնում է այն ոչ թե մեկ, այլ 5 մոլորակ: Ամեն ինչ այնպես է, ինչպես “Նոր հույսում, սակայն հինգը մեկի գնով:
Հաճախ բոլոր երեք հնարքներն էլ միաժամանակ են հանդիպում: Ինչպես և Լյուկը հին ֆիլմում, նրա հետնորդ Ռեյը ստանում է հին լուսային սուրը, որից հետո նշվում է. “Այս սուրը նրան էր պատկանում: Լյուկ Սկայուոկերին: 1977թ.ի ֆիլմում նման էպիզոդ կա, որտեղ հիանալի Ալեկ Գիննեսն ասում է. “Սա ավելի քաղաքակիրթ ժամանակների էլեգանտ զենք է:
Այսքանով, թերևս, վերջ: Սակայն ֆիլմն այնուամենայնիվ արժե դիտել, եթե դուք երկրպագու եք: