Առճակատում հանուն առճակատման
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող, սակայն հարակից ադրբեջանական գյուղերին այդքան անհրաժեշտ Սարսանգի ջրամբարը գլխավոր նորությունների շարքում հայտնվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը խոսուն վերնագրով բանաձև ընդունեց՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»:
Սարսանգի ջրամբարը կառուցվել է Թարթառ գետի վրա խորհրդային տարիներին՝ 1976թ.: Ժամանակին այն ջրով էր ապահովում Ադրբեջանի 6 շրջանները (Թարթառ, Բարդա, Աղդամ, Գյորանբոյ, Եվլախ և Աղջաբադ): Պատերազմից հետո, ինչպես պնդում է Ադրբեջանը, այդ բնակավայրերը զրկվել են ջրից, և մինչ այժմ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման հարցը մեծ խնդիր է դրանց համար:
Իրավիճակը մենկաբանում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այդ բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում, և այն պարտադիր չէ ի կիրառել, քանի որ ԵԽԽՎ-ն չի զբաղվում ղարաբաղյան կարգավորմամբ: Այդ գործընթացի համար պատասխանատու է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Միջազգային կառույցները տարբերվում են միմյանցից իրենց գործունեության տեսակով: Օրինակ, Եվրամիությունը տնտեսական-քաղաքական կառույց է, ԵԱՀԿ-ն զբաղվում է անվտանգության հարցերով, Եվրոպայի Խորհուրդը՝ հումանիտար հարցերով:
Հենց այդ պատճառով ԵԽԽՎ-ն ընդունեց Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևը, բայց չընդունեց մյուսը՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած և միաժամանակ ներկայացված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարացքներում բռնության աճը» բանաձևը: Միայն առաջինն էր վերաբերում հումամիտար հարցերին, այսինքն այն ոլորտին, որը ԵԽԽՎ-ի գործունեության շրջանակներում է:
Ղարաբաղյան հակամարտության գործընթացում այս բանաձևը
ոչինչ չի փոխի: Սարսանգի ջրամբարի պես խնդիրները բազմաթիվ են: Օրինակ, Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղ ժամանակին գազ և էլեկտրաէներգիա մեծ մասամբ Ադրբեջանն էր մատակարարում, սակայն ԵԽԽՎ օրակարգ մտցնել նմանատիպ հավակնություններ պարզապես անլուրջ կլիներ:
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի
Այս բանաձևը ոչ պատերազմական միջոցներով պատերազմի արդյունք է, որը վարում է Ադրբեջանը: Սա քարոզչական պատերազմ է:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանն իրական փոխզիջման չի ձգտում, նա փորձում է հակամարտությունը շարունակել այլ հարթակներում: Ես հակված չեմ խոսել Ադրբեջանի վարած խավիարային քաղաքականությունից՝ ապացույցների բացակայության պատճառով, սակայն ինչ-որ կերպ՝ համոզելով, թե այլ միջոցներով, նրանք կարողացել են ԵԽԽՎ՝ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող այս կամ այն պատգամավորներին ստիպել նման կերպ քվեարկել:
Հայաստանն՝ ի տարբերություն Ադրբեջանի, բացարձակ այլ քաղաքականություն է վարում, որի պատճառն ակնհայտ է. նա պատերազմի հաղթանակած կողմն է:
Հետագա առճակատման անհրաժեշտություն Հայաստանը չունի: Հայաստանն կարիք չունի առճակատման՝ տարածքնե՞ր պետք է գրավի: Նա նման ցանկություն չունի:
Հայաստանը ոչ մի հարթակում չի ապացուցում իր իրավունքները Ղարաբաղի նկատմամբ, նա նույնիսկ չի ընդունել Ղարաբաղը Հայաստանի կազմում է և չի ընդունել նրա անկախությունը: Հայաստանում նույնիսկ Ղարաբաղի դեսպանատուն չկա, կա միայն ներկայացուցչություն:
Լուսանկարը՝ ԵԽԽՎ-ի կայքից
Ռևանշի հասնելու Ադրբեջանի տրամադրությունները բնական են և հասկանալի. ադրբեջանական հասարակությունը հիսաթափված է:
Որպես ապացույց, որ այս բանաձևը պրոպագանդիստական պատերազմի արդյունք է, կարելի է նշել այն, որ բանաձևին կողմ քվեարկած պատգամավորները «տեղային» էին՝ տարբեր խմբակցություններից և տարբեր երկրներից: Իսկ ահա ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխան հայտարարությունն այն մասին, որ ԵԽԽՎ պատգամավորները խուսափեն կատարել քայլեր, որոնք վնաս կհասցնեն իրենց մանդատին և կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը, մի ամբողջ կազմակերպության որոշում էր: Մինսկի խումբը հիշեցրեց, որ նա հակամարտության և բանակցությունների միակ ձևաչափն է:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս բանաձևը հակամարտության հետ որևէ առնչություն չունի, ինչպես նաև հենց ջրի հետ:
Ինչ վերաբերում է ջրին, ապա, հավանաբար, երբ կդադարեն կրակոցները և հնարավոր կլինի խոսել ինչ-որ բաների մասին, ադրբեջանական կողմը կարող է փորձել այդ հարցը լուծել Լեռնային Ղարաբաղի հետ, չնայած որ այս ամենը շատ սյուրռեալիստական է հնչում:
Ընդհանրապես, քարոզչական պատերազմում գործողությունները ձեռնարկվում են ոչ թե նրա համար, որպեսզի խնդիրներ լուծվեն, այլ ընդհաակառակը, որ գոյություն ունենա առճակատում: Այս բանաձևի առաջադրումն ու ընդունումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պայքար չէ: Սա պայքար է առճակատման փորձերի և հակամարտության կարգավորման մասին քննարկումները պահպանելու փորձերի միջև:
Ընդ որում, կես տարի առաջվա և այժմյան Ադրբեջանը երկու տարբեր երկրներ են՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով: Ադրբեջանի փողերը ծայրաստիճան պակասել են այժմ, այն աստիճան, որ դեսպանատներ են փակվում, կտրուկ կրճատվում է ռազմական բյուջեն և կայունացման ֆոնդը: Եթե Ադրբեջանի ոսկու պաշարը մեկ տարի առաջ կազմում էր $18 մլրդ, ապա այժմ այն 5-ից ցածր է:
Այդ պատճառով էլ Ադրբեջանի պայքարը տարբեր հարթակներում ապագայում լուրջ արդյունքներ չի տալու:
• Ռազմական գործողությունների դադարից հետո Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ անգամ առաջարկել է համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ոռոգման ջուրը: Այդ գաղափարի կողմնակից էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
• Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին կայացած իր լիագումար նիստին երկու փաստաթուղթ դիտարկեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Խորհրդարանականներն ընդունեցին ադրբեջանական կողմի առաջարկած բանաձևերից մեկը, սակայն մերժեցին մյուսը: 98 “կողմ ձայներով ԵԽԽՎ-ն հաստատեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի “Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից բանաձևը: “Դեմ քվեարկեց 71 պատգամավոր, ձեռնպահ մնաց 40-ը: