26 տարի առաջ՝ 1991թ-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն օրենք է ընդունել պետական անկախության մասին և դարձել հերթական հանրապետությունը, որը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ կազմից ուրս գալու մասին: Ընդ որում, Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվում էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը վերականգնում է իր անկախությունն ու իրեն համարում Ադրբեջանի ժողովրդավարական Հանրապետության իրավագաջորդը, որը գոյություն է ունեցել 1918-1920թթ-ին:
Ադրբեջանից առաջ ԽՍՀՄ-ը լքելու իրենց որոշման մասին են հայտարարել բալթյան 3 երկրներն, ինչպես նաև Վրաստանն ու Հայաստանը:
Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը Թուրքիան է եղել (1991թ-ի նոյեմբերի 9), այնուհետև այն ճանաչել են Ռուինիան (1991թ-ի դեկտեմբերի 11), Պակիստանը (1991թ-ի դեկտեմբերի 13), Շվեդիան (1991թ-ի դեկտեմբերի 23), Իրանը (1991թ-ի դեկտեմբերի 25), ԱՄՆ-ն (1992թ-ի հունվարի 23), Ռուսաստանը (1992թ-ի ապրիլի 10) և այլն: 1992թ-ի մարտի 2-ին Ադրբեջանը դարձել է ՄԱԿ անդամ:
Պետական անկախության օրը համաժողովրդական տոն և ոչ աշխատանքային օր էր հայտարարվել դեռևս 1992թ-ին: Ավանդաբար, այդ օրը արտասահմանյան պետությունների ղեկավարները շնորհավորական նամակներ էին ուղարկում Ադրբեջանի նախագահին:
2006թ-ին, սակայն, հանրապետության խորհրդարանը փոփոխություններ մտցրեց աշխատանքային օրենսգրքում և անսպասելիորեն Պետական անկախության օրն ու ևս երկու այլ տոն աշխատանքային օր հայտարարվեց՝ թեև տոնի կարգավիճակով:
Այդ օրվանից հանրապետության քաղաքացիները, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները հաճախնույնիսկչգիտեն, թեինչօրէհոկտեմբերի 18-ը: Արտասահմանյանպետություններիղեկավարներըսկսելենշնորհավորականնամակներուղղելմայիսի 28-ին՝ 1918թ—ինառաջինհանրապետությանհռչակմանօրը:
Բաքվի փողոցներում տոնի մասին այսօր հիշեցնում են միայն փոքր պետական դրոշները քաղաքային ավտոբուսներում: Մնացած առումներով դա սովորական աշխատանքային օր է:
Հասարակությունում այս տարիներին չեն լռում վեճերն այն մասին, թե որքանով էր նպատակահարման գլխավոր պետական տոնն աշխատանքային դարձնելու խորհրդարանի որոշումը: Ահա մի քանի օրինակ ֆեյսբուքյան այսօրվա մեկնաբանություններից.
«Նրանք, ովքեր քվեարկել են անկախության դեմ, փորձում են ժողովրդի հիշողությունից ջնջել այս օրը»:
«Սա քաղաքական խանդի օրինակ է: Չէ՞ որ Հեյդար Ալիևը՝ մեր նախագահի հայրը, ոչ մի կապ չունի այդ օրվա հետ: Իսկ մնացած այլ տոները, որոնք կապված են նրա անվան հետ, հանգստյան օր են հայտարարված»:
«Իմ արտասահմանցի հյուրը հարցրեց. կարո՞ղ եմ արդյոք գնալ նայելու ձեր անկախության օրվան նվիրված շքերթը: Ես բան չգտա ասելու, քանի որ տրամաբանությունն այստեղ անզոր է»: