Ակվարիումն ու կախարդական կոճակը
Այս տեսանյութը հրապարակվել է Հադիջայի կալանավորման օրը՝ 2014թ. դեկտեմբերի 5-ին: Նրա հանդեպ որպես խափանման միջոց Սաբայիլի շրջանային դատարանը կիրառել էր 2 ամսվա ազատազրկում՝ մեղադրելով ‘ինքնասպանության հասցնելու’ հոդվածով: Տեսանյութում փաստաբան Էլտոն Գուլիևն ասում է, որ Հադիջան իր կալանավորումը կապում է մասնագիտական գործունեության հետ և որ նրանք մտադիր են բողոքրկել դատարանի որոշումը: Հետագայում այդ մեղադրանքը հանվել է, սակայն ի հայտ են եկել այլ մեղադրանքներ…
Նոյեմբերի 25-ին Բաքվի վերաքննիչ դատարանն ուսումնասիրել է անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փողի յուրացման, մսխելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար 7,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Հադիջա Իսմայիլովայի բողոքը: Ինքը Հադիջան հերքում է մեղադրանքներն ու կարծում է, որ ձերբակալման ու դատապարտման համար հիմք են ծառայել Ալիևների ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ իր հետաքննությունները:
Բողոք-հայցադիմումի ուսումնասիրումը տեղի էր ունենում դատավոր Իլգար Մուրգուզովի գլխավորությամբ:
Իսմայիլովան հոգու տոկունությունն էր պահպանում: Ընթացքում նա անընդհատ ժպտում էր: Դատական նիստի սկզբում և վերջում բոլոր ծանոթներին ձեռքով էր անում, օդային համբույրներ ուղարկում, նույնիսկ դահլիճում նստած ընկերուհու ծնունդը շնորհավորեց:
Դատական գործընթացին հետևելու համար Վերաքննիչ դատարանի շենքի մոտ էր հավաքվել հիսունից ավել մարդ՝ լրագրողներ, մեդիաոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ և Գերմանիայի դեսպանատների աշխատակիցներ: Շենք թույլ էին տվել ներս մտնել մոտ 30 մարդու, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետների: Մնացածը մինչ նիստի ավարտը մնացին դատարանի բակում:
Հերթական անգամ գործընթացին հետևելու ցանկություն ունեցողներին տարան սկզբից դատարանի մի դահլիճ, հետո՝ մյուսը, որտեղ Իսմայիլովան արդեն ապակե վանդակում էր՝ “ակվարիումում:
Լրագրողի փաստաբան Ֆարիզ Նամազլին միջնորդություն էր ներկայացրել՝ թույլ տալ Իսմայիլովային նստել իր կողքը, սակայն դատախազ Աբբաս Աբբասլին դեմ է եղել, և դատավվորը չի բավարարել միջնորդությունը՝ հղում անելով “միջազգային փորձին ու “հենց Իսմայիլովայի անվտանգության նկատառումներին:
Իր հերթին Հադիջա Իսմայիլովան խնդրեց իրեն հնարավորություն տալ գաղտնի խորհրդատվություն անցկացնել իր փաստաբանների հետ և պահանջեց, որպեսզի այդ ընթացքում դատական կատարողներն ականջ չդնեն:
Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:
Երբ փաստաբաններ Ֆարիզ Նամազլին, Ջավադ Ջավադովն ու Ֆահրադդին Մեհթիևը մտան ապակե վանդակ, սերժանտի կոչումով դատական կատարողը կանգնեց “ակվարիումի դռան շեմին՝ ներսի կողմից: Իսմայիլովայի նկատողությունից հետո լեյտենանտի կոչումով կատարողն ասաց սերժանտին. “Նայիր նրանց, բայց մի լսիր: Դա լսարանի ծիծաղի պոռթկումն առաջացրեց:
Դատական նիստի վերսկսումից հետո Հադիջա Իսմայիլովան հայտարարեց, որ բանավոր ավելացում ունի բողոք-դիմումին:
‘Դատարանի որոշման մեջ ասվում է, որ քանի որ իմ անունով որևէ ունեցվածք չկա, ապա ոչինչ չի բռնագրավվում: Ճիշտն ասած, դրանից վատ զգացի: Երկրում ծանր իրավիճակ է, նավթի գներն ընկել են, այդ պատճառով էլ ես ինքնակամ որոշել եմ հայտնել իմ ունեցվածքի մասին, որը կարող է բռնագրավվել’, — հենգնանքով ասաց ամբաստանյալը:
Հետո նա ասաց, որ Լոնդոնի հեղինակավոր շրջաններից մեկում առանձնատուն ունի: Սակայն դատավորը ընդհատեց նրան՝ պահանջելով խոսել ըստ էության: Իսկ երբ ամբաստանյալը փորձեց շարունակել թեման, դատավորը նրա խոսափողն անջատեց և դահլիճում էլ չէր լսվում նրա ձայնը:
‘Ձեր հանդեպ ունեցվածքի բռնագրավում սահմանված չէ, այդ պատճառով էլ ըստ էության խոսե՛ք: Շոու մի՛ սարքեք’, — ասաց դատավոր Մուրգուզովը:
Այնուհետև ամեն ինչ ընթացավ՝ ըստ կանխատեսելի սցենարի: Իսմայիլովայի փաստաբանները խոսում էին քննության ընթացքում տեղի ունեցած խախտումների ու մեղադրանքների անհեթեթության մասին: Նրանք պահանջեցին ազատ արձակել Հադիջա Իսմայիլովային: Երբ խոսքը տվին Հադիջային, դատավորն անմիջապես օգտվեց “կախարդական կոճակից՝ անջատելով խոսափողն ու պահանջելով “խոսել ըստ էության:
Իսմայիլովան հայտարարեց Բաքվի՝ ծանր հանցագործությունների դատարանում դատաքննության կոմնակալ լինելու մասին:
Հադիջա Իսմայիլովան արժանացել է Բարբարա Գոլդսմիթի ‘Գրելու ազատություն — 2015’
‘Հարկ է որոշել՝ արդյո՞ք հանցագործություն է տեղի ունեցել: Ճշմարտությունն այն է, որ ինձ ձերբակալել են խմբագրական գործունեության համար՝ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի բիզնեսի վերաբերյալ անցկացրած հետաքննության պատճառով, — ասաց Իսմայիլովան:
Բաքվում անցկացված Եվրոպական խաղերը կալանավորված լրագրողների վրա ուշադրություն հրավիրելու ևս մեկ առիթ էին
Դատավորը կրկին ընդհատեց նրան նույն պատճառաբանությամբ: Ի պատասխան լրագրողն ասաց, որ նա խոսում է ըստ էության: ’16-հատոր գործում թեկուզև նշված է յուրացման մասին, սակայն գրված չէ, թե ինչ եմ յուրացրել’, — հայտարարեց Իսմայիլովան՝ պնդելով, որ Լոնդոնում գտնվող անշարժ գույքն իրենը չէ, այլ Իլհամ Ալիևի ավագ դստերը՝ Լեյլայինը: Դատավորը ընդհատեց լրագրողի խոսքն ու այլևս խոսելու իրավունք չտվեց:
Պետական մեղադրող Աբբաս Աբբասլին հայտարարեց, որ Իսմայիլովայի հանդեպ առաջադրված մեղադրանքներն ապացուցված են, ու խնդրեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատավորի որոշումը:
Բողոքը չբավարարվեց և առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ մնաց առանց փոփոխությունների:
Օգտագործվել են “Կավկազսկի ուզել կայքի նյութերը