Ծեծկռտուք, կարուսելներ, սկանդալներ. Ադրբեջանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Կիսվել
Կիսվել
Ընտրություններն ավարտվել են։ Անկախ դիտորդներն ու լրագրողները հայտարարել են բազմաթիվ խախտումների մասին, դրանք են․
[yes_list]
կարուսելները;
զանգվածային լցոնումները;
էլեկտրականության անջատումն ընտրատեղամասերում;
տեսահսկման սարքերի ծածկումը;
խոչընդոտելը լրագրողների և դիտորդների աշխատանքին, նրանց վրա ճնշման գործադրումը և ուժի կիրառումը;
այլ շրջաններում և քաղաքներում գրանցված անձանց քվեարկությունը։
[/yes_list]
Տեղի է ունեցել նաև մի քանի ծեծկռտուք, որոնք ավարտվել են ոստիկանության ժամանումով և նույնիսկ քվեարկության դադարեցմամբ։
Իշխանամետ լրատվամիջոցներն այս բոլոր միջադեպերի մասին լռում են։
Ադրբեջանում խորհրդարան են ընտրում՝1314 թեկնածուից 125 պատգամավոր։Ընտրություններնացկացվումենմեծամասնականհամակարգով։
Ընտրություններն արտահերթ են․ դրանք 2020 թվականի վերջից տեղափոխվել են սկիզբ՝ փետրվարի 9–ն, այն բանից հետո, երբ գործող խորհրդարանն ինքնալուծարվեց նախագահական «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության նախաձեռնությամբ։ Այդ կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում հինգ գումարում շարունակ, իսկ ընդդիմությունըխորհրդարանում ներկայացված չի եղել արդեն 10 տարի։
Այս տարի թեկնածուների թվում շատ են ընդդիմադիրները (նախորդ ընտրությունները նրանք բոյկոտել էին) և հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդությունը, իսկ նախընտրական արշավը հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Շատ փորձագետներ այս պահը բեկումնային են անվանում և ասում, որ թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և զեղծարարություններ թույլ չտալու իշխանությունների պատրաստակամությունից է կախված երկրի ապագան։
Ադրբեջանում քվեարկություն է սկսվել։ Ընտրողները պետք է Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) 125 պատգամավոր ընտրեն 1314 թեկնածուից։ 5573 ընտրատեղամասերն աշխատելու են առավոտյան 8–ից մինչև երեկոյան 7–ը։
Միջազգային դիտորդները 883–ն են • Տեղի դիտորդները՝77 790