18-ամյա տղա է խեղդվել՝ ոչ սթափ վիճակում Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում Մինգեչաուրի ջրամբարում լողալու հետևանքով, գրում է ONA.az-ը։
Եվս չորս մարդ քիչ էր մնացել խեղդվեր Բաքվից ոչ հեռու Կասպից ծովում լողալիս, բարեբախտաբար, փրկարարները նրանց կարողացել են փրկել։
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ագշին Ալիլին ասում է, որ հունիսի 1-ից փրկարարներն անցել են աշխատանքային ուժեղացված ռեժիմի։ Թեև պաշտոնապես լողափնյա սեզոնը կբացվի միայն հունիսի 15-ին, Ադրբեջանում արդեն ամառային տապ է, և մարդիկ դեպի լողափ են գնում։
Դժբախտ պատահարները կանխելու համար լողափ տանող ավտոբուսներում ծովում լողալու անվտանգության կանոնների մասին հատուկ բաներներ են տեղադրվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 2018թ-ի ամռանը Կասպից ծովում և Կուր գետում մոտ 50 մարդ է խեղդվել։