Ձկնորսություն նավակում՝ 12 լուսանկար" />

Ինչպե՞ս տարբերել թարմ ձուկը․ պատմում և խորհուրդ են տալիս ադրբեջանցի ձկնորսները

Ձկնորսություն նավակում՝ 12 լուսանկար

Սիազանը փոքրիկ քաղաք է Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ մայրաքաղաքից Կասպից ծովի ափով դեպի հյուսիս տանող մայրուղում։ Այստեղ շատերը ձկնորսությամբ են զբաղվում Վուգարի ու նրա ընկերների պես։

Lorem Ipsum

Վուգարը 11-12 տարեկանից ձուկ է բռնում Կասպից ծովում։ Ավելի քան հինգ տարի է, ինչ նավակով ծով է դուրս գալիս։ Իսկ դրանից առաջ կարթով կամ ուռկանով էր բռնում ափից։

Այստեղ որսում են կուտում, երկայնաձուկ և վոբլա։ Թառափ որսալն արգելված է․ Ադրբեջանը 2001թ-ին թառափազգիների որսի ժամանակավոր մորատորիում է մտցրել։ Բացի այդ, այն ափին մոտ չի լողում, ասում է Վուգարը․ «Թառափի համար շատ հեռուն է պետք հասնել, ընդ որում, սարքին նավակով»։

«Այս տունը մեզ համար ենք սարքել, որպեսզի հենց ափին սպասենք արևածագին կամ լավ եղանակի»։

«Օրվա ընթացքում ծով ենք դուրս գալիս նվազագույնը երկու անգամ, ամենաշատը՝ 4-5 անգամ։ Սկզբից՝ երբ ուռկանն ենք գցում, հետո ստուգում ենք այն և, ի վերջո, ձուկն ենք հանում»։

«Հաճախ ուռկանն են ընկնում նաև թռչուններ։ Նրանք փորձում են ձուկ որսալ, ճանկերը խճճվում են ցանցի մեջ։ Մենք նրանց բաց ենք թողնում»։

«Մի անգամ քամու ժամանակ նավակի կողքից երկու տախտակ պոկվեց։ Ընկերոջս ասացի, որ գլխավորը չվախենալն ու խուճապի չմատնվելն է։ Նա դույլով ջուրը դուրս էր թափում նավակից, իսկ ես վազեցի դեպի նավախելի վթարային մտոցը։

Նման դեպքերում պետք է բացել մտոցի կափարիչը, նստել նավախելին և նավակի ծայրը սկսում է բարձրանալ։ Նավակում հավաքված ջուրը սկսում է ներքև հոսել և դուրս թափվել մտոցի անցքից։ Մենք 4-5ժամ սպասեցինք, մինչև քամին հանդարտվեց, և արագ ափ վերադարձանք։ Նույնիսկ ուռկանը չհանեցինք»։

«Երբեք չգիտես, թե որքան ձուկ կորսաս։ Երբեմն եղանակը լավ է, բայց ձուկ չկա։ Երբեմն էր ցանկում ավելի շատ ձուկ է հայտնվում, քան սպասում ես»։

«Ժողովուրդն ասում է, որ տարվա տաք եղանակին ձուկ ուտել չի կարելի։ Բայց դա այդպես չէ։ Ձուկ կարելի է ուտել և ձմռանը, և ամռանը։ Գլխավորը, որ այն թարմ լինի։

Ձկան թարմությունն այսպես են որոշում․ թարմ ձկան խռիկները բաց գույնի են և թաց, իսկ երբ մատով սեղմում ես, փոսն ինքն իրեն հարթվում է»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում