Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններին 7 թեկնածու է գրանցվել
Կիսվել
Կիսվել
Մարտի 12-ին ավարտվել է Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասնակցության համար թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը: Ընտրությունները նշանակվել են ապրիլի 11-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել դրանց մասնակցել 7 թեկնածուի:
Իլհամ Ալիև, Ադրբեջանի գործող նախագահ, թեկնածությունն առաջադրվել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության կողմից,
Գուդրաթ Հասանգուլիև, խորհրդարանի անդամ, թեկնածությունն առաջադրվել է Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության կողմից,
Արազ Ալիզադե, խորհրդարանի անդամ, թեկնածությունն առաջադրվել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից,
Ֆարաջ Գուլիև, խորհրդարանի անդամ, թեկնածությունն առաջադրվել է Ազգային վերածնունդ կուսակցության կողմից,
Զահիդ Օրուջ, խորհրդարանի անդամ, թեկնածությունն առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ,
Հաֆիզ Հաջիև, թեկնածությունն առաջադրվել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության կողմից,
Ռազի Նուրուլաև, թեկնածությունն առաջադրվել է «ժողովրդական ճակատի նախաձեռնող խմբի» կողմից։
Պաշտոնական գրանցման համար թեկնածուն պետք է 40 հազար աջակիցների ստորագրություն հավաքեր, ընդ որում, 60 ընտրատարածքներում (ընդհանուր երկրում 125 ընտրատարածք կա):
Ի աջակցություն թեկնածուների ստորագրահավաքի գործընթացն ամբողջությամբ աննկատ է անցել: Սոցցանցերի շատ օգտատերեր զարմանք են հայտնել, որ այս անգամ ոչ ոք իրենց դուռը չի թակել և չի խնդրել իր ստորագրությունը տալ որևէ թեկնածուի օգտին:
«40 հազար ստորագրություն հավաքելը 60 ընտրատարածքում շատ բարդ գործընթաց է: Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն տեղում գործադիր մարմինների աջակցության դեպքում», — ասել է ԿԸՀ նախկին անդամ, իրավաբան Աքիֆ Գուրբանովը «Ազադլիգ» ռադիոկայանին:
Ընդհանուր 15 թեկնածու է առաջադրվել, մեկն ինքանբացարկ է հայտարարել, մնացած 7 թեկնածուների ստորագրաթերթերը չեն հաստատվել ԿԸՀ կողմից: Սակայն մինչև նախընտրական արշավի մեկնարկը՝ մարտի 19-ը, նրանք իրավունք ունեն բողոքարկելու ԿԸՀ որոշումը, և տեսականորեն թեկնածուների թիվը կարող է աճել:
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները՝ Ժողովրդական ճակատի կուսակցությունը, «Մուսավաթ» կուսակցությունը, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, «Հանրապետական այլընտրանք» շարժումն ու մի քանի այլ կուսակցություններ, որոշել են բոյկոտել գալիք նախագահական ընտրությունները: