Աբխազիա. շիմշատ, որը կերավ Սոչիի օլիմպիադան
WWF России
Աբխազիայում բնության բացառիկ բույսի՝ կոլխիդյան շիմշատի բուծարան է բացվել, որն այստեղ ապրել է մի քանի հազարամյակ, վերապրել սառցե դարաշրջանը, սակայն հիմա անհետանում է մեծ արագությամբ:
Շիմշատն ամբողջությամբ ոչնչացվել է կամ գրեթե ամբողջությամբ է ոչնչացվել հրաթիթեռի կողմից, դա վնասատու թիթեռ է, և Աբխազիա ու Սոչիի հարակիչ շրջաններ է եկել բույսերի միջոցով, որոնք գնվել են 2012թ-ին Իտալիայում Սոչիի օլիմպիադայի ժամանակ «օլիմպիական ավանը» կանաչապատելու համար:
Սոչիում իրավիճակն էլ ավելի վատ է. ինչպես գրում են տեղական և մոսկովյան թերթերը, արդեն 2016թ-ի մարտի դրությամբ Սոչիի մերձակայքում գտնվող Խոստինի շիմշատի պուրակում շիմշատն «ամբողջությամբ ոչնչացվել է և չի կարող վերականգնվել»:
Ա բխազիայում կոլխիդյան շիմշատի հետ կապված իրավիճակը շատ ծանր է, սակայն այնուամենայնիվ հույս մնում է:
Շիմշատի 15 հազար հեկտար անտառներից ընդամենը 4 հազար հեկտարից մի փոքր ավել չվնասված անտառ է մնացել:
Այն փրկելու, ինչպես նաև անտառը վերականգնելու համար Աբխազիայում մասնագիտացված բուծարան է ստեղծվել: Այդտեղ ջերմոցային պայմաններում շիմշատի բուծմամբ են զբաղվում «Ապսաբարա» հասարակական-բնապահպանական կազմակերպության բնապահպաններն Աբխազիայի գիտությունների ակադեմիայի Բնապահպանության ինստիտուտի մեթոդաբանական աջակցությամբ: Նախագիծն իրականացվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի ֆինանսական օգնությամբ:
Ջերմոցը սարքել են Գուդաութիի շրջանի Մգուձիրխուա (Ոսկե ափ) գյուղի մերձակայքում: Անհետացող բույսի տնկման համար նյութը՝ պատվաստները, բերվել են Բզիբի կիրճի շիմշատի անտառից:
Բնապահպան և նախագծի խորհրդատու Մուրման Սոլոմկոյի խոսքով՝ շիմշատի շիվատունկը բավականին արդյունավետ մեթոդ է և թույլ է տալիս հասնել գրեթե 100 տոկոս կենսակայունության:
Ոչ մեծ պատվաստաշիվերը՝ 10-15սմ, տնկելուց անմիջապես առաջ մշակվել են աճի խթանիչով և տնկվել նախապատրաստված հողով տարաներում: 2-3 շաբաթից դրանք արմատներ են գցում, և արդեն կարելի է տնկել ջերմոցի հողում: Այնտեղ դրանք աճելու են երկու տարի, իսկ հետո արդեն կտեղափոխվեն վայրի բնություն:
Այսօրվա դրությամբ տնկվել է արդեն 2 հազար շիվատունկ, գործընթացը շատ ակտիվ է ընթանում, և մինչև սեպտեմբերի վերջ բնապահպանները խոստանում են շամշիտի մինչև 10 հազար պատվաստաշիվ տնկել:
Նախագծի մենեջեր Ռոման Լեյբան «Աբխազիա-ինֆորմի» լրագրողներին ասել է, որ պատվաստները տնկելու գործում բնապահպաններին ակտիվորեն օգնում են կամավորներն ու «ոչ անտարբեր մարդիկ»:
Շամշիտի անտառները հազարամյակներով կարևոր գործառույթ են իրականացրել. լինելով ջերմ և խոնավ՝ դրանք մասնակցել են ջրային բալանսի կարգավորմանը, իսկ դրանց արմատային համակարգն ամրացրել է քարքարոտ կիրճերի հողը՝ կանխարգելելով սողանքները:
19-րդ դարի վերջին շիմշատի անտառները կտրվել են արժեքավոր փայտանյութի համար: 20-րդ դարում դրանք ներառվել են Կարմիր գրքում, և շիմշատի անտառները սկսել են վերականգնվել մինչև կրիտիկական 2012թ-ը:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի