Սակայն քննարկումների ընթացքում բավականին շատ մտավախություններ հնչեցին, որ այս ընթացակարգը առողջ դատապարտյյալների համարևս բանտից դուրս գալու լավ հնարավորություն կդառնա: Այդ պատճառով նախարարների կաբինետը 3 ամսով հետաձգեց այս որոշման կիրառումը, որպեսզի, ինչպես արտահայտվեց վարչապետ Արթուր Միկվաբիան, «վերամշակվեն բոլոր կանոնոկարգերն ու նվազագույնի հասցվեն բոլոր սողանցքները»:
«Առաջարկվող հիվանդությունների ցանկը շատ մեծ է ու լղոզված: Արդյունքում՝ հետաքրքրված անձինք կարող են ճնշում գործադրել (կամ կաշառել — JAMnews) բժիշկների վրա: Փաստաբանների համար նույնպես լավ հնարավորությունկստեղծվի ապացուցելու, որ արժանի են իրենց հոնորարներին», — մեկնաբանեց ներքին գործերի նախկին նախարար Ռաուլ Լոլուան:
Պաշտոնական շրջանակից դուրս այս որոշումն ավելի կտրուկ քննադատության է արժանանում: «Օրինազանցների մոտ այդ ցուցակի հիվանդությունների առկայության մասին բազմաթիվ կեղծ փաստաթղթեր կհայտնվեն»:
«Հիվանդությունների ցանկը որևէ միջազգային քրեակատարողական նախադեպ չունի: Բնակչության համարյա 90% կարելի է հարմարեցնել այդ նորմերին, որոնք ագահությունից խենթացած մեր չինովնիկների համար գումար կորզելու հնարավորթյուն են դառնալու: Ավելի հեշտ չէ՞ սկսել ինդուլգենցիաներ վաճառել. և՛ ամեն ինչ արդար կլինի, և ՛բյուջեն կլցվի»:
«Հազար մենախուց ունեցող նորմալ բանտ է պետք իր սեփական հիվանդանոցով, այդ ժամանակ ոչ ոք վաղաժամկետ չի ազատվի»:
Իսկ այն հարցը, թե ինչպես վարվել իրոք ծանր, ասենք՝ տուբերկուլյոզով հիվանդների հետ, հասարակության մեջ հետաքրքրություն դեռևս չի առաջացրել: