Օսերը Պիացոլա են նվագում
Ալլա Կոկիոնը Հարավային Օսիայում՝ վառ բրենդ է: Նա օսերեն ու իսպաներեն է երգում: Ասում է՝ իսպաներենը մանկության սերն է, չնայած որ լեզուն սկսել է սովորել արդեն մեծ տարիքում: Իր առաջին երգը գրել է ոչ թե օսերենով, այլ իսպաներենով, Գարսիա Լորկայի բանաստաղծության հիման վրա:
Սակայն երգերի մեծ մասը օս պոետ Թայմուրազ Հաջեթայի բանաստեղծությունների հիման վրա է:
Ալլա Կոկիոնը պուրակում արդեն չորրորդ տարին է համերգներ անցկացնում, սական սա առաջին անգամն է, որ նա կարողանում է փառատոն կազմակերպել:
Միասին ելույթ ունեցան երաժիշտներ Հյուսիսային Օսիայից-Ալանիայից և Հարավային Օսիայից, երկտասարդներ և ոչ այնքան, միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար Գրիգորի Թադթաևը (“Clever-քառյակ”): Փառատոնին աջակցում է մշակույթի նախարարությունն ու երիիտասարդության հարցերով կոմիտեն:
Ճիշտ է՝ անձրև այնուամենայնիվ եկավ: Սակայն համերգը չխափանվեց. պարզապես այն հարևանությամբ գտնվող խորեոգրաֆիայի դահլիճում անցկացվեց:
Ի սկզբանե Ալլա Կոկիոնը ակորդեոնիստիկա է սովորել, սակայն միշտ կիթառ է սիրել: Եվ այդպես էլ գնացել է: Սակայն այժմ սովորում է նաև շվի նվագել:
Իսկ երազում է 12-լարանոց տավիղ՝ օսական ազգային գործիք, նվագել: Միգուցե մի օր այդ տավիղը հայտնվի նրա մոտ:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 01.08.2016