Քոչվոր մշակույթի փառատոն Ադրբեջանում. վրաններ, ձիարշավ և նետաձգություն
Ադրբեջանում անցկացվել է քոչվոր մշակույթի առաջին Yaylaq («Յայլագ») փառատոնը: Հուլիսի 26-28-ին երկրի արևմտյան Գեդաբեկի շրջանում ստեղծվել է քոչվոր կյանքի մթնոլորտ՝ ձիարշավներով, նետաձգություններով և ազգային ուտեստներով:
• Ադրբեջանցի քոչվոր հովիվները. 25 լուսանկար մարդկանց մասին, որոնց համար դարերով ոչինչ չի փոխվում
• Ադրբեջանական քյալագայի գլխաշորերը. ինչ են դրանք և ինչպես են պատրաստվում
• Արվեստ կամ սոցիալական բողոք. որն է վրացական սթրիթ-արտի շարժառիթը
Յայլագը (կամ էյլագ) ամառային լեռնային արոտավայր է, որտեղ թյուրքական քոչվոր ցեղերը տեղափոխվում էին տարվա տաք ամիսներին։
Փառատոնը կասզմակերպել էր Համագործակցության և կոորդինացման թուրքական գործակալությունը՝ (ТIКА), ինչպես գրել է «Ազերթաջ» գործակալությունը, “նպատակ ունենալով զարգացնել և պրոպագանդել քոչվոր մշակույթը և համայնքային ավանդույթներն Ադրբեջանում»:
Մասնակիցներն եկել էին ինչպես հենց Ադրբեջանից, այնպես էլ տասնյակ հարևան երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսատսանից:
Փառատոնի համար կառուցվել էր հատուկ էթնո-բնակավայր: Մարդիկ ապրում էին վրաններում և կարող էին հետևել ուժային մրցույթներին, ձիարշավորդներին և նետաձիգներին, լսել ազգային երաժշտություն և զվարճանալ այլ թեմատիկ գոտիներում:
Փառատոնն անցել է առանց արտառոց դեպքերի, չհաշված այն, որ ձիարշավի ժամանակ միմյանց են բախվել երկու ձիավորներ, երկուսն էլ թեթև վնասվածքներ են ստացել:
Invalid slider ID or alias.
լուսանկարները՝ Milli Yaylaq Festivalı