«Տրանսպորտային պատերազմն» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խորանում է։ Ի՞նչ է տեղի ունենում, և ի՞նչ սպասել
Ըստ ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի հրապարակման
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունում պլանավորվող նոր մասշտաբային սահմանափակումների մասին հայտնի է դարձել ուկրաինացի հայտնի հրատարակիչ Ալեքսանդր Կրասովիցկու և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանի ֆեյսբուքյան մեկնաբանություններից։
«Վերանվանումների մասին․ Մոսկվայի Կիևյան կայարանը սկզբում կոչվում էր Բրյանսկի կայարան, երբ դեռ դեպի Կիև ճյուղը սարքած չէր։ Վլադիմիր Օմելյանի ջանքերով այն շուտով կվերադառնա դեպի իր պատմական անվանումը», — գրել էր Կրասովիցկին։
Օմելյանը գրառման տակ արված մեկնաբանությունում նշել էր․
«Աշխատում ենք։ Մոսկվա մեկնելու են միայն արջերը»։
Մանրամասներ նախարարը չէր նշել, ասել էր, որ անհրաժեշտ է սպասել կառավարության որոշմանը։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ խոսքը գնում է ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոբուսային հաղորդակցության արգելքի մասին։
Ուկրաինան ու Ռուսաստանը դեռ 2015թ-ի հոկտեմբերի վերջին պաշտոնապես խզել են ուղիղ ավիահաղորդակցությունը։ Որպես սահմանափակումների չեղարկման պայման Ուկրաինան նշել էր դեպի Ղրիմ ռուսական ավիաընկերությունների թռիչքների դադարեցումը։ Ի պատասխան Ռուսաստանն արգելել էր ուկրաինական օդանավերին օգտագործել ռուսական օդային տարածքը։
Այժմ Ուկրաինայից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ինքնաթիռով կարելի է հասնել միայն տարանցիկ երկրների միջոցով։ Սակայն մինչև հիմա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ հաղորդակցությունը պահպանվում էր գնացքների և ավտոբուսների տեսքով։
«Տրանսպորտային պատերազմի» վատթարացումը Կիևը բացատրում է Ազովի և Սև ծովերում Ռուսաստանի գործողություններով․ ռուսական սահմանապահ ծառայությունը սկսել է ակտիվորեն բռնել դեպի ուկրաինական նավահանգիստներ գնացող նավերը, և ուկրաինական նավահանգիստները սկսել են վնասներ կրել։ Ինչպես հաղորդում են ուկրինական լրատվամիջոցները, միայն վերջին ամիսներին Ռուսաստանն Ազովի ծով է մտցրել տասնյակ ռազմական մոտորանավեր։
Ալեքսանդր Օմելյանն առաջարկել է հայելային պատժամիջոցներ սահմանել և նավերի համար խոչընդոտներ ստեղծելու համար Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներ նախաձեռնել։
«Տրանսպորտային պատերազմն» արդեն հսկայական խնդիրներ է ստեղծում երկու երկրների բնակիչների համար։ Բազմաթիվ ռուս-ուկրաինական ընտանիքներ ապրում են Ուկրաինայում և Ռուսաստանում, և Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ են շարունակում ապրել և աշխատել Ռուսաստանում։
«Հրոմադսկոյեն» մի քանի այդպիսի պատմություն է պատմում և ենթադրում է, թե ինչպիսին է լինելու իրադարձությունների զարգացումը։
Ինչպե՞ս են Ուկրաինայից Ռուսաստան մեկնում
Ա
լեքսանդրը (խնդրել է ազգանունը չնշել) Մոսկվայից Ուկրաինա է մեկնում երկու-երեք ամիսը մեկ։ Նա Մոսկվա է տեղափոխվել 2016թ-ին՝ ամուսնությունից հետո։ Ուկրաինա հաճախ է մեկնում՝ հարազատներին և ընկերներն տեսակցելու։
«Կինս ու ընկերներս առանց նախապաշարումների են մոտենում երկու երկրների միջև կատարվող իրադարձություններին, — Ռուսաստան տեղափոխելու մասին է պատմում Ալեքսանդրը։ — Այն ժամանակ էլ իրավիճակն այնպես դասավորվեց, որ աշխատանքը թույլ էր տալիս Մոսկվա տեղափոխվել։ Սակայն մինչև մեր կյանքի վերջը Մոսկվայում մնալ մենք չենք պլանավորում»։
Ուկրաինա մեկնելու համար Ալեքսանդրն օգտվում է տրանսպորտի բոլոր տեսակներից, սակայն առավել հաճախ գնում է Կիև-Մոսկվա գնացքի տոմսեր, ճանապարհը մոտ 14 ժամ է տևում։ Պլացքարտային վագոնի տոմսերը պետք է մեկ-երկու շաբաթ առաջ գնել, դրանք շատ արագ վերջանում են։ Պլացքարտից հիմնականում օգտվում են նրանք, ովքեր Ռուսաստան են մեկնում աշխատելու։
Գ
եորգի Չիժովն ապրում է Ուկրաինայում արդեն տասը տարի և Ռուսաստան հաճախ է մեկնում։ Այդ այցերից նա չի հրաժարվել նաև 2014թ-ից հետո։ Ուղևորության համար ընտրում է կամ ինքնաթիռը, կամ գնացքը, դա, առաջին հերթին, հարմարավետության հարց է։
Նա պատմում է նաև, որ Կիև-Մոսկվա և Լվով-Մոսկվա գնացքի տոմսերը շատ արագ են վերջանում, այդ պատճառով էլ դրանք պետք է նախապես գնել։
Կան նաև գնացքներ, որոնք Մոլդովա և Ադրբեջան են մեկնում, և ճանապարհին անցնում են և՛ Կիևով, և՛ Մոսկվայով։
Ավրոբուսային հաղորդակցությունն էլ ավելի տարաբնույթ է․ Ուկրաինայից ավտոբուսային երթուղիներ կան դեպի Ռուսաստանի բոլոր քաղաքներ՝ բացառությամբ ամենահեռավորների, օրինակ՝ Վլադիվոստոկ և Եկատերինբուրգ։
Ի՞նչ է լինելու արգելքի դեպքում
Ընկերությունները, որոնք զբաղվում են Ուրաինայի և Ռուսաստանի միջև երկաթուղային և ավտոբուսային փոխադրումներով, դեռևս չեն մեկնաբանում նոր սահմանափակումներ մտցնելու մասին նախարարի խոստումները։ Ինչպես բացատրեց «Ուկրաինական տրանսպորտային միություն» հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահ Վլադիմիր Բալինը, բոլորը սպասում են պաշտոնական փաստաթղթին, որը կպարզեցնի իրավիճակը։
Ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը վստահ է, որ ուկրաինական փոխադրողներն արգելքից վնասներ չեն կրի։
Ըստ նրա՝ այն գնացքները, որոնք Ռուսաստան էին մեկնում, կարող են փոխադրումներ կատարել Ուկրաինայի ներսում կամ դեպի Եվրոպա։
«Նրանք նույնպիսի կամ ավելի շատ եկամուտ են վաստակելու ԵՄ հետ փոխադրումներից», — ասում է նախարարը։
Սակայն նրա հետ համաձայն չէ Ուկրաինայի ենթակառուցվեծքների նախկին փոխնախարար Ալեքսանդր Կավան։
«Գնացքները, որոնք Ռուսաստան են մեկնում, չեն կարող Եվրոպա մեկնել ռելսերի լայնության տարբերության պատճառով», — բացատրել է Կավան «Հրոմադսկոյեին»։
Ըստ փորձագետների՝ Ռուսաստանի հետ հաղորդակցության լրիվ արգելքը մի քանի հետևանքների կբերի։
Առաջին հերթին կաճի ապօրինի փոխադրողների քանակը։
Փորձագետ Վլադիմիր Բալինը կանխատեսում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միկրոավտոբուսների ապօրինի երթուղիներն ավելի շատ կլինեն։
Ալեքսանդր Կավան նույնպես կարծում է, որ փոխադրողները կգնան դեպի ստվերը, սակայն դեպի Ռուսաստան փոխադրումներից չեն հրաժարվի․դրանց պահանջարկը շատ մեծ է։
Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանն, ապա, ըստ Կավայի, երկու տարբերակ է հնարավոր։
Եթե հաղորդակցությունը պահպանվի տարանցիկ՝ մոլդովական և ադրբեջանական գնացքների միջոցով, ապա կշահեն հենց այդ երկրները։
Հատկապես կշահի Մոլդովան․ «Մոլդովական երկաթուղիները» պարզապես լրացուցիչ վագոններ կավելացնեն և կբարձրացնեն եկամուտը։ Իսկ եթե Ուկրաինան արգելի նաև այդ գնացքներն, ասում է Ալեքսանդր Կավան, դա կարող է հանգեցնել Մոլդովայի հետ հարաբերությունների վատթարացմանը։
Ցանկացած դեպքում, առաջին հերթին, տուժում են ուղևորները, որոնց մեծ մասն ուկրաինացիներ են։
Մոսկվայում բնակվող Ալեքսանդրն ասում է, որ հաղորդակցման արգելքը ոչ մի կերպ չի ազդի իր ուղևորությունների և նույնիսկ դրանց հաճախականության վրա։
«Ինձ համար Ուկրաինա մեկնելը պակաս հարմարավետ կդառնա։ Սակայն մարդիկ, ինչպես մեկնել են, այնպես էլ շարունակելու են մեկնել», — ասում է նա։