Տրակտորն ու հաջողությունը
Կոդուա ընտանիքի ֆերմերային տնտեսությունը ստեղծվել է 80-ականներին, իսկ 90-ականներին այն գրանցել են որպես բիզնես: 2000-ականներին ընտանիքը կառուցել է պնդուկի վերամշակման առաջին գործարանը, որն այժմ օրական 10 տոննա պատրաստի արտադրանք է տալիս: Արտադրանքն արտահանվում է Եվրոպա: Բիզնեսի հաջողության երաշխավորը 23-ամյա Մարիկա Կոդուային, ով վերահսկում է ընտանեկան ձեռնարկության ողջ աշխատանքը: Պնդուկը միակ արտադրանքը չէ, «Կեսկիա» ընկերությունն արտադրում է մեղր, սիլոս և այլ տեսակի ապրանք:
«Տարեկան մեկուկես-երկու տոննա մեղր է ստացվում, որը վաճառվում է Վրաստանում, չնայած ես շատ եմ ուզում արտահանել այն», — ասում է Մարիկան: Իր ծրագրերի մասին նա մեծ ոգևորությամբ ու համոզիչ է պատմում, միանգամից հասկանում ես, որ գործ ունես ոչ թե երազկոտ կնոջ, այլ պրոֆեսիոնալի հետ: Մարիկան ամեն ինչ հաշվարկել և ծրագրել է: Նա հստակ գիտի՝ ինչքան ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, որպեսզի լքված լճակը եկամտաբեր ձկնային տնտեսություն դառնա: Մարիկային լսում ու հասկանում ես, որ իրոք այս, դեռևս գոյություն չունեցող ձկնաբուծարանը պարզապես «դատապարտված է» հաջողության:
«Վերջնական արդյունքով ուզում եմ, որ մենք ոչ միայն հաջող տնտեսություն ունենանք, այլ այնպիսին, որը համապատասխանում է եվրոպական և միջազգային բոլոր խիստ ստանդարտներին և նորմերին: Եվ թող այն հայտնի լինի, այցեքարտ դառնա, գոնե մեր շրջանի համար»:
Վրաստանում հեշտ չէ կին լինել և բիզնես գլխավորել, ասում է Մարիկան: Եվ դա հատկապես դժվար է, երբ աշխատում ես գյուղատնտեսության ոլորտում և փորձում ես զարգացնել բիզնեսդ մարզում:
«Ահա մի հասարակ օրինակ: Երբ ես ուզում եմ բիզնեսի զարգացման համար հերթական վարկը ստանալ, միայնակ`առանց տղամարդու բանկ գնալ չեմ կարող: Ես շատ լավ եմ վարում բիզնեսը, բանկի առջև ստանձնած պարտավորություններս կատարում եմ, հրաշալի վարկային պատմություն ունեմ: Բայց եթե ես մենակ գնամ բանկ, ինձ մեծ հավանականությամբ կմերժեն. բիզնեսով ինքնուրույն զբաղվող կինն անպայման թույլ կհամարվի և նրան կներառեն ռիսկային խմբում»:
Ընդհանուր առմամբ Մարիկայի կյանքն այնպիսին չէ, ինչպպիսին հասարակությունն է ափն ուզում տեսնել: Օրինակ, մի՞թե տրակտորով երթևեկելը կնոջը հարիր է:
Ի դեպ, տրակտոր վարելը վրացական գյուղերում համարվում է էմանսիպացիայի երևի ամենահամարձակ նշանը: Մարիկան պնդում է, որ նա առաջին վրացի կինն է, ով ԽՍՀՄ տարիներից ի վեր C դասի վարորդական իրավունք ունի, որն անհրաժեշտ է տրակտոր վարելու համար:
Հրապարակվել է 2016թ. փետրվարի 29-ին: