Տոնական հրադադար
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին Նովրուզի և Քրիստոսի Հարության տոներին «խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանն ու խուսափել լարվածությունից»:
Հակամարտության բոլոր կողմերն արդեն երկար տարիներ է, ինչ նման միահամուռ համաձայնության դրսևրում չէին ցուցաբերել: Բոլոր կողմերի պաշտպանության նախարարությունները հայտարարել են, որ ընդունում են դեսպան Կասպշիկի առաջարկը, սակայն նույն վերաբերմունքն են ակնկալում հարցի վերաբերյալ հակառակորդի կողմից:
Ֆեյսբուքի հայկական օգտատերերն էլ էին նորությունը քննարկում: Նման «հեղինակային» ժամանակագրություն հայտնվեց (պահպանված է գրառման հեղինակի տերմինաբանությունը).
• Մարտի 15. ահաբեկչություն Ստամբուլում և Ալիևի «հրաժեշտի այցը» Թուրքիա;
• Մարտի 16. Պուտինը զորքերը հանում է Սիրիայից;
• Մարտի 17. Ալիևը բաց է թողնում Միրքադիրովին և ստանում Պետդեպարտամենտի և Եվրամիության հավանությունը;
• Մարտի 18. Ադրբեջանն ու Հայաստանը տարիներ ի վեր առաջին անգամ պայմանավորվում են հրադադարի վերաբերյալ;
• Մարտի 22. Քերին մեկնում է Մոսկվա;
• Մարտի 31. Ալիև-Սարգսյան հանդիպում;
• Ապրիլի սկզբին Լավրովը մեկնում է Բաքու՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտությունը:
Այս գրառման արձագանքը հետևյալն էր. «Ի՞նչ է, ղարաբաղյան հակամարտությունն է լուծվո՞ւմ»: Սակայն ընդհանուր առմամբ քննարկումների ընթացում այս կարծիքն անարձագանք մնաց, հիասթափությունը չափազանց մեծ է, դժվար է հավատալ խնդրի լուծմանը ընդհանրապես, առավել ևս՝ մոտակա ժամանակներում:
- Մարտի 20-24-ն Ադրբեջանում նշում են տեղական Ամանորը՝ Նովրուզը
- Մարտի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության տոնը՝ Զատիկը
Հրապարակվել է՝ 19.03.2016