Վրացի պարտիզանների առաջնորդը
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ 6-օրյա հացադուլ անցկացնելուց հետո ակտիվիստ-բնապահպան, «Այգեգործ-պարտիզաններ» խմբի անդամ Նաթա Պերաձեի առողջական վիճակն այնքան է վատացել, որ նրան հոսպիտալացրել են՝ տեղափոխելով Հանրապետական հիվանդանոց: Նաթա Պերաձեն պահանջում է աշխատանքից ազատել Թբիլիսիի կանաչապատման և բնապահպանության ծառայության աշխատակիցներին և համալրել այդ կառույցը որակավորված կադրերով: Նրա մեկ այլ պահանջը քաղաքում անցկացվող բնապահպանական գործընթացների իրավական հետաքննություն իրականացնելն է:
«Այգեգործ-պարտիզանների» և դրա առաջնորդի բողոքի պատճառ է հանդիսացել Թբիլիսիի կենտրոնում հարյուրամյա ծառերի հատումը:
Այն տարածքը, որտեղ նախկինում տեղակայված էր Արյան փոխներարկման ինստիտուտն, այսօր պարզապես ոչնչացվում է: «Օրբի գրուպ» շինարարական ընկերությունն այնտեղ պլանավորում է 42-հարկանի շենք կառուցել: Դրա պատճառով արդեն ոչնչացվել է 13 փշատերև ծառ:
«Այգեգործ-պարտիզանները» հայտարարել են, որ Նաթա Պերաձեն առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է հացադուլը, սակայն բողոքի ակցիան շարունակվում է. Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ նույն պահանջներով հացադուլի էստաֆետան անցել է կազմակերպության մեկ այլ անդամ Էլենե Մալաշևսկի-Ջակելիին: Արդեյ մեկ շաբաթ է բողոքի ակցիան ընթացքի մեջ է, սակայն քաղաքապետարանի որևէ աշխատակից, այդ թվում նաև՝ Թբիլիսիի քաղաքապետը հարկ չի համարել հանդիպել մասնակիցներին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Այգեգործ-պարտիզաններ» խումբը
Արդեն երկու տարի է Թբիլիսիում պարտիզաններ են հայտնվել: Նրանց թիրախն այն մարդիկ են, ովքեր ծառահատումներ են անում, մեքենաները կայանում են մայթերին, նեղացնում են կենդանիներին.
«Այգեգործ պարտիզանների» գործունեության արդյունքում ներդրողներին չհաջողվեց Թբիլիսիում հանգստի ամենահայտնի գոտիներից մեկում՝ Վակե այգում, հյուրանոց կառուցել: Պարտիզաններն այնտեղ վրաններ տեղադրեցին, և, չնայած ձյանն ու բուքին, հերթապահում էին, որպեսզի թույլ չտան ծանր տեխնիկայի մուտքը այգու տարածք:
«Այգեգործ պարտիզաններն» ակնհայտ առաջնորդ ունեն՝ Նատա Փերաձեն է: Այս շարժումը հիմնվել 2 տարի առաջ նրա նախաձեռնությամբ: Այսօր արդեն շարժումը հարյուրավոր հետևորդներ ունի: Նրանց համախմբում է քաղաքի կանաչապատման հարցը:
Էպատաժային առաջնորդն ընթացքից փակում է տրակտորների ճանապարհը, բարձրանում է վերամբարձ կռունկների վրա և միջնամատ ցույց տալիս պաշտոնյաներին, որոնք պատրաստվում են ծառեր հատել, որպեսզի հյուրանոցներ կամ ռեստորաններ կառուցեն:
«Կարծում եմ, միայն խոսքերով չեն հաղթի, պետք է ոչ հարմարավետ պայմաններ ստեղծել պաշտոնյաների համար:
Երկու տարի առաջ Ֆեյսբուքում գրեցի, որ ուզում եմ ծառեր տնկել Հերոսների հրապարակում և կոչ արեցի ընկերներիս միանալ: Մի քանի մարդ արձագանքեց: Մենք ծառերը տնկեցինք ու նկարները գցեցին Ֆեյսբուք: Գրառումն արագ տարածում գտավ, և արդեն ոչ միայն իմ ընկերնեն այլ նաև անծանոթ մարդիկ էին հարցնում՝ երբ ենք ծառատունկ անում»:
«2013թ. մենք պայքարում էինք Կրիաների լճի տարածքում ապօրինի շինարարության դեմ, ընդամենը 20 հոգի էինք: Ոստիկանները բռնեցին վզակոթներիցս ու դուրս շպրտեցին մեր պաշտպանած տարածքից: Այժմ նրանք այդպես այլևս չեն կարող անել. մենք բավականին շատ ենք»:
Հետխորհրդային տարածքում, այդ թվում և Վրաստանում, բնակչությունը, եթե նույնիսկ վրդովված է, ակտիվ գործողությունների չի դիմում: Հիմնական խնդիրը կրթությունն է, որ բոլոր ոլորտներում խոչընդոտում է զարգացմանը:
2015-ի հունիսի 13-ին (Թբիլիսիի ջրհեղեղի օրը), երբ անձրև սկսվեց, ես իմ անչափահաս երեխայի ու նրա երկու ընկերների հետ գնացի շների ապաստան՝ կենդանիներին օգնելու: Անձրևը վարարում էր, մենք թաքնվեցինք խանութում: Երեխաս հարցրեց՝ տանջվելո՞ւ ենք, թե՞ միանգամից ենք խեղդվելու: Ես չկարողացա արցունքներս թաքցնել… «Ախր ինչո՞ւ երեխաներին հետս վերցրի»,– պախարակում էի ինքս ինձ: Կամավորներից մեկը մեր ոտքերին սեղմվող վախեցած շներին մատնացույց արեց ու ասաց. «Ահա, թե ինչու եք այստեղ»: Ես չեմ ափսոսում, որ այդ գիշեր այնտեղ էի:
Հաճախ են հարցնում, թե ինչպես միանալ մեզ: Դա շատ հեշտ է: Ծառ տնկեք, միացեք ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիային և դուք արդեն մեզնից մեկն եք: «Այգեպան պարտիզանները» կազմակերպություն չէ, որն ունի տնօրեն, գրասենյակ ու ֆինանսավորում: Մեր շարժմանը կարող է անդամակցել ցանկացած մարդ:
Կարծում եմ՝ քաղաքական գործիչների հետ հանդիպումը ժամանակի ամենամեծ կորուստն է: Այդ հանդիպումների ժամանակ դիտմամբ պատռված ջինս ու կեղտոտ վերնաշապիկ եմ հագնում՝ ընդգծելու համար, որ նրանցից մեկը չեմ:
Մենք՝ պարտիզաններս, նոր արշավ ենք սկսել. մայթերի այն հատվածներում, որտեղ նշված է կայանման տեղը, գունավոր անվադողեր ենք տեղադրում և դրանց մեջ ծաղիկներ ենք տնկում:
Առաջ ոստիկանները ձև էին թափում, իբր չեն նկատում մեզ: Ժպտում էին ու անցնում: Այժմ չհասցրինք անվադողերը բերել, ոստիկանների 5 էկիպաժ մոտեցավ, տուգանեց մեզ և կոպիտ վերաբերմունք ցուցաբերեց: Այսինքն՝ մենք նրանց իրոք խանգարում ենք, ուրեմն հաղաթանակը մոտ է:
Իմ առավելությունն այն է, որ ես կին եմ, և ինձ չեն խփում: Հաճախ քաղաքական գործիչների հետ հանդիպմանը նման արտահայտություններ եմ լսում. ախ, եթե կին չլինեիր, մի լավ կհասցնեի…
Գիտեմ, որ եթե կինն իր ընտրության մեջ վստահ է, նա խնդիր չի ունենա: Նայած՝ ով ինչ խնդիրներ է ունեցել մանկ հասակում և որքանով են նրանց ծրագրավորել «իսկական վրացի կին» լինել…
Մենք չենք պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել: Ուղղակի ուզում ենք աշխարհահայացք փոխել: