Վրաստանում սկսվում է զրպարտության մասին օրենքի քննարկումը։ Նախագահի պահանջով
Զրպարտության մասին օրենքի թեման նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շոշափել էր այդ բարձր պաշտոնում ընտրվելուց հետո տված առաջին իսկ մամուլի ասուլիսին։ Նա հայտարարել էր, որ Վրաստանում խոսքի ազատությունը «այլանդակ ձևով» է ընկալվում, և անհրաժեշտ է զրպարտությա մասին օրենք ընդունել։
Զուրաբիշվիլին ասում է, որ օրենքի տեքստն անորոշ է, և նախագահի վարչակազմում համապատասխան քննարկումներ են սկսվել։
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
• Պատրիարքարանի կապիտալը: Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտի կարողությունը
• Ո՞ւմ են պատկանում լրատվամիջոցները Վրաստանում
Նախագահ Զուրաբիշվիլին կոչ է անում հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածին միանալ քննարկմանը։ Նրա խոսքով՝ կան երկրներ, որոնք կարողացել են լուծել խոսքի ազատության և զրպարտության միջև հավասարակշռության խնդիրը։
«Օրինակ, Ֆրանսիան, որը զրպարտության դեմ օրենք է ընդունել։ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ ընդունված օրենքը չի հակասում խոսքի և այլ ազատություններին, որոնք երաշխավորվում են Մարդու իրավունքների հռչակագրով», — ընդգծել է նա։
Այս շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ հայտարարությունն է, որում խոսքի ազատության կարգավորման պահանջ է հնչում։
2019թ-ին այս թեմային է անդադարձել Վրաստանի պատրիարքը հունվարի 7-ի իր սուրբծննդյան խոսքում։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «խոսքի ազատությունը չարաշահվում է»։
Պատրիարքի և նախագահի հայտարարություններին արձագանքել էր խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նա հայտարարել էր, որ «զրպարտությունը խուրջ խնդիր է դարձել, որն անհրաժեշտ միջոցների ընդունում է պահանջում»։
Զրպարտության մասին օրենքի ընդունումը ողջունել էրք ևս մեկ ազդեցիկ քաղաքական գործիչ, Թբիլիսիի քաղաքապես Կախա Կալաձեն։
«Զարգացած երկրներում ֆեյքերի և զրպարտության դեմ լուրջ պայքար է հայտարարվել և տարվում․․․ Եվ մենք հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ պետք է հաղթահարենք այս խնդիրը», — հայտարարել էր Կալաձեն։
Քաղաքացիական հատվածի արձագանքը
Ազդեցիկ քաղաքական գործիչերի և պատրիարքի հայտարարություններից հետո լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կասկած չունեն, որ իշխանությունները պատրաստվում են խստացնել զրպարտության մասին օրենքը։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի տնօրեն Նատա Ձվելիշվիլին Ազատություն ռադիոկայանին հայտարարել էր, որ, ենթադրաբար, «ազատ ինքնաարտահայտման ոտնահարման մասին քննարկումները լուրջ ընթացք են ստանում», թեև միաժամանակ կարծում է, որ արդյունքում քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության աջակցության պարագայում իշխանությունները չեն կարողանա փոխարինել ներկայիս պրոգրեսիվ օրենսդրությունը։
«Ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, սոցցանցերը կառավարող ալգորիթմերի ֆոնին անհնար է սահմանափակել ինքնաարտահայտման ազատությունը, եթե մեր պետությունն, ասենք, Թուրքիայի վերածելու մտադրություն չկա», — ասում է Ձվելիշվիլին։
Ի՞նչ տեղի կունենա, եթե զրպարտությունը դառնա քրեորեն պատժելի։ Արդյունքը կասկածելի կլինի, կարծում է «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնության» հիմնադիրներից մեկն՝ իրավաբան Գիորգի Մշվենիերաձեն։ Նրա կարծիքով՝ քննադատորեն տրամադրված լրատվամիջոցները զգուշավոր կդառնան և հնարավոր պատժի սպառնալիքի առկայության պայմաններում կկորցնեն սրությունը։
«Իսկք դա արդեն մեկ քայլ հետ է ժողովրդավարության ճանապարհին», — ասում է իրավաբանը։
Օրենսդրությունն այսօր
Ըստ գործող օրենսդրության՝ զրպարտության համար ոչ ոքի չեն նստեցնում։ Համապատասխան հոդվածը հանվել է քրեական օրենսգրքից 2004թ-ին, և զրպարտության մասին հարցերը կարգավորում է խոսքի և ինքնաարտահայտման ազատության մասին օրենքը։ Դրա համաձայն՝ զրպարտություն է համարվում սխալ փաստերի տարածումն․ ինչը վիրավորում է մեկ այլ մարդու կամ մադկանց խմբի պատիվն ու արժանապատվությունը։
Զրպարտությունը քաղաքացիական վեճի առարկա է։ Վեճի ընթացքում մեղադրող կողմն ինքը պետք է ապացուցի, որ դրանում տարածված տեղեկատվությունը կեղծ է։ Եթե մեղադրողը հաղթում է գործը, դատարանը կարող է պարտավորեցնել զրպարտողին հերքում հրապարակել և տուժածին փոխհատուցել բարոյական վնասը։
Եթե հանրային դեմք է զրպարտվել, ապա գործը պետք է քննվի խոսքի ազատության ավելի բարձր չափանիշներով, քան մասնավոր անձնանց դեմ զրպարտության գործերը։