Վրաստանում Հունգարիայի վարչապետի կողմնակիցներ են հայտնաբերվել
Վրաց-հունգարական բիզնես-ֆորումին մասնակցելու համար «Քորթիարդ-Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված Վրաստանի և Հունգարիայի վարչապետներին ցուցապաստառներով ամբոխ դիմավորեց:
Իրարից մի քանի մետր հեռավորության վրա երկու ակցիա էր ընթանում:
Մեկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում էին Վիկտոր Օրբանի հակալիբերալ քաղաքականության դեմ, որը հարցականի տակ է դրել Կենտրոնական եվրոպական համալսարանի (CEU) գործունեությունը Եվրոպայում:
«Ազատություն կրթությանը», «ՄԵնք աջակցում ենք CEU-ին», գրված էր ցուցապաստառների վրա:
«CEU-ն ամենաառաջատար եվրոպական համալսարաններից մեկն է, որը հայտնի է իր արժեքներով, ակադեմիական սկզբունքներով: Մենք չենք ընդունում այն ամոթալի քաղաքականությունը, որը վարում է Վիկտոր Օրբանը, նրա մոտեցումը ֆաշիստական է և հակաժողովրդավարական», — «Լիբերալի» վեբ-էջում մեջբերվում են ակցիայի մասնակցի խոսքերը:
Երկրորդ ակցիան անցկացնում էին վրացի ազգայնականները՝ «Վրացական ուժ» կազմակերպությունը: Նրանք CEU կողմնակիցներին «սորոսցիներ» էին անվանում, և աջակցություն էին հայտնում Օրբանին հենց նրա «հակասորոսյան» հայացքների և խիստ միգրացիոն քաղաքականության համար: «Կորչի լիբերալիզմը», — գրված էր ցուցապաստառների վրա:
«Մենք վրացիներ ենք, և սորոսյան հնարքները մեզ մոտ չեն անցնի: Հակավրացական և հակապետական սադրանքներ չեն ստացվի», — ասում էին հակաակցիայի մասնակիցները:
Հունգարիայի իշխանություններն արագացված կերպով նոր օրենք են ընդունել, որը ստիպում է Կենտրոնական եվրոպական համալսարանին փակվել կամ տեղափոխվել այլ երկիր:
Վիկտոր Օրբանը ելույթ է ունենում Հունգարիայում Ջորջ Սորոսի և նրա Բաց հասարակություն հիմնադրամի գործունեության դեմ:
Ինքը Օրբանն արձագանքել է թբիլիսյան ակցիաներին և հայտարարել վրացի լրագրողներին, որ Կենտրոնական եվրոպական համալսարանին ոչինչ չի սպառնում, բանակցություններ են ընթանում:
—Կենտրոնական եվրոպական համալսարանը հիմնադրվել է ԽՍՀՄ փլուզումից հետո 1991թ-ին Բուդապեշտում Ջորջ Սորոսի աջակցությամբ: Համալսարանը պետք է դառնար և դարձավ ժողովրդավարական հասարակության զարգացման կենտրոն, ինչպես նաև եվրոպական գիտելիքների և արժեքների կրողը դեպի նախկին ԽՍՀՄ երկրներ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ: Տվյալ պահին համալսարանում սովորում է մոտ 1400 ուսանող: Համալսարանը շատ հայտնի է կովկասյան տարածաշրջանում, դրա շրջանավարտ են բավականին շատ վրացիներ:
— Վիկտոր Օրբանը Վրաստան է ժամանել ապրիլի 21-ին երկօրյա պաշտոնական այցով: