Վրաստանում գտել են ամենահին գինին
2014թ-ին Վրաստանի գինու ազգային գործակալությունը վրացական գինու և գինեգործության մշակույթի հետազոտման եռամյա նախագիծ է գործարկել: Այդ նախագծի շրջանակում մի քանի գիտնական ամբողջ աշխարհից ուսումնասիրել է Շուլավերի-սար և Գադաչրիլի-սար հնագույն վրացական բանկավայրերը: Այդ գյուղերը գտնվում են Թբիլիսիից 50կմ հեռավորության վրա:
Գիտնականները հետազոտել են այդ վայրերում գտնված կավե խեցիները: Գինեթթվի հետքերից բացի նրանց հաջողվել է պարզել տարայի մոտավոր տարիքը՝ 8 հազար տարի: Դրանք գինու ամենավաղ հետքերն են, որոնք այսօր հայտնի են գիտնականներին: Այդ մասին խոսվում է ամերիկյան Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է Բի-Բի-Սին:
“Գինեգործությունը հնում Մերձավոր Արևելքում զարգացման կարևոր գործոններից մեկն է եղել: Այն հզոր խթանիչ է եղել բժշկության, տնտեսության և սոցիալական կապերի զարգացման համար”, — Բի-Բի-Սիին պատմել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Տորոնտոյի համալսարանի ավագ գիտաշխատող Սթիվեն Բատյուկը: